Հա

Քաղաքական

16/10/2019 - 12:50

«Քրդերի հետ տեղի ունեցողը սթափեցնող դաս պէտք է լինի մեզ համար, եթէ չենք ցանկանում երբեւէ յայտնւել այս վիճակում, պէտք է մեզ մի քանի հարց տանք». Աւետիք Չալաբեան

Հանրային գործիչ, «Ազգային օրակարգ» կուսակցութեան համահիմնադիր Աւետիք Չալաբեանն իր ֆէյսբուքեան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Սիրիայում Թուրքիայի կողմից քրդերի դէմ իրականացւող գործողութեանը՝ նշելով, որ այն պէտք է դաս լինի մեզ համար։

«alikonline.ir» - Հանրային գործիչ, «Ազգային օրակարգ» կուսակցութեան համահիմնադիր Աւետիք Չալաբեանն իր ֆէյսբուքեան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Սիրիայում Թուրքիայի կողմից քրդերի դէմ իրականացւող գործողութեանը՝ նշելով, որ այն պէտք է դաս լինի մեզ համար։

Գրառումն ամբողջութեամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Երէկ շատերդ տեսել էք թուրք զինւորների կողմից զոհւած քրդերին գլխատելու սարսափելի կադրերը։ Այս ամէնը տեղի է ունենում ողջ «քաղաքակիրթ» աշխարհի հայեացքի ներքոյ, որը փարիսեցիաբար յանձնել է իր նախկին դաշնակիցներին թուրքերի յօշոտմանը։ 

Քրդերի հետ տեղի ունեցողը սթափեցնող դաս պէտք է լինի մեզ համար։ Քրդերը կռւող ժողովուրդ են եւ թուլամորթ չեն, սակայն նրանք յայտնւել են այս արիւնոտ մսաղացում մի քանի պատճառով՝ միջազգայնօրէն ճանաչւած պետութիւն չունեն, ճիշտ չեն գնահատել իրենց ուժերը տարածաշրջանային բարդ առեւտրում, եւ յոյսները դրել են մի դաշնակցի վրայ, որը տարածաշրջանում բարդ եւ յարափոփոխ խաղ է վարում, եւ պատրաստ է արանքում տարբեր տակտիկական զոհաբերութիւնների՝ այդ խաղը առաջ տանելու համար։

Եթէ մենք չենք ցանկանում երբեւիցէ այս վիճակում յայտնւել (յիշեցնեմ, որ 2016 թ. ապրիլին մօտ էինք), պէտք է մեզ մի քանի կարեւոր հարց տանք.

ա) Ինչու են որոշ մարդիկ յամառօրէն պնդում, որ Արցախը պետութիւն չի (կրկնելով հակառակորդի մշտական պնդումները), նրա ղեկավարին նսեմացնելով մարզպետ անւանում, եւ ամէն կերպ փորձում խարխլել Արցախի միջազգային լեգիտիմութիւնը:

բ) Ինչու են նոյն այդ մարդիկ անընդհատ պնդում, որ Գիւմրիի ռուսական ռազմական բազան պէտք է Հայաստանից հանել, առանց նոյնիսկ բացատրելու, թէ տեղը առաջացած դատարկութիւնը ով պէտք է լցնի (յիշեցնեմ, որ 1918-1921 թւերին երկու անգամ լցրել է Թուրքիան, մասսայական կոտորածներով):

գ) Ինչու են որոշ այլ մարդիկ էլ հպարտօրէն պնդում, որ մեզ ռազմական բիւջէն պէտք չի աւելացնել, քանի որ մենք արդէն 4 կործանիչ ինքնաթիռ ենք գնում, մոռանալով, որ Ադրբեջանը արդէն ունի դրան մօտ կարգի 16 կործանիչ, իսկ Թուրքիան ընդհանրապէս այդ կարգի 240 ինքնաթիռ ունի։

դ) Ինչի են նոյն այդ մարդիկ պնդում, որ Արցախեան պատերազմում կռւած, եւ այդ պատերազմում յաղթանակը կռած հերոսները այսօր դաւադիրներ եւ դաւաճան են։

Եթէ այդ հարցերի պատասխանները չգտնէք, մտածէք այն մասին, որ գուցէ այդ ամէնը արւում է, որ վաղը քրդերի տեղը մենք լինենք։ Ի տարբերութիւն քրդերի, 1918 թւականին մենք հրաշքով կարողացանք մեր հայրենիքի մի փոքր կտոր մազապուրզ անել թուրքական եաթաղանից եւ վրան պետութիւն ստեղծել, 1994-ին էլ կարողացանք դա ամրապնդել մեր փառապանծ յաղթանակով։ Աշխարհում շատերին դա հանգիստ չի տալիս, եւ իրենք ամէն ինչ անելու են, որ մենք վերադառնանք քրդերի կարգավիճակին։

Մենք, սակայն, չպէտք է միամիտ լինենք, եւ թոյլ չտանք, որ նորօրեայ բոլշեւիկները մեզ հերթական անգամ յանձնեն նորօրեայ Քեմալի ողորմածութեանը։ Վկան՝ այսօրւայ քրդերի ճակատագիրը»։

Յարակից լուրեր

  • Թուրքական դիւանագիտութեան խորամանկ մանեւրները՝ Ռուսաստանին ներքաշում են թուրք-յունական տարաձայնութիւնների մէջ
    Թուրքական դիւանագիտութեան խորամանկ մանեւրները՝ Ռուսաստանին ներքաշում են թուրք-յունական տարաձայնութիւնների մէջ

    Թուրքիան եւ Յունաստանը վերսկսել են Էգէյեան եւ Միջերկրական ծովերում ուժերի հաւասարակշռութեանը վերաբերող հին վէճը: Թէեւ երկրները ձեւականօրէն նոյն ռազմա-քաղաքական դաշինքում են՝ ՆԱՏՕ-ում, Անկարան կոչ է արել Յունաստանին՝ դադարեցնել թուրքական ափերից մի քանի կիլոմետր հեռու գտնւող կղզիներում սպառազինութեան տեղակայումը: Իրավիճակը սրւում է նաեւ Կիպրոսի շուրջ տարաձայնութեան պատճառով. իր ափերի մօտ գազի հորատանցքեր բացելու համար Նիկոսիան Թուրքիան անւանել է «ծովահեն պետութիւն» եւ օգնութեան կանչել եւրոպական գործընկերներին:

  • Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիւը հասել է մինչեւ 19-ի
    Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիւը հասել է մինչեւ 19-ի

    Թուրքիայի արեւելքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհւել է առնւազն 19 մարդ, 770-ից աւելին վնասւածքներ են ստացել: Այս մասին յայտնել է երկրի առողջապահութեան նախարար Ֆահրեթին Քոջան:

  • Սուրիոյ Իսկէնտէրունի վարչատարածքին մասին 1947-ին գրուած CIA-ի գաղտնի տեղեկագիրը
    Սուրիոյ Իսկէնտէրունի վարչատարածքին մասին 1947-ին գրուած CIA-ի գաղտնի տեղեկագիրը

    80 տարի առաջ, թուրք-ֆրանսական քաղաքական դաւադիր պայմանաւորուածութեամբ, Սուրիոյ պատկանող Իսկէնտէրունի մարզային վարչատարածքը կցուեցաւ Թուրքիոյ Հանրապետութեան։

    11-14-րդ դար Իսկենտէրունի տարածքը մաս կազմած է Կիլիկիոյ Հայկական թագաւորութեան, որուն պատճառով մինչեւ 20-րդ դար այնտեղ գոյատեւած են հայկական բնակավայրեր, որոնցմէ ամենէն մեծն էր Մուսալեռը։

  • Էրտողանեան ընթերցուած մը՝ Կոստանդնուպոլսոյ հայոց պատրիարքութեան
    Էրտողանեան ընթերցուած մը՝ Կոստանդնուպոլսոյ հայոց պատրիարքութեան

    Կոստանդնուպոլսոյ Հայոց Սահակ Երկրորդ Մաշալեան պատրիարքին գահակալութեան արարողութենէն չորս օր ետք՝ Թուրքիոյ նախագահ Ռեճէպ Էրտողան Անգարայի նախագահական պալատին մէջ ընդունեց պատրիարքն ու անոր ընկերակցող պատուիրակութիւնը, որոնց հետ մէկ ժամ տեւած դռնփակ տեսակցութեան մասին բաւական ժլատ տեղեկութիւններ փոխանցեց Պոլսահայ «Ժամանակ» պարբերականը։

  • Ռուսաստանի պաշտպանութեան գիծը հնարաւոր է դարձեալ հասնի Արաքս
    Ռուսաստանի պաշտպանութեան գիծը հնարաւոր է դարձեալ հասնի Արաքս

    Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկօ Մաասը հանդէս է եկել Իրանի վերաբերեալ յայտարարութեամբ: «ԱՄՆ-ն ու Եւրոպան տարբեր մօտեցումներ ունեն: Թէեւ ԱՄՆ-ը միակողմանիօրէն հրաժարւեց միջուկային համաձայնագրից եւ անցաւ առաւելագոյն ճնշումների, մենք ցանկանում ենք առաջընթացի հասնել բանակցութիւնների միջոցով: Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան ցանկանում են պահպանել համաձայնագիրը, որպէսզի կանխեն Իրանի կողմից միջուկային զէնքի ստեղծումը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։