Հա

Քաղաքական

17/10/2019 - 12:50

«Պէտք է զուսպ լինել՝ չխոցելու համար արցախցու ինքնասիրութիւնը». Աշոտ Ղուլեան

Մենք մեր յեղափոխութիւնը վաղուց ենք արել՝ դեռ 1988 թւականին. Yerkir.am-ին ասաց Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլեանը՝ մեկնաբանելով յեղափոխութիւնը նաեւ Արցախ արտահանելու՝ ՀՀ  իշխանութիւնների քայլերը:

«alikonline.ir» - Մենք մեր յեղափոխութիւնը վաղուց ենք արել՝ դեռ 1988 թւականին. Yerkir.am-ին ասաց Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլեանը՝ մեկնաբանելով յեղափոխութիւնը նաեւ Արցախ արտահանելու՝ ՀՀ  իշխանութիւնների քայլերը:

«Այս պահին մենք, իհարկէ, բոլոր հնարաւոր փոփոխութիւնները հասկանալով եւ ընդունելով, կարծում եմ՝ նոյն ձեւով շարունակելու ենք մեր ճանապարհը: Որովհետեւ Արցախի դէպքում պետականաշինութիւնը շատ կարեւոր առանձնայատկութիւն ունի, մենք գտնւում ենք մի միջավայրում, որն ամէն օր, ամէն ժամ կարող է որոշակի խնդիրներ բերել՝ անվտանգութեան տեսանկիւնից»,- յաւելեց նա:

Այս իրավիճակում, Ղուլեանի խօսքով, պէտք է շատ զուսպ եւ զգոյշ լինենք՝ չվիրաւորելու եւ չխոցելու համար այն տեղական ինքնասիրութիւնը եւ հոգեբանական վիճակը, որը կայ Արցախի հանրութեան մօտ:  

Անդրադառնալով Փաշինեանի եւ Ալիեւի  փոխադարձ յայտարարութիւններին՝ Արցախի՝ Հայաստան կամ Ադրբեջան լինելու մասին, Ղուլեանն ասաց. «Կետադրական նշաններով քարոզչութիւնը լրացուցիչ որեւէ բան չի տալիս. Արցախը նրանն է, ով այդ հողի վրայ ապրում է, ով կերտում է Արցախը, ով պաշտպանել է իր արեամբ, եւ կարծում եմ՝ այսօր հէնց այդ մարդիկ իրաւունք ունեն խօսելու Արցախի մասին»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։