Հա

Քաղաքական

20/10/2019 - 08:20

Երեւանի տօնին նւիրւած հրավառութիւնից յետոյ խոշոր հրդեհ է բռնկւել Մատենադարանի յետնամասում

 Երեւանի 2801-ամեակի առիթով տօնական միջոցառումներ էին կազմակերպւել քաղաքի բոլոր վարչական շրջաններում, որոնք աւարտւել են տօնական հրավառութեամբ:

«alikonline.ir» - Երեւանի 2801-ամեակի առիթով տօնական միջոցառումներ էին կազմակերպւել քաղաքի բոլոր վարչական շրջաններում, որոնք աւարտւել են տօնական հրավառութեամբ:

Երեւանի «Յաղթանակի» զբօսայգում կազմակերպւած հրավառութեան պատճառով խոշոր հրդեհ է բռնկւել այգու յարակից տարածքում՝ Մատենադարանի յետնամասում:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարութիւնից (ԱԻՆ) տեղեկացրել են, որ հոկտեմբերի 19-ին, ժամը 22։06-ին «911» ծառայութիւն ահազանգ է ստացւել, որ Երեւանի Սարալանջի փողոցում՝ Մատենադարանի յետնամասում, այրւում է խոտածածկ տարածք:

Դէպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայութեան Երեւան քաղաքի փրկարարական վարչութեան հրշէջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշւարկ:

Հրդեհը մեկուսացւել է ժամը 23:03-ին, մարւել՝ 23:31-ին: Այրւել է մօտ 4000 քմ խոտածածկոյթ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։