Print this page
24/10/2019 - 11:10

«Հիմա սա ցինի՞զմ է, թէ ոչ. վարչապետի երէկն ու այսօրը». «168 ժամ»

«168 ժամ»-ը գրում է. «Մի կողմ թողնենք այն, որ վարչապետը գաղտնի բարձրացրել է մի խումբ բարձրաստիճան պաշտօնեաների աշխատավարձերը, նոյնիսկ, եթէ դա արել է շրջանցելով օրէնքը: Դրան, անշուշտ, որոշակի բացատրութիւն տրւեց, կարեւոր չէ այն համոզի՞չ էր, թէ՞ ոչ: Իսկ ի՞նչ ասեն այն բազմահազար պետական աշխատողները, որոնց աշխատավարձերը չեն բարձրացել կամ բարձրացել են հազիւ մի քա­նի հազար դրամով:

«alikonline.ir» - «168 ժամ»-ը գրում է. «Մի կողմ թողնենք այն, որ վարչապետը գաղտնի բարձրացրել է մի խումբ բարձրաստիճան պաշտօնեաների աշխատավարձերը, նոյնիսկ, եթէ դա արել է շրջանցելով օրէնքը: Դրան, անշուշտ, որոշակի բացատրութիւն տրւեց, կարեւոր չէ այն համոզի՞չ էր, թէ՞ ոչ: Իսկ ի՞նչ ասեն այն բազմահազար պետական աշխատողները, որոնց աշխատավարձերը չեն բարձրացել կամ բարձրացել են հազիւ մի քա­նի հազար դրամով:

Այնպէս չէ, որ նախարարներն ու փոխնա­խարարները, նաեւ աշխատակազմերի ղեկա­վարներն ու մարզպետներն ուզում են մարդա­վայել ապրել, իսկ միւսները՝ ոչ: Թէ՞ նախա­րարների ու փոխնախարարների, աշխատա­կազմերի ղեկավարների ու մարզպետների աշխատավարձերը ցածր են, չեն բաւարա­րում մարդավայել ապրելու ու ժողովրդին անմնացորդ ծառայելու համար, իսկ միւսները նման խնդիր չունեն:

Իհարկէ, ունեն: Բայց դա այլեւս կարեւոր չէ, վարչապետին հաւանաբար աւելի շատ հետաքրքրում է կառավարութեան, այսպէս ասած, քաղաքական էլիտան, որի աշխատա­վարձը նա որոշել է կրկնապատկել, այն էլ՝ հա­սարակութեան աչքից հեռու: Ու դա արել է մի մարդ, ով ժամանակին չափազանց բուռն էր արձագանքում պետական համակարգում աշ­խատավարձերը բարձրացնելու նախկինների հրապարակային նախաձեռնութեանը:

«Քաղաքական էլիտան որոշել է բարձրաց­նել իր աշխատավարձը: Ի՞նչ է սա, եթէ ոչ ցի­նիզմ՝ աղքատութեան, արտագաղթի եւ յուսա­հատութեան ֆոնին: Սա ոչ այլ ինչ է, քան ցինիզմ: Ես սա ասում եմ յատուկ, բոլոր նրանց համար, ովքեր փորձում են կամ կը փորձեն իմ դիրքորոշումը որակել՝ որպէս պոպուլիստական»,- այս յայտարարութիւնն Ազգային ժո­ղովի ամբիոնից պատգամաւոր Նիկոլ Փաշինեանն արել է 2013թ.՝ «Պետական պաշտօններ զբաղեցնող անձանց վարձատրութեան մասին» օրէնքի նախագծի քննարկումների ժա­մանակ:

Յայտարարութիւնից յետոյ Հայաստանում շատ բան չի փոխւել: Այնպէս չէ, որ այլեւս աղ­քատութիւնը վերացել է, մարդիկ սկսել են աւելի լաւ ապրել, կամ արտագաղթ չկայ:

Չնայած այդ ամէնին, դա չի խանգարել, որ վարչապետի պաշտօնում Նիկոլ Փաշինեանը կտրուկ բարձրացնի կառավարութեան քաղա­քական էլիտայի աշխատավարձը, այն էլ փակ դռների յետեւում: Հիմա սա ցինի՞զմ է, թէ՞ ոչ:

Որ պետական կառավարման համակար­գում աշխատավարձերը ցածր են, նորութիւն չէ: Բայց դա միայն բարձրաստիճան պաշտօն­եաներին չէ, որ վերաբերում է: Այդպէս է ամ­բողջ համակարգում, ու դա լաւ օրից չի գա­լիս: Չնայած դրան, մինչեւ հիմա որեւէ մէկը չէր մտածել նման բան անել: Բայց ժողովրդի վար­չապետը ոչ միայն մտածել ու արել է, այլեւ ժո­ղովրդից գաղտնի է պահել:

Ու գիտէ՞ք՝ ինչու է այդպես վարւել, որով­հետեւ հաւանաբար հասկացել է, որ վատ բան է անում, որ մի քանի հազար դրամ աշխատա­վարձ կամ թոշակ ստացող հպարտ քաղաքա­ցին իրեն ճիշտ չի հասկանայ: Թերեւս ճիշտ էլ կանի: Չէ՞ որ այսօր 700-800 հազար դրամ աշ­խատավարձ ստացող նախարարն աւելի կա­րիքաւոր չէ, քան 40 հազար դրամ ստացող կենսաթոշակառուն»:

Յարակից լուրեր