Հա

Քաղաքական

24/10/2019 - 11:00

Պետական պաշտօնը չպէտք է դառնայ բարեկեցութեան, բարօրութեան աղբիւր

«Մենք արդէն Արդարադատութեան նախարարութիւնում ունենք ձեւակերպւած 22 կուսակցութիւն: 3-4 նախաձեռնող խմբեր էլ կան, ինչքան գիտեմ: Իհարկէ, դա ինձ դուր չի գալիս, անկեղծ ասած, որովհետեւ պատգամաւոր դառնալը մի տեսակ հոբբիի նման ինչ-որ բան է դարձել: Դա հասարակութեանը բաժան-բաժան անելու ամենալաւագոյն ձեւն է»,- 168.am-ի հետ զրոյցում ասաց Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայեանը՝ անդրադառնալով Արցախում 2020 թւականին սպասւող խորհրդարանական ընտրութիւնների մասին հարցին:

«alikonline.ir» - «Մենք արդէն Արդարադատութեան նախարարութիւնում ունենք ձեւակերպւած 22 կուսակցութիւն: 3-4 նախաձեռնող խմբեր էլ կան, ինչքան գիտեմ: Իհարկէ, դա ինձ դուր չի գալիս, անկեղծ ասած, որովհետեւ պատգամաւոր դառնալը մի տեսակ հոբբիի նման ինչ-որ բան է դարձել: Դա հասարակութեանը բաժան-բաժան անելու ամենալաւագոյն ձեւն է»,- 168.am-ի հետ զրոյցում ասաց Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայեանը՝ անդրադառնալով Արցախում 2020 թւականին սպասւող խորհրդարանական ընտրութիւնների մասին հարցին:

Բալայեանի կարծիքով՝ նրանք, ովքեր ուզում են կուսակցական գործունէութիւն ծաւալել, ճիշտ կանեն՝ ոչ թէ նոր կուսակցութիւններ ստեղծելու միջոցով հասարակութիւնը բաժանեն մասերի, այլ՝ իրենց գործունէութիւնը ծաւալեն արդէն եղած կուսակցութիւնների շարքում:

«Ամբողջ խնդիրն այն է, որ գաղափարախօսութիւնը ես չեմ տեսնում: Անձնաւորւած բաները շատ են՝ սրա կուսակցութիւնը, միւսի կուսակցութիւնը: Դա լաւ չի, դա լաւ բանի չի բերի»,- մեզ հետ զրոյցում ասաց Բալայեանը՝ վստահեցնելով, որ նոր կուսակցութիւններ ստեղծելու պատճառը ոչ թէ գաղափարախօսութիւններ չկիսելն է, այլ մարդկային ամբիցիան:

«Ես կարծում եմ՝ խնդիրն ամբիցիաներն են, որ՝ կարող ենք պատգամաւոր դառնալ, որ ես աւելի լաւ կանեմ, քան էն միւսներն են անում: Հասկանում էք, ախր, այսպիսի մի բան կայ, քաղաքական գործիչը մինչեւ քաղաքական գործիչ դառնալը պէտք է իր կեանքում ինչ-որ մի բան անի, քարը քարի վրայ դնի, ստեղծի իր մասնագիտութեան մէջ, իր հանրային կեանքում, որից յետոյ նման յաւակնութիւններ ունենայ»,- ասաց Արցախի ԱԺ նախագահի տեղակալը:

Ըստ Բալայեանի՝ կուսակցութիւններն այնքան են շատացել ու այնքան անհասկանալի գործունէութիւն են ծաւալում, որ մարդիկ մի քանի տարի անց մոռանում են այդ կուսակցութիւնների գործունէութեան մասին:

«Կուսակցութիւններ կան, որ մարդկանց հարցնում ես, մոռացել է, որ ինքը էդ կուսակցութեան անդամ է: Կամ՝ ընդհանրապէս ինքն ի՞նչ է ուզում: Կամ՝ այս կուսակցութիւնը 5 տարի եղել է, հիմա էլ չկայ: Դե դա ծիծաղելի է եւ դա ոչինչ չի բերի, ոչ մի լաւ բանի չի բերի»,- ասաց Վահրամ Բալայեանը:

Նա տեղեկացրեց, որ չի պատրաստւում առաջադրել իր թեկնածութիւնն Արցախի Հանրապետութեան նախագահական ընտրութիւններում: Ասում է՝ ցանկանում է այդ բեռը կրելու, սեւ աշխատանքը կատարելու փոխարեէն՝ մի քիչ ապրել իր անձնական կեանքով:

«Ես միշտ ասել եմ, հիմա էլ եմ ասում. պետական պաշտօնը չպէտք է դառնայ բարեկեցութեան, բարօրութեան աղբիւր: Ես դա այդպէս չեմ պատկերացնում: Պետական պաշտօնը պէտք է մարդու համար բեռ դառնայ: Բեռ դառնայ՝ միւսի հոգսերը լուծելու տեսանկիւնից: Երբ մարդիկ հարց են տալիս, ասում են՝ դուք կուզենա՞ք նախագահ դառնալ, ասում եմ՝ չէ, ասում են՝ ինչի՞, ասում եմ՝ որովհետեւ ուզում եմ մի քիչ էլ իմ անձնական կեանքով ապրել: Այսինքն՝ դառնալ նախագահ, նշանակում է՝ բոլորի, ամէն մի ընտանիքի, ամէն մի մարդու մասին մտածել: Իսկ դա մեծ հոգս է, շատ մեծ հոգս է: Դա միայն այն չէ, որ հեռուստացոյցով ցոյց են տալիս, կան սեւ աշխատանքներ: Այդ սեւ աշխատանքը պէտք է մարդ կարողանայ կատարել»,- 168.am-ին ասաց Բալայեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։