Հա

Քաղաքական

24/10/2019 - 12:30

«Ստեփանակերտի օդանաւակայանի շահագործման հարցը օրակարգում է». Արցախի ԱԳ նախարար

Ստեփանակերտի օդանաւակայանի շահագործման հարցը օրակարգում է։ Այս մասին ֆրանսիական Օւերն Ռոն Ալպերի մարզի ղեկավար Լորան Վոկիէի հետ հռչակագրի ստորագրումից յետոյ հրաւիրւած ճեպազրոյցում յայտարարեց Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլեանը:

«alikonline.ir» - Ստեփանակերտի օդանաւակայանի շահագործման հարցը օրակարգում է։ Այս մասին ֆրանսիական Օւերն Ռոն Ալպերի մարզի ղեկավար Լորան Վոկիէի հետ հռչակագրի ստորագրումից յետոյ հրաւիրւած ճեպազրոյցում յայտարարեց Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլեանը. յայտնում է News.am-ը: 

«Ինչպէս յայտնի է, օդանաւակաեանը չի գործում այն պատճառով, որ Ադրբեջանը օգտագործում է իր անդամակցութիւնը ICAO-ին եւ խոչընդոտներ է ստեղծում։ Դրանով իսկ նրանք շարունակում են Արցախի ժողովրդի հանդէպ մեկուսացման քաղաքականութիւնը։ Վստահ եմ, որ լսել էք Ադրբեջանի իշխանութիւնների կողմից հնչեցւած սպառնալիքները՝ այդ թւում քաղաքացիական ինքնաթիռներին հարւածելու մասին, եթէ դրանք յայտնւեն Ղարաբաղի երկնքում։ Սա անընդունելի մօտեցում է, որը խոչընդոտում է արցախցիների հիմնական իրաւունքների, մասնաւորապէս՝ ազատ տեղաշարժվելու իրաւունքի իրականացմանը»,- ընդգծեց նախարարը։

Սակայն Արցախի իշխանութիւնները շարունակում են խոչընդոտների յաղթահարման աշխատանքը։ «Եւ այնպէս, ինչպէս մեզ յաջողւեց հասնել Արցախում այնպիսի ոլորտների շրջափակման վերացմանը, ինչպիսին են հեռուստակոմունիկացիաները եւ բանկայինը, այս հարցն էլ կը լուծենք»,- ընդգծեց նախարարը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։