Հա

Քաղաքական

26/10/2019 - 08:20

Հայաստանում ապրող քրդերն ակցիայով դատապարտում են Թուրքիայի գործողութիւնները Սիրիայում

Հայաստանում բնակւող քուրդ երիտասարդները բողոքի ակցիայով պահանջել են Թուրքիայից դադարեցնել Սիրիայի իւսիսում քուրդ ժողովրդի հանդէպ ոտնձգութիւնը: 

«alikonline.ir» - Հայաստանում բնակւող քուրդ երիտասարդները բողոքի ակցիայով պահանջել են Թուրքիայից դադարեցնել Սիրիայի իւսիսում քուրդ ժողովրդի հանդէպ ոտնձգութիւնը: 

«Արմէնպրես»-ի փոխանցմամբ` Երեւանի Ազատութեան հրապարակում երէկ՝ հոկտեմբերի 25-ին հաւաքւած երիտասարդները պարզել էին «Ազատութիւն Օջալանին», «Թուրքիան մեղաւոր է 3.5 միլիոն ժողովրդի կոտորածների համար» գրութեամբ պաստառներ, որին ի յաւելումն վանկարկում էին «Էրդողան, ահաբեկիչ»:

Մուհամադ Քարիմը, ով Իրաքեան Քուրդիստանից է ու արդէն հինգ տարի ապրում ու սովորում է Հայաստանում, յոյս է յայտնել, որ նմանատիպ ակցիաների միջոցով կարող են գրաւել գերտէրութիւնների ուշադրութիւնը հարցի նկատմամբ: «Մենք այստեղ ենք աջակցելու Սիրիայի հիւսիսի քրդերին թուրքական յարձակումներից: Պահանջում ենք, որ Թուրքիան դադարեցնի ոտնձգութիւնը` ակնկալելով Եւրոպայի, Ամերիկայի ու Ռուսաստանի աջակցութիւնն այս հարցում»,- ասել է քուրդ ուսանողը:

Ակցիայի ընթացքում, «Քուրդիստան» կոմիտէի նախագահ Սլօ Դրբոյեանը նախ ելոյթ է ունեցել քրդերենով, ապա լրագրողների հետ զրոյցում նշել է, որ երկրորդ անգամ են Երեւանում ակցիա անցկացնում` ի պաշտպանութիւն քուրդ ժողովրդի: «Գերտէրութիւններն ուզում էին քրդական ուժերին որպէս ձեռքի զէնք օգտագործել Մերձաւոր Արեւելքի իրենց ծրագրերի իրականացման համար, բայց այս անգամ արդէն քրդերը ժողովուրդների ժողովրդավարացման համար են պայքարում»,- ասել է Դրբոյեանը` յաւելելով. «քուրդ ժողովուրդը սահմանների կռիւ չի անում»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։