Հա

Քաղաքական

26/10/2019 - 10:30

Արտգործ նախարարը BBC-ում. դատարկութիւնը դիւանագիտութեան տեղ

Հրապարակախօս Վահան Իշխանեանն իր ֆէյսբութեան էջում անդարադրձել է BBC-ի Hard Talk հաղորդմանը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականեանի տւած հարցազրոյցին.

«alikonline.ir» - Հրապարակախօս Վահան Իշխանեանն իր ֆէյսբութեան էջում անդարադրձել է BBC-ի Hard Talk հաղորդմանը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականեանի տւած հարցազրոյցին.

«Մի հզօր կայսերական պետութեան ռադիոկայան որ չի ճանաչում 20-րդ դարի ամենամեծ ոճիրներից մէկը՝ Հայերի ցեղասպանութիւնը, քամահրական դասեր է տալիս իր անվտանգութեան վրայ դողացող փոքր ժողովրդին՝ Հայաստանին թէ Մոսկւայից վազն արէք, մտէք ՆԱՏՕ։

BBC-ի հարցազրոյցը ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականեանի հետ։ Եթէ նախարարի տեղը մի սեղանի փալաս դրւած լինէր, բան չէր փոխւի՝ ոչ մի բառ ցեղասպանութեան, այն չճանաչելու վտանգների մասին. Ինչպէս Վրաստանը մտա՞ւ, սադրեցիք դէպի ՆԱՏՕ, բայց ՆԱՏՕ չմտաւ, իսկ ճանապարհին բազմաթիւ վրացիներ տնանկ դարձան, թէ՞ այս դէպքը մի քիչ այլ է, ոճրագործութիւնը մերժող ձեր դաշնակցին շանս տրւի երկրորդ ցեղասպանութիւնը անելու։

Հայաստանի դիւանագիտական դպրոցում սովորեցնում են որ դիւանագիտութիւնը գաղափարական դատարկութի՞ւնն է, մի՞թէ 150 տարի շարունակ մեծ կորուսնտեր ու ողբերգութիւններ ապրած, իսկ այժմ էլ թուրքական տէրութիւնների արանքում իր անվտանգութիւնը պահող ժողովրդի ներկայացուցիչը այսքան գաղափարզուրկ կարող է լինել։ Փոխանակ մեղադրական շեշտեր բանեցնէր ճնշւած ժողովուրդների, ազտագրական պայքարի եւ որպէս այդ պայքարների յաջողութիւն՝ ժողովուրդների ինքնորոշման գաղափարի ճանաչման անունից, հակառակը՝ յեղափոխական նախարարը, կարծես յանցանքի մէջ բռնւած փիսիկ էր դարձել կշտամբանքների հեղեղի տակ։

Արտգործնախարար, որ ամբողջ հարցազրոյցում չի արտաբերում ինքնորոշում բառը, կարծես երկու ցեղախմբերի անբովանդակ պայքարի կողմերից մէկի բանագնացը լինի։

Այո, մի բան յստակ է ձախողւել է յեղափոխական իշխանութեան արտաքին քաղաքականութիւնը։ Բայց արդեօ՞ք այս նախարարը յեղափոխութեան արդիւնք է, թէ՞ Հայաստանում շարունակւող ազատական գաղափարխօսութեան, որը չի ընկալում ազգային ազատգրական շարժման էութիւնը, քանի որ նախկին արտգործանախարարն էլ չէր փայլում գաղափարխօսական ընկալումներով։ Իսկ Մնացականեանն էլ, թէեւ հարցազրոյցում ուրանում է նախորդ իշխանութիւններին, սակայն այն ժամանակ Հայաստանն է ներակայացրել ՄԱԿ-ում։ Ուրեմն, ահա թէ ինչպէս է ներկայացրել»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։