Հա

Քաղաքական

30/10/2019 - 10:40

Վենետիկի յանձնաժողովը խիստ մտահոգիչ է համարել ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծւած իրավիճակը

Վենետիկի յանձնաժողովը խիստ մտահոգիչ է համարել ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծւած իրավիճակը, այս մասին ասւում է յանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոյի յայտարարութիւնում, որը հրապարակւել է յանձնաժողովի կայքում:

«alikonline.ir» - Վենետիկի յանձնաժողովը խիստ մտահոգիչ է համարել ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծւած իրավիճակը, այս մասին ասւում է յանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոյի յայտարարութիւնում, որը հրապարակւել է յանձնաժողովի կայքում. տեղեկացնում է Tert.am-ը:

Վենետիկի յանձնաժողովի նախագահը նշել է, որ մի քանի ամիս է, ինչ ուշադիր հետեւում է Հայաստանում տիրող իրավիճակին եւ չափազանց մտահոգւած է մի կողմից կառավարութեան եւ խորհրդարանի, միւս կողմից Սահմանադրական դատարանի միջեւ ընթացող բաց հակամարտութեամբ:

Ջիաննի Բուքիքիոն  նշել է, որ ժողովրդավարութեան պայմաններում խորհրդարանը ժողովրդական ինքնիշխանութեան մարմին է եւ, այդպիսով, վայելում է բարձրագոյն ժողովրդավարական լեգիտիմութիւնը: Իսկ Սահմանադրական դատարանը պահպանողական հաստատութիւն է, որին վստահւած են պահպանել սահմանադրական արժէքները:

Նա նշել է, որ ժողովրդավարական երկրում պետական բոլոր պետական կառոյցները եւ գրասենեակների պէտք է յարգեն իրենց իրավասութիւնները, պարտականութիւնները, ինչպէս նաեւ ընդունեն ու յարգեն միւս գերատեսչութիւնների պահանջները:

«Եթէ դա չի արւել, եթէ չկայ ժողովրդավարական մշակոյթ եւ հասունութիւն, պետական ինստիտուտների գործառոյթները խաթարւած են եւ վտանգւում է հասարակութեան ժողովրդավարական, քաղաքացիական եւ տնտեսական առաջընթացը: Կոչ եմ անում բոլոր կողմերին ցուցաբերել զսպւածութիւն, փոխադարձ յարգանք եւ կառուցողական ինստիտուցիոնալ համագործակցութիւն` այս մտահոգիչ իրավիճակը խորացնելու եւ վերահաստատելու Հայաստանի Սահմանադրութեան բնականոն աշխատանքը»,- նշել է Բոկիչոն:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։