Հա

Քաղաքական

31/10/2019 - 11:10

ՀՀ ԱԳՆ մամուլի խօսնակ Աննա Նաղդալեանի պատասխանը Լիբանանում տեղի ունեցող զարգացումների վերաբերեալ հարցին

Լիբանանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձութիւնների ողջ ընթացքում Բէյրութում ՀՀ դեսպանութիւնը գործում է արտակարգ ռեժիմով եւ մէկն է այն դեսպանութիւններից, որի հիւպատոսական բաժինը այս ողջ ժամանակահատւածում շարունակել է ընդունելութիւնները եւ շուրջօրեայ ծառայութիւնները ՀՀ քաղաքացիներին։ 

«alikonline.ir» - Հարց. Լիբանանում ծաւալւող իրադարձութիւնների կապակցութեամբ որո՞նք են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ելակէտային մօտեցումները։

Պատասխան. Լիբանանը բարեկամ երկիր է, որի հետ Հայաստանը կապւած է ջերմ եւ բազմաշերտ կապերով, եւ մենք լիայոյս ենք, որ ներքաղաքական այս գործընթացներում կը գտնւեն լաւագոյն ելքերն ու լուծումները՝ ի շահ Լիբանանի Հանրապետութեան հետագայ կայունութեան ու բարգաւաճման եւ ի բարօրութիւն Լիբանանի եղբայրական ժողովրդի։ 

Լիբանանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձութիւնների ողջ ընթացքում Բէյրութում ՀՀ դեսպանութիւնը գործում է արտակարգ ռեժիմով եւ մէկն է այն դեսպանութիւններից, որի հիւպատոսական բաժինը այս ողջ ժամանակահատւածում շարունակել է ընդունելութիւնները եւ շուրջօրեայ ծառայութիւնները ՀՀ քաղաքացիներին։ 

Ինչպէս գիտէք, մեր դեսպանութիւնը յայտարարութեամբ դիմել է ժամանակաւորապէս Լիբանան այցելած ՀՀ քաղաքացիներին՝ յորդորելով հեռու մնալ կուտակումներից եւ մարդաշատ վայրեր այցելելուց։ 

Ինչ վերաբերում է լիբանանահայ համայնքին, ապա այն սահմանադրօրէն է ներկայացւած երկրի պետական կառուցներում եւ Լիբանանի ներքաղաքական գործընթացներին առնչւում է իբրեւ երկրի քաղաքական կեանքի բնականոն մասնակից եւ դերակատար։ 

Բէյրութում Հայաստանի դեսպանութիւնը մշտական կապի մէջ է ինչպէս համայնքային կառոյցների ղեկավարների, այնպէս էլ Լիբանանի իշխանութիւնների համապատասխան ներկայացուցիչների հետ։

Յարակից լուրեր

  • Լիբանանի նախագահը յետաձգել է խորհրդարանի հետ կոնսուլտացիաները նոր վարչապետի նշանակման շուրջ
    Լիբանանի նախագահը յետաձգել է խորհրդարանի հետ կոնսուլտացիաները նոր վարչապետի նշանակման շուրջ

    Լիբանանի նախագահ Միշէլ Աունը որոշում է ընդունել մինչեւ դեկտեմբերի 16-ը յետաձգել խորհրդարանական խմբակցութիւնների հետ կոնսուլտացիաները վարչապետի թեկնածութեան շուրջ, որին կը յանձնարարւի կազմել հանրապետութեան նոր կառավարութիւնը:

  • Առաջնահերթը` հայ դպրոցն է
    Առաջնահերթը` հայ դպրոցն է

    Լիբանանեան փոթորիկը անմասն չի ձգեր Լիբանանի հայութիւնը:

  • Լիբանանում խուճապի մթնոլորտ չկայ, բայց դէպի ՀՀ հայեացքները շատացել են
    Լիբանանում խուճապի մթնոլորտ չկայ, բայց դէպի ՀՀ հայեացքները շատացել են

    «Ցուցարարները բողոքում են կառավարութեան ապաշնորհ գործունէութիւնից, կոռուպցիայից, պահանջում են թալանւած գումարների վերադարձ»,- անդրադառնալով Լիբանանում շարունակւող` կենցաղային խնդիրների բարձրաձայնումից արդէն քաղաքական պահանջների հարթութիւն տեղափոխւած զանգւածային ցոյցերին՝ ասաց Շահան Գանտահարեանը:

  • Որպէսզի չկրկնուի 1975-ը` զգաստանանք հաւաքաբար
    Որպէսզի չկրկնուի 1975-ը` զգաստանանք հաւաքաբար

    Անցնող երեք օրերուն երկրի զանազան շրջաններուն մէջ հետզհետէ սաստկացող ընդհարումները մեզ դժբախտաբար կը վերադարձնեն 1975-ին բռնկած լիբանանեան պատերազմի օրերուն: Պատերազմ, որ տակաւին կը շարունակէ մեծ բաժին ունենալ լիբանանցի մարդու յիշողութեան մէջ, սակայն միաժամանակ անծանօթ են անոր սահմռկեցուցիչ տեսարաններն ու հետեւանքները մերօրեայ երիտասարդութեան:

  • Լիբանանը եւ 17 հոկտեմբերը
    Լիբանանը եւ 17 հոկտեմբերը

    17 հոկտեմբեր 2019-ին իրապէս պատահեցաւ անխուսափելին: Լիբանանն ու լիբանանցիք ատենէ մը ի վեր կը դիմագրաւեն ընկերատնտեսական աննախընթաց սուր տագնապ, կը տագնապին պետական համակարգին մէջ գոյութիւն ունեցող հսկայական գումարներու մսխումի, ելեւմտական ձախաւեր քաղաքականութեանց, անփութութեան, կամայականութեան, փտածութեան եւ ներքաղաքական անհեթեթ մրցակցութեանց անողոք հակազդեցութեանց պատճառով երկիրը կազմաքանդող եւ անդամալուծող քաղաքական վերնախաւին մօտեցումներէն: Այս բոլորին հանդէպ իր ընդվզումը, զայրոյթը արտայայտելու համար ժողովուրդը արդարացիօրէն պոռթկաց եւ 17 հոկտեմբերին փողոց իջաւ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։