Հա

Քաղաքական

02/11/2019 - 10:10

«ՀՀ-ն՝ ի դեմս իր ԱԳ նախարարի, չի պատկերացնում Ղարաբաղեան կարգաւորման՝ երեք ժողովուրդների համար ընդունելի լինելու թեզի վտանգաւորութիւնը». Կարէն Բեքարեան

Յանձնառութիւնների համարժէքութեան մասին Հայաստանի իշխանութիւնների յայտարարութիւնները խօսում են այն մասին, որ բանակցային սեղանի ներկայացուցիչները՝ համանախագահներն եւ Ադրբեջանը, կարծես թէ, Հայաստանի իշխանութիւններից ակնկալում են յանձնառութիւնների ոչ համաչափութիւն:

«alikonline.ir» - Յանձնառութիւնների համարժէքութեան մասին Հայաստանի իշխանութիւնների յայտարարութիւնները խօսում են այն մասին, որ բանակցային սեղանի ներկայացուցիչները՝ համանախագահներն եւ Ադրբեջանը, կարծես թէ, Հայաստանի իշխանութիւններից ակնկալում են յանձնառութիւնների ոչ համաչափութիւն: Այս մասին «Տողերի արանքում» հեռուստանախագծի հերթական թողարկման ընթացքում ասել է վերլուծաբան Կարէն Բեքարեանը՝ անդրադառնալով Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման համատեքստում արտաքին գործերի նախարարութեան եւ անձամբ նախարար Զոհրաբ Մնացականեանի կողմից վերջերս հնչեցրած մտքերին: Գրում է Tert.am-ը:

«Որտե՞ղ ենք մենք գտնւում բանակցային գործընթացում, եւ արդեօք ժամանակը չէ, որ ժողովրդի վարչապետն ու կառավարութիւնը կիսւի բանակցային սեղանին տիրող իրավիճակով, եթէ ճնշումներ կան, այդ ճնշումների մասին սեփական հանրութեանը տեղեակ պահի»,- նշում է փարձագէտը՝ ընդգծելով, որ այսքան անգամ այս նոյն արտայայտութեան կրկնւելն ուրիշ ոչ մի բանի մասին չի խօսում:

Կարէն Բեքարեանի կարծիքով՝ ՀՀ ԱԳՆ-ն իր չհաշւարկւած յայտարարութիւններով եւ գործողութիւններով՝ Ղարաբաղեան հակամարտութեան համատեքստում երկարաժամկէտ կտրւածքի մարտահրաւէրներ է առաջացնում:

«Հայաստանի Հանրապետութիւնն՝ ի դէմս իր ԱԳ նախարարի շարունակեց չպատկերացնել Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորումը երեք ժողովուրդների համար ընդունելի լինելու թեզի վտանգաւորութիւնը: Եթէ մենք խօսում ենք ինքնորոշման իրաւունքի մասին, իրաւունքի մասին ընդհանրապէս,  այն ենթակայ է ճանաչման եւ յարգման, ոչ թէ ընդունելի լինելու»,- նշում է փորձագէտը՝ ընդգծելով, որ հարցին այսկերպ մօտենալու դէպքում Ադրբեջանի մօտ վերակենդանանում է գայթակղութիւնը, որ ինքը կարծես թէ ունի ինչ-որ լծակներ չհամաձայնելու ԼՂՀ կողմից ինքնորոշման իրաւունքի իրացման հետ:

Կարէն Բեքարեանը նշում է, որ ժողովուրդների համար ընդունելի լինելը հնարաւոր է չափել օրինակ հանրաքւէով: «Ադրբեջանը տարիներ շարունակ աշխատանք է տարել Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացը, Ղարաբաղի կարգավիճակն իր ողջ տարածքում հանրաքւէով լուծելու համար: Եթէ թէ՛ տարած տարիների դիւանագիտական աշխատանքը, թէ՛ միջազգային իրողութիւններն Ադրբեջանին հետ մղեցին այդ մտքից, դուք նրան վերադարձնում էք նորից այս շրջանակ: Ո՞րն է նպատակը, որպէսզի այս թերի, խայտառակ հարցազրոյցների ժամանակ այդ թեզն օգտագործե՞լ որպէս կառուցողականութիւն»,- նշում է Կարէն Բեքարեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։