Հա

Քաղաքական

03/11/2019 - 08:15

Բախում՝ Երեւանի Հանրապետութեան հրապարակում

Երէկ՝ նոյեմբերի 2-ին Երեւանի Հանրապետութեան հրապարակի մետրոյին յարակից տարածքում տեղի է ունեցել «ՅուԶանք ու Զանգ» ներկայացումը, ինչը, սակայն ուղեկցւել է բախումներով:

«alikonline.ir» - Երէկ՝ նոյեմբերի 2-ին Երեւանի Հանրապետութեան հրապարակի մետրոյին յարակից տարածքում տեղի է ունեցել «ՅուԶանք ու Զանգ» ներկայացումը, ինչը, սակայն ուղեկցւել է բախումներով. տեղեկացնում է Tert.am-ը:

Աւելի վաղ միջոցառման մասին ֆէյսբուքեան իր էջում գրառում էր կատարել Երեւանի աւագանու «Իմ քայլը» խմբակցութեան քարտուղար Յասմիկ Խաչունցը:

Տեղեկացնելով կայանալիք միջոցառման մասին` Խաչունցը նշել էր, որ այն իրականացւում է ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարութեան դրամաշնորհով, Երեւանի քաղաքապետարանի եւ մետրոպոլիտենի թոյլտւութեամբ:

«1920-ականների պոէզիա (Եղիշէ Չարենց, Կարա Դարւիշ, Գէորգ Աբով, Ազատ Վշտունի) +ժամանակակից պոէզիա (Լիլիթ Պետրոսեան), վերոնշեալի ռիթմիկ-էքսպերիմենտալ վերընթերցում (Լիլիթ Պետրոսեան), ռիթմ ու կանացի ագրեսիա ու մարմնի ազատագրում»,- գրել էր նա ու կոչ արել դա չխառնել սատանիզմի հետ:

Միջոցառման վայրում հաւաքւած ու դրան դէմ արտայայտւող երիտասարդների խումբը շարունակել է վանկարկել «ամօթ, ամօթ», իսկ նրանցից մէկը փորձել է «զելեոնկա» լցնել մասնակիցներից մէկի վրայ:

Ոստիկանութիւնը պարբերաբար միջամտել է` փորձելով կանխել բախումը, կայ բերման ենթարկւած:

Երեւանի աւագանու «Լոյս» խմբակցութեան անդամ Թեհմինա Վարդանեանն իր հերթին հրապարակել էր միջոցառումից մի հատւած, որտեղ երեւում էր, թէ ինչպէս է երիտասարդը փորձում «զելեոնկան» լցնել Յասմիկ Խաչունցի վրայ:

Թեհմինա Վարդանեանի գրառումն ամբողջութեամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Արդեօ՞ք սա 57 հոգանոց աւագանու «Իմ Քայլը» խմբակցութեան դէ ֆակտօ առաջին դէմք Յասմիկ Խաչունցն է, թէ՞ սխալւում եմ։ Հատւած է այսօրւայ Հանրապետութեան Հրապարակի յարակից տարածքում իրականացվւող, մեղմ ասած, անյայտ ծագման «բեմադրութիւնից»։ Կարծում եմ, շատերն են հասկանում՝ ինչին էր միտւած այն, եւ արդէն հասկանալի է՝ ինչպէ՞ս է քաղաքապետարանը թոյլտւութիւն տւել այս ամէնին։ Երեւի կրթութիւնս կամ դաստիարակութիւնս չեն ներում հասկանալ սա ի՞նչ ծէս է, ի՞նչի ազդեցութեան տակ են կամ ի՞նչ ոռնոցներ են։ Ի՞նչ մեսսիջ է այն իր մէջ պարունակում։

Անվստահութիւն եմ յայտնում սեփական աչքերիս։

Յ․ Գ․ Ամբողջական տեսանիւթը չեմ տեղադրում, որովհետեւ այն իրապէս նողկալի է»։

Ըստ կազմակերպիչների՝ «Յուզանք ու զանգը» հարցականի տակ է դնում կնոջ պահւածքի, խօսելու եւ շարժւելու ձեւի հանրային ընկալումը։ Ներկայացումը յղացւել է այս ընթացքում Երեւանում գտնւող գերմանացի վիզուալ եւ պերֆորմանս արւեստագէտ Լինդա Նադջիի հետ համագործակցութեամբ։ Նախագիծը իրականացւում է ՀՀ ԿԳՄՍ նախարարութեան աջակցութեամբ։

Յարակից լուրեր

  • Ռումբի ահազանգ Երեւանի Կապոյտ մզկիթում
    Ռումբի ահազանգ Երեւանի Կապոյտ մզկիթում

    Այսօր, առաւօտեան ժամը 09։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացւել, որ Երեւանի Մաշտոցի պողոտայում գտնւող Կապոյտ մզկիթում պայթուցիկ սարք է տեղադրւած։

  • Երեւանում գողացել են «Արարատ-73»-ին նւիրւած արձանները
    Երեւանում գողացել են «Արարատ-73»-ին նւիրւած արձանները

    Mediamax.am-ը հաղորդում է, որ Երեւանի «Փիւնիկ» ակումբի գրասենեակի ղեկավար Գրիգոր Թադէոսեանը ֆէյսբուքի իր էջում տեսաուղերձ է տեղադրել՝ նշելով, որ գողացել են «Արարատ-73»-ի ֆուտբոլիստների արձաններից մի քանիսը:

  • «Գանդի»-ի արձան. Երեւանի աւագանու որոշում
    «Գանդի»-ի արձան. Երեւանի աւագանու որոշում

    Մամուլից զարմանքով տեղեկացայ որ քաղաքամայր Երեւանի աւագանին, որոշել է Գանդիի արձանը կանգնեցնել Երեւանում: Ինչ հոյակապ որոշում, կարծես թէ արդէն Երեւանում ամեն ինչ տեղը տեղին կարգաւորւած, յստակեցւած ու վերջացած է եւ ոչ մի ցաւ ու դարդ չունենք եւ վճռահատւած է ամեն ինչ եւ պակաս որեւէ բան չունենք, պակասը միայն Գանդիի արձանն էր որ այն էլ մեր աւագանու ժրաջան գործունէութեան շնորհիւ արդէն ընթացքի մէջ է դրւել եւ շուտով իրականանալու է:

  • Երեւանում կը տեղադրւի Մահաթմա Գանդիի արձանը
    Երեւանում կը տեղադրւի Մահաթմա Գանդիի արձանը

    Երեւանի աւագանին համաձայնութեան տւեց նաեւ Երեւան քաղաքի Հալաբեան եւ Մարգարեան փողոցների միջանկեալ զբօսայգու տարածքում Մահաթմա Գանդիի արձանը տեղադրելու վերաբերեալ որոշմանը։ 

  • Վթարի է ենթարկւել Թեհրան-Երեւան-Թեհրան ուղեւորատար աւտոբուս
    Վթարի է ենթարկւել Թեհրան-Երեւան-Թեհրան ուղեւորատար աւտոբուս

    Երէկ յունւարի 29-ին, Թեհրանի ժամանակով 06:00-ի սահմաններում Թեհրան-Երեւան-Թեհրան երթուղով փոխադրումներ իրականացնող իրանական «Իրան Փայամ-է Նուր» ընկերութեանը պատկանող ուղեւորատար աւտոբուսը վթարի է ենթարկւել Թաւրիզ-Զանջան ճանապարհին՝ Միանէ քաղաքի մօտակայքում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։