Հա

Քաղաքական

03/11/2019 - 08:25

«Առանց նախապայմանների հայ-թուրքական համագործակցութիւնը մենք չենք ընդունում. Մենք ունեն նախապայման». Աւետիք Չալաբեան

Ռուսաստանի հետ մեր ռազմավարական գործընկերութիւնը պէտք է շարունակւի եւ զարգանայ փոխշահաւէտ տարբերակով, այդ թւում մեզ համար շահաւէտ: Այս մասին երէկ՝ նոյեմբերի 2-ին, «Ազգային օրակարգ» կուսակցութեան հիմնադիր համագումարում նշել է կուսակցութեան հիմնադիր յանձնախմբի անդամ Աւետիք Չալաբեանը:

«alikonline.ir» - Ռուսաստանի հետ մեր ռազմավարական գործընկերութիւնը պէտք է շարունակւի եւ զարգանայ փոխշահաւէտ տարբերակով, այդ թւում մեզ համար շահաւէտ: Այս մասին երէկ՝ նոյեմբերի 2-ին, «Ազգային օրակարգ» կուսակցութեան հիմնադիր համագումարում նշել է կուսակցութեան հիմնադիր յանձնախմբի անդամ Աւետիք Չալաբեանը. տեղեկացնում է News.am-ը:

«Որովհետեւ անցեալում այս գործընկերութիւնը միշտ չէ, որ եղել է փոխշահաւէտ: Եղել են փոխադարձ դժգոհութիւններ, եղել են այնպիսի պահեր, երբ կամ Ռուսաստանը կամ մենք համարել ենք, որ միւս կողմը իրեն որպէս գործընկեր չի դրսեւորում: Սա ինչ-որ իմաստով նաեւ արտացոլումն է երկու երկրների քաշային տարբերութիւնները: Որքանով մեծանայ մեր կշիռը, այդքանով մենք աւելի մեծ հնարաւորութիւն կունենանք արդիւնաւէտ քաղաքականութիւն իրականացնել»,- ասել Չալաբեանը:

Նա նաեւ ընդգծել է, որ Հայաստանը պէտք է փոխշահաւէտ յարաբերութիւններ զարգացնի նաեւ այլ ուժային կենտրոնների՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, նաեւ Իրանի, Հնդկաստանի հետ:

Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ յարաբերութիւններին, Չալաբեանն ասաց, որ պէտք է մենք կարողանանք հասնել խելամիտ, էական փոխհատուցման ցեղասպանութեան եւ հայրենազրկման դիմաց, որը պէտք է ընդունւի ամբողջ հայ ժողովրդի կողմից. «Դա պէտք է լինի շոշափելի, մենք պէտք է հասկանանք, որ այդ փոխհատուցումը հնարաւորութիւն է բացում խաղաղ գոյակցութեան համար: Քանի դեռ այդ փոխհատուցումը տեղի չի ունեցել, մենք չպէտք է գնանք որեւէ միակողմանի զիջումների: Նախկին իշխանութիւնների մօտեցումը, որ կարելի է գնալ հայ-թուրքական համագործակցութեան առանց նախապայմանների, մենք չենք ընդունում: Մեզ համար այդ նախապայմանը գոյութիւն ունի, դա փոխհատուցումն է, որը մեր ժողովուրդը կընդունի»:

Չալաբեանը նաեւ անդրարադրձել է կուսակցութեան տեսլականին եւ սկզբունքներին: Լրագրողների հետ զրոյցում նա նշել է. «Մենք ստեղծում ենք ազգային, աջակենտրոն կուսակցութիւն»:

Ըստ նրա, «Ազգային օրակարգ» կուսակցութեան երեք բլոկներն են ազգային պետութիւնը, մրցունակ պետութիւնը եւ առողջ հասարակութիւնը:

Նրա խօսքով, իրենց պատկերացմամբ ազգային պետութիւնն այն պետութիւնն է, որը խարսխւած է ազգային արժէքների վրայ, բայց նաեւ գիտակցում է ազգային շահը եւ նախաձեռնող է այդ շահն աշխարհում առաջ մղելու համար. «Միւս կողմից մենք կարծում ենք, որ պետութիւնը տնտեսութեան մէջ մեծ անմիջական դերակատարում չպէտք է ունենայ: Մենք ազատ տնտեսութեան կողմնակից ենք եւ համարում ենք, որ պետութեան դերը տնտեսութեան մէջ կարգաւորող է ոչ թէ անմիջական մասնակցի տեսքով»,- ասաց Չալաբեանը:

Նա նաեւ ընդգծեց, որ Հայաստանը պէտք է ոչ միայն իր տարածքում կարողանայ ազգային շահը ձեւակերպել, այլեւ համախմբի հայաստանակենտրոն ողջ հայութեանը:

Չալաբեանի խօսքով, պէտք է Հայաստանը դառնայ արդիւնաւէտ պետութիւն. «Դա երկարատեւ խնդիր է. Ի տարբերութիւն շատերի մենք կախարդական փայտիկ չունենք առաջիկայ տարիներին պէտք է կարողանանք ստեղծել պետութիւն, որը կոմպակտ է, որն իր գործառնութիւնները շատ յստակ է պատկերացնում, կայ քաղաքական մակարդակում տարբեր թեւերի հաւասարակշռում, որում ժողովրդավարութիւնը համադրւում է պետութեան ռազմավարութեան խորութեան հետ: Այսինքն մենք ժողովրդավարութեան պայմաններում կարողանում ենք իշխանութիւն փոխել, քաղաքական կուրս փոխել, բայց պետութեան խորքում կան այն բոլոր մեխանիզմները, որոնք հնարաւորութիւն են տալիս երկարաժամկէտ ռազմավարական ծրագրեր իրականացնել անխափան»:

Նրա խօսքով, այսուհետ պէտք է բացառւի իշխանափոխութիւնը փողոցից, դա պէտք է տեղի ունենայ ընտրութիւնների միջոցով: Դրան հասնելու համար, ըստ Չալաբեանի կան մի քանի կարեւոր տարրեր՝ սահմանադրական բարեփոխումներ, Ընտրական օրէնսգրքի եւ կուսակցութիւնների մասին օրէնսդրութեան բարեփոխումներ, վարչական բարեփոխումներ, կայ հակոռուպցիոն պայքար, ՏԻՄ մարմինների ազատութեան աստիճանի բարձրացում, նաեւ բարեվարքութեան խրախուսող մեխանիզմներ:

Յարակից լուրեր

  • Հայաստանը կորցնում է իր գրաւչութիւնը. ՄԱԿ-ի ահազանգը
    Հայաստանը կորցնում է իր գրաւչութիւնը. ՄԱԿ-ի ահազանգը

    ՄԱԿ-ը Հայաստանի ներդրումների միջավայրի վերաբերեալ հրապարակել է զեկոյց՝ արձանագրելով բաւական հակասական պատկեր: Չնայած ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի (UNCTAD/ՄԱԿԱԶՀ) կողմից  հրապարակւած զեկոյցը դժւար է միանշանակօրէն նեգատիւ գնահատել, սակայն դրանում տեղ գտած մի շարք կարեւոր շեշտադրումներ ստիպում են խորապէս վերագնահատել իշխանութիւնների կողմից պարբերաբար արւող ամպագոռգոռ յայտարարութիւնները՝ կապւած տնտեսական յեղափոխութեան անխուսափելիութեան հետ:

  • Ակնարկ. 21-րդ դարու կայկական կրթակարգ. Բովանդակային քննարկումի անհրաժեշտութիւնը
    Ակնարկ. 21-րդ դարու կայկական կրթակարգ. Բովանդակային քննարկումի անհրաժեշտութիւնը

    Հայաստանի մէջ «Հայոց լեզու», «Հայ գրականութիւն», «Հայոց պատմութիւն» դասանիւթերը բարձրագոյն ուսման հաստատութիւններու մէջ ոչ պարտադիր դարձնելու նախաձեռնութիւնը տեղի տուած է  թէժ եւ լարուած իրավիճակներու: Դասադուլներ, նստացոյցեր, բանավէճեր, բողոքի գործողութիւններ` հասնելու համար նախարարի հրաժարականի պահանջ` խնդիրը կրթականէն մղուած է  հասարակական-քաղաքական հարթութիւն եւ ստացած սուր հնչեղութիւն:

  • «Նիկոլ Փաշինեանի անուրջները եւ իրականութիւնը». Աւետիք Չալաբեան
    «Նիկոլ Փաշինեանի անուրջները եւ իրականութիւնը». Աւետիք Չալաբեան

    «Ազգային օրակարգ» կուսակցութեան համահիմնադիր Աւետիք Չալաբեանն իր ֆէյսբուքեան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վարչապետի գործունէութեանը։

  • «Հայրենիք»-ի խմբագրական. Դատարկ փաղաքշանք
    «Հայրենիք»-ի խմբագրական. Դատարկ փաղաքշանք

    Վերոյիշեալ կարգախօսը կը ցոլացնէ Չորեքշաբթի, Նոյեմբեր 13-ին, Սպիտակ Տան նախագահական գրասենեակին հանդիպումը Միացեալ Նահանգներու նախագահ Տանըլտ Թրամփի եւ իր թուրք պաշտօնակից Ռեճէպ Թայիպ Էրտողանի միջեւ։

  • Վետօ կիրառած ԱՄՆ կոնգրեսականի կապը թուրքական լոբբինգի հետ
    Վետօ կիրառած ԱՄՆ կոնգրեսականի կապը թուրքական լոբբինգի հետ

    «Ամերիկեան հետազօտութիւնների հայկական կենտրոնը» ֆէյսբուքեան էջում հրապարակել է տեղեկութիւններ, որով պարզ է դառնում ԱՄՆ կոնգրեսական Լինդսի Գրահամի կապը թուրքական լոբբինգի հետ: Նշենք, որ Գրահամն այն կոնգրեսականն է, որը երկու օր առաջ Էրդողանի հետ հանդիպումից յետոյ վետօ էր դրել Հայոց Ցեղասպանութեան բանաձեւի վրայ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։