Հա

Քաղաքական

04/11/2019 - 10:40

«Յեղափոխականները» փորձում են իրենց առաջաւոր ներկայացնել․ Ստեփան Դանիէլեանը՝ «ՅուԶանք ու Զանգ» ներկայացման մասին

Կատարւածը գաղափարական, նաեւ մշակութաբանական հենք ու ինքնութիւն որոնելու փորձ էր։ Այս մասին գրում է քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը՝ անդրադառնալով Հանրապետութեան հրապարակի մետրոյի մօտ իրականացւած «ՅուԶանք ու Զանգ» ներկայացմանը։

«alikonline.ir» - Կատարւածը գաղափարական, նաեւ մշակութաբանական հենք ու ինքնութիւն որոնելու փորձ էր։ Այս մասին գրում է քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը՝ անդրադառնալով Հանրապետութեան հրապարակի մետրոյի մօտ իրականացւած «ՅուԶանք ու Զանգ» ներկայացմանը։

«Լաւ, փորձենք ի մի բերել երէկւայ կատարւածը։ 

Այն, որ գործող իշխանութեան կողմնակիցներն ահաւոր առաջադէմ, կրթւած ու պոստ-պոստմոդեռն մարդիկ են, սուտ կը լինի, ինչպէս նաեւ այն, որ հակառակ կողմում հաւաքւածները չարուխներով ու չուխաներով աւանդապահներ են, նոյնպէս սուտ կը լինի։

Աղջիկների ինքնադրսեւորման ձեւի ու ոճի մէջ ինչ-որ ահաւոր բան չկար (կարեւոր չի յաջոջւած էր, թէ ոչ), ոչ էլ կոնտր քոչարին է տգիտութեան նշան։

Խնդիրն այդ ամէնի կոնտեքստ է։ Կոնտեքստը շատ պարզ է. «յեղափոխականները» փորձում են իրենց առաջաւոր ներկայացնել, բայց ԱԺ-ում հանգրւած իրենց քաղաքական էլիտան հաստատ կրթւած ու հասունացած մարդկանց տպաւորութիւն չի թողնում (մեղմ ասած) յամենայն դէպս քայլական դմբլդոխ պատգանաւորների հատուկենտ ելոյթները նման տպաւորութիւն չեն թողնում։

Հակառակ կողմն էլ քաղաքական ու գաղափարական կոնտր առաջարկ եւս չի կարողանում առաջարկել, ինչը հասկանալի լիներ շփոթւած հանրութեան համար։

Կատարւածը, երկու կողմից էլ, գաղափարական, ու նաեւ մշակութաբանական յենք ու ինքնութիւն որոնելու փորձ էր։

Բուն կոնֆլիկտը կարեւոր չէր, ամէն ինչ կոնտեքսի մէջ է պէտք դիտարկել»,- նշել է նա։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։