Հա

Քաղաքական

04/11/2019 - 14:13

«Հայաստանում տեղակայւած ռուսական 102-րդ ռազմաբազան արդիականացւում է». Դաւիթ Տօնոյեան

Հայաստանում տեղակայւած ռուսական 102-րդ ռազմաբազան արդիականացւում է թէ՛ սպառազինութեան, թէ՛ նիւթատեխնիկական ապահովման եւ զինծառայողների կենցաղային պայմանների բարելաւման տեսանկիւնից. ՀՀ ԱԺ-ում բիւջէտային քննարկումների աւարտից յետոյ լրագրողների հետ ճեպազրոյցում, ըստ Yerkir.am-ի, յայտնեց պաշտպանութեան նախարար Դաւիթ Տօնոյեանը:

«alikonline.ir» - Հայաստանում տեղակայւած ռուսական 102-րդ ռազմաբազան արդիականացւում է թէ՛ սպառազինութեան, թէ՛ նիւթատեխնիկական ապահովման եւ զինծառայողների կենցաղային պայմանների բարելաւման տեսանկիւնից. ՀՀ ԱԺ-ում բիւջէտային քննարկումների աւարտից յետոյ լրագրողների հետ ճեպազրոյցում, ըստ Yerkir.am-ի, յայտնեց պաշտպանութեան նախարար Դաւիթ Տօնոյեանը:

Նախարարը յաւելեց, որ ռազմաբազայի հաշւեկշռին հողատարածքների աւելացումներ չեն նախատեսւում: Այն տարածքները, որոնք արդէն իսկ կան հաշւէկշռում, նախատեսւած են ժամանակաւոր օգտագործման համար: Դրանք շարունակում են մնալ որպէս ՀՀ տարածք:

Հարցին՝ գո՞հ է, արդեօք, 2020 թւականին բանակին տրամադրւող ֆինանսական միջոցների ծաւալներից նախարարը պատասխանեց. «Եթէ վերցնում ենք մեգանպատակը, այսինքն՝  այն մարտահրաւէրները,  որ մենք ունենք,  իհարկէ, որպէս պաշտպանութեան նախարար, կուզենայի կրկնապատկել, եռապատկել այդ  բիւջէն: Բայց,  հաշւի առնելով մեր տնտեսական հնարաւորութիւնները, պէտք է ասել, որ  այսօրւայ բիւջէն բաւարար է, որպէսզի բոլոր մարտահրաւէրներին արձագանքենք պատշաճ կերպով»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։