Հա

Քաղաքական

07/11/2019 - 10:00

Հաղորդում ապօրինութեան մասին. Արայիկ Յարութիւնեանը ԵՊՀ-ում չպէտք է դասաւանդէր՝ ըստ գիտխորհրդի

Առանց գիտական որեւէ յօդւած գրելու՝ վերջին 11 տարում ԵՊՀ-ում դասաանդում է արաբագիտութեան ամբիոնի ասիստենտ, ԿԳՄՍ նախարար Արայիկ Յարութիւնեանը։

«alikonline.ir» - Առանց գիտական որեւէ յօդւած գրելու՝ վերջին 11 տարում ԵՊՀ-ում դասաանդում է արաբագիտութեան ամբիոնի ասիստենտ, ԿԳՄՍ նախարար Արայիկ Յարութիւնեանը. յայտնում է «Yerkir.am»-ը։

ԵՊՀ պաշտօնական կայքն է վկայում՝ նախարար-ասիստենտը գիտական վերջին յօդւածը գրել է 2007 թ.-ին՝ Возникновение водных проблем в ХХ веке и пути их решения в международном праве։ Սրանից առաջ եւս 5 յօդւած է գրել՝ ամբողջ կեանքում։ 

Բոլոր 6 աշխատութիւնները նա հրապարակել է մինչեւ 2007 թւականը։ Դրանից յետոյ 11 տարի է անցել՝ Արայիկ Յարութիւնեանը շարունակում է դասախօսել Երեւանի պետական համալսարանում, աւելին՝ ասիստենտ է, որը դասախօսից բարձր է, դոցենտից՝ ցածր։  

Դասախօսների հաստիքները հաստատելու համար, ԵՊՀ կանոնագրի համաձայն, մրցոյթ է յայտարարւում ամէն 5 տարին մէկ։ Դասաւանդելու համար ընտրւում են որոշակի չափորոշիչներին համապատասխանող մասնագէտները։ Չափորոշիչների թւում նաեւ գիտական աշխատութիւնների առկայութիւնն է։

ԵՊՀ գիտխորհրդի՝ 2016 թ. մայիսի 26-ի որոշմամբ՝ «մրցութային ընտրութեանը մասնակցող թեկնածուները պէտք է ունենան վերջին 5 տարում տպագրւած մենագրութիւն, դասագիրք կամ առնւազն 3 տպագրւած աշխատանք՝ տպագրւած ՀՀ բարձրագոյն որակաւորման յանձնաժողովի կողմից հաստատւած «Ատենախօսութիւնների հիմնական արդիւնքների եւ դրոյթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակութիւնների ցուցակում» ընդգրկւած պարբերականներում»։ Վերջին 5 տարում ԵՊՀ-ում աշխատող թեկնածուները պէտք է անցած լինեն նաեւ որակաւորման բարձրացման ծրագիրը (առնւազն 30 կրեդիտ)։ 

Սա նշանակում է, որ Արայիկ Յարութիւնեանը վերջին 11 տարում գիտական որեւէ աշխատանք չի հրապարակել, բայց առնւազն 2 մրցոյթ յաղթահարել է։

Ինչպէ՞ս՝ հարցրինք ԵՊՀ գիտքարտուղար Լեւոն Յովսէփեանին։ Նա խոստացաւ ճշտել ու այլեւս չվերադարձաւ։

Լեւոն Յովսեփեանը ԵՊՀ գիտքարտուղարն է այս տարւանից, ասաց՝ մրցոյթից տեղեակ չէ, բայց նշւած չափորոշիչներից որոշ չափով տեղեակ էր։

Արայիկ Յարութիւնեանը նաեւ պատմական գիտութիւնների թեկնածուի աստիճան ունի։ 

Մեր երկրում գիտական աստիճանները տրւում են ցմահ. կարող է գիտութիւնների թեկնածու դառնալ ու ամբողջ կեանքում, ասենք, բիզնեսով զբաղւել, ոչ ոք նրան չի զրկի այդ աստիճանից։ Սա եւս խնդիր է, որ կարգաւորման կարիք ունի։ Այլ երկրներում այսպէս չէ։

Արայիկ Յարութիւնեանի նման արտօնեալները ԵՊՀ-ում շատ չեն։  Համեմատութեան համար նոյն՝ արեւելագիտութեան ֆակուլտետի ասիստենտ Արտեօմ Տօնոյեանը, օրինակ,  վերջին 5 տարում գիտական 6 յօդւած է հրապարակել, միջազգային յարաբերութիւնների ֆակուլտետի ասիստենտ Հայկուհի Մկրտչեանը վերջին 5 տարում՝ 7 գիտական յօդւած,  ֆիզիկայի ֆակուլտետի ասիստենտ Ռուբիկ Պետրոսեանը՝ 3,  եւ այլն։

Արայիկ Յարութիւնեանն այդ ընթացքում քաղաքական կարիերա էր անում. «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միաւորման կառավարման խորհրդի անդամից վերջին 5 տարում անցում կատարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան վարչութեան նախագահի, ապա դարձաւ նոյն կուսակցութեան վարչութեան անդամ, յետոյ՝ «Ելք» դաշինքի առաջադրած ցուցակով՝ Երեւանի աւագանու անդամ, աւելի ուշ՝ ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար, վերջին ամիսներին էլ՝ նախարարութեան անունը «աճեց»՝ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարար:

Եւ ոչ մի գիտական գործունէութիւն։

Սա հաղորդում է ապօրինի գործունէութեան մասին. գլխաւոր դատախազութեանը, ՅՔԾ-ին եւ համապատասխան այլ մարմիններին կոչ ենք անում զբաղվել ԿԳՄՍ նախարար-ԵՊՀ հնարաւոր գործարքով։

 

Աննա Բալեան

Յարակից լուրեր

  • ՀՅԴ ՀԵՄ-ը կը վերսկսի արշաւը ԿԳՄՍ նախարարի պաշտօնավարման դէմ
    ՀՅԴ ՀԵՄ-ը կը վերսկսի արշաւը ԿԳՄՍ նախարարի պաշտօնավարման դէմ

    ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութիւնը վերսկսելու է պայքարն ընդդէմ ԿԳՄՍ նախարար Արայիկ Յարութիւնեանի պաշտօնավարման. 168.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ ՀԵՄ անդամ Գոռ Սարգսեանը: 2019-ի դեկտեմբերի 19-ին ՀՅԴ երիտթեւը այդ տարւայ իր ակցիաները եզրափակեց Կառավարութեան շէնքի առջեւ: Նրանք նամակ էին բերել կառավարութիւն, որում նշում էին, որ «Կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի ոլորտներում վերջին մէկ տարում կայացւել են որոշումներ, որոնք խնդրայարոյց են, եւ, որ նախարարն իր պահւածքով մսխում է իշխող թիմի քաղաքական կապիտալը»:

  • Քաղաքացիներն ամենացածրը գնահատել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Յարութիւնեանի աշխատանքը
    Քաղաքացիներն ամենացածրը գնահատել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Յարութիւնեանի աշխատանքը

    Gallup International Association-ի Հայաստանում լիիրաւ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ի անցկացւած հարցումների արդիւնքում պարզւել է, որ քաղաքացիները նախարարներից ամենաշատը գոհ են ՀՀ պաշտպանութեան նախարարի աշխատանքից:

  • «Իշխանութիւնները մեծ վտանգ են տեսնում ՀՅԴ-ի ուժից». Արմենուհի Կիւրեղեան
    «Իշխանութիւնները մեծ վտանգ են տեսնում ՀՅԴ-ի ուժից». Արմենուհի Կիւրեղեան

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը, անդրադառնալով ՀՅԴ-ական երիտթեւի ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջին, ԱԺ ամբիոնից յայտարարեց, որ նախարարի հրաժարականը չի կարող լինել քաղաքական զրօ ազդեցութիւն ունեցող քաղաքական ուժի քմահաճոյքի արդիւնք: Յիշեցնենք, որ այս յայտարարութեանը նախորդած օրը տեղի էր ունեցել բախում ՀՅԴ-ական ակտիւիստների եւ ոստիկանութեան միջեւ ԿԳՄՍ նախարարութեան առջեւ: Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Իրաւունք»-ը պարզեց ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամ, ԱԺ վեցերորդ գումարման նախկին պատգամաւոր Արմենուհի Կիւրեղեանի տեսակէտը:

  • Սա քաղաքական պայքար է, բայց վերկուսակցական
    Սա քաղաքական պայքար է, բայց վերկուսակցական

    Արայիկ Յարութիւնեանը պատասխանատու է դեկտեմբերի 3-ի դէպքերի համար: Ընդամենը իր հանդիպմանը չգալու պատճառով 24 երիտասարդներ բերման ենթարկւեցին: Սա կարող էր չլինել, եթէ նախարարն իրապէս ժողովրդավար լինէր: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միութեան կենտրոնական վարչութեան անդամ Քրիստինէ Վարդանեանը:

  • «Արձանագրւած է՝ ԿԳՄՍ նախարարը կառչած է իր աթոռից եւ ընդունակ ամէն ինչի». Նարեկ Մալեանը՝ ՀՀ ԿԳՄՍՆ-ի դիմաց տեղի ունեցածի մասին
    «Արձանագրւած է՝ ԿԳՄՍ նախարարը կառչած է իր աթոռից եւ ընդունակ ամէն ինչի». Նարեկ Մալեանը՝ ՀՀ ԿԳՄՍՆ-ի դիմաց տեղի ունեցածի մասին

    «ՎԵՏՕ» շարժումը վաղուց միացել է այս նախաձեռնութեանը։ Այս մասին լրագրողների հետ զրոյցում ասաց ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալեանը, որը նոյնպէս եկել էր ՀՀ աստիկանութեան Կենտրոնի բաժանմունքի դիմաց, բերման ենթարկւածներին աջակցելու համար:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։