Հա

Քաղաքական

09/11/2019 - 11:10

«Յայտարարում եմ՝ ուսանողները Փաշինեանի հետ քննարկելու ոչինչ այլեւս չունեն, պահանջում են ԿԳՄՍ նախարարի հրաժարականը». Հրանտ Մելիք-Շահնազարեան

Քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը ֆէյսբուքեան ուղիղ հեռարձակմամբ անդրադարձել է «Մել» ֆիլմի ֆինանսաւորմանը, ՀՅԴ-ականների նստացոյցին եւ ԿԳՄՍ նախարար Արայիկ Յարութիւնեանի հրաժարականի պահանջին:

«alikonline.ir» - Քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը ֆէյսբուքեան ուղիղ հեռարձակմամբ անդրադարձել է «Մել» ֆիլմի ֆինանսաւորմանը, ՀՅԴ-ականների նստացոյցին եւ ԿԳՄՍ նախարար Արայիկ Յարութիւնեանի հրաժարականի պահանջին:

Մելիք-Շահնազարեանը, մասնաւորապէս, նշել է, որ այդ երիտասարդները, ում ԿԳՄՍ նախարարն անդաստիարակ ու յետադիմութեան առաջամարտիկ է համարում, շատ կոնկրետ հարցեր ունեն։ «Նրանք ուզում են հասկանալ, թէ ինչու՞ է հայկական պետութիւնը սեռափոխւած մարդու մասին ֆիլմ նկարելու գումար յատկացնում։ Ինչու՞ է հայկական պետութիւնը ցանկանում դուրս մղել հայոց լեզու/պատմութիւն առարկաները բուհական որոշ մասնագիտութիւնների կրթական ծրագրից։ Ուզում են հասկանալ, թէ ի՞նչ ուղերձներ է յղում ՀՀ Կառավարութիւնը քաղաքացիներին ու երիտասարդ սերնդին։ Իրաւունք ունեն։ Պիտի իմանան»,- ուղիղ հեռարձակմանը կից գրել է քաղաքագէտը։

Ըստ քաղաքագէտի՝ ուսանողներին հիասթափեցրել է ՀՀ վարչապետի հետ անմիջական շփումը։ «Դրա համար էլ պարզ յայտարարում են՝ Փաշինեանի հետ քննարկելու ոչինչ այլեւս չունեն։ Պահանջը մէկն է՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարական եւ այդ ոլորտում Կառավարութեան քաղաքականութեան վերանայում»,- գրել է Մելիք-Շահնազարեանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։