Հա

Քաղաքական

13/11/2019 - 14:20

ԵՊՀ հայ բանասիրական եւ պատմութեան ֆակուլտետների դասախօսներ, աջակցելով ուսանողներին, յայտարարում են մէկօրեայ գործադուլ

Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրական եւ պատմութեան ֆակուլտետների դասախօսական կազմը՝ դեկանների գլխաւորութեամբ, խորհրդակցութիւն է անցկացրել. ստեղծւել է 5 մարդուց կազմւած մասնագիտական խումբ, որն աւելի ուշ հանդէս կը գայ յայտարարութեամբ՝ կէտերով ներկայացնելով անելիքները:

«alikonline.ir» - Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրական եւ պատմութեան ֆակուլտետների դասախօսական կազմը՝ դեկանների գլխաւորութեամբ, խորհրդակցութիւն է անցկացրել. ստեղծւել է 5 մարդուց կազմւած մասնագիտական խումբ, որն աւելի ուշ հանդէս կը գայ յայտարարութեամբ՝ կէտերով ներկայացնելով անելիքները. Yerkir.am-ի տեղեկացմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրոյցում այսօր յայտնեց ԵՊՀ հայ բանասիրական ֆակուլտետի դասախօս Արշալոյս Գալստեանը:

Դասախօսի պնդմամբ՝ յայտարարութեան տեքստն ընդունւել է քւէարկութեամբ՝ մեծամասնութեամբ կողմ եւ երկու դէմ ձայներով: 

«Ես միայն առաջին կէտի մասին կարող եմ ասել, որ մենք՝ երկու ֆակուլտետների դասախօսներս, յաջակցութիւն եւ ի համերաշխութիւն մեր ուսանողների՝ յայտարարում ենք մէկօրեայ գործադուլ, որպէսզի ուսանողներն իրենց միայնակ չզգան, իմանան, որ իրենց դասախօսներն իրենց կողքին են: Յաջորդ կէտերով ամէն ինչ կը յստակեցւի»,- ասաց Գալստեանը:

Yerkir.am-ն աւելի վաղ տեղեկացրել էր, որ այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԵՊՀ բանասիրութեան եւ պատմութեան ֆակուլտետների ուսանողները շարունակում են դասադուլը։  

Յիշեցնենք, որ 7 օրն է, ինչ տեղի է ունենում համաուսանողական բողոքի ակցիա: Ուսանողները յայտարարել են, որ պահանջում են ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Յարութիւնեանի հրաժարականը, քանի որ նա անհամատեղելի է զբաղեցրած պաշտօնի հետ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։