Հա

Քաղաքական

13/11/2019 - 12:40

«Փաշինեանին հակացուցւած է Արցախեան խնդրի ու առանցքային նշանակութեան այլ հարցերի մասին արտայայտւել անգլերէնով կամ որեւէ այլ օտար լեզւով». Ֆարմանեան

Պատմաբան Սամուէլ Ֆարմանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. 

«Նիկոլ Փաշինեանին կատարելապէս հակացուցւած է Արցախեան խնդրի, պետական ու առանցքային նշանակութեան այլ հարցերի մասին արտայայտւել կամ բանակցութիւններ վարել անգլերէնով կամ որեւէ այլ օտար լեզւով։

Պատմաբան Սամուէլ Ֆարմանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. 

«Նիկոլ Փաշինեանին կատարելապէս հակացուցւած է Արցախեան խնդրի, պետական ու առանցքային նշանակութեան այլ հարցերի մասին արտայայտւել կամ բանակցութիւններ վարել անգլերէնով կամ որեւէ այլ օտար լեզւով։ Ցաւօք, մի կողմից նրա պատկերացումներն Արցախեան խնդրի մասին կենցաղային դիլետանտութիւնից այն կողմ չեն անցնում, միւս կողմից՝ այն աւելի գրոտեսկային պատկեր է ստանում, երբ փորձում է այդ ամէնն արտայայտել անգլերէնով, որին նա բնաւ չի տիրապետում։

Մեռանք ասելով՝ ամօթ չէ որեւէ օտար լեզւով լաւ չխօսելը։ Ամօթ չէ, որ քո անգլերէնը բաւարար է, որպէս զբօսաշրջիկ, ոչ անգլիախօս երկրների խանութներից առեւտուր անելու կամ ռեստորաններում ուտեստ պատւիրելու համար, բայց բնաւ բաւարար չէ այդ լեզւով բանակցութիւններ վարելու կամ Արցախի մասին մեր պետութեան տեսակէտները ներկայացնելու համար։ Ամօթ ու անընդունելի է էս պարզ իրողութիւնը չգիտակցելն ու չհասկանալը, ինչի արդիւնքում Արցախեան հիմնախնդրի մասին էնպիսի մառազմատիկ ձեւակերպումներ է հնչեցնում, որ զարմանքի փոխարէն արդէն վաղուց միայն զայրույթ է առաջացնում։

Մէկ օրինակ ընդամենը. ի պատասխան ադրբեջանցի բլոգերի հարցին՝ Նիկոլ Փաշինեանը Փարիզում ասել է. «There is internationally established negotiation format, named OSCE Minsk Group Co-chairmanship and the mandate of that format is to decide on final status of Naghorno-Karabakh». Հայերէն թարգմանութեամբ. «Կայ միջազգայնօրէն հաստատւած բանակցային ձեւաչափ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութիւնը, եւ այդ ձեւաչափի առաքելութիւնն է որոշել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը»։

Ամօթ։ Հազար ամօթ։ Մի միլիոն ամօթ։ Միջնորդական առկայ ու հնարաւոր ոչ մի ձեւաչափ, այդ թւում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութիւնը, ՉՈՒՆԻ առաքելութիւն՝ որոշելու Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը։ Այդ կարգավիճակի որոշումը բխում է բացառապէս Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքից, նրանց ինքնորոշման անքակտելի ու միջազգայնօրէն երաշխաւորւած իրաւունքից։ Միջնորդները ընդամենը առաքելութիւն ունեն օգնելու ու օժանդակելու հակամարտութեան կողմերին՝ գտնելու հակամարտութեան լուծման ուղիները, համադրելու նրանց շահերն ու պատկերացումները, այդ առաջարկութիւնների շուրջ օգնելու հասնել հակամարտութեան կարգաւորմանը։

Եթէ ՀՀ ԱԳՆ-ն ու Վարչապետի աշխատակազմի արտաքին կապերը սպասարկող պաշտօնեաները վախենում են յանուն մեր պետութեան շահերի Նիկոլին փակել սենեակում ու Արցախի հարցում լիկբեզ անցկացնել ու համոզել նրան չարտայայտւել անգլերէնով, որպէս վերջին յուսալի տարբերակ, մնում է դա անել օրէնքովեւ Փաշինեանին օրէնքով արգելել խօսել որեւէ օտար լեզւով, առաւել եւս անգլերէն»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։