Հա

Քաղաքական

14/11/2019 - 10:15

«Բացառւած չէ, որ Փաշինեանը ձեռնամուխ լինի նոր քաղաքական «բեմադրութիւնների» կազմակերպմանը. վարկանիշը փրկել է պէտք». «Փաստ»

«Փաստ»-ը գրում է. «Չպէտք է տարօրինակ համարել, որ այս օրերին իշխանութեան վարկանիշը կտրուկ անկում է գրանցում, քանի որ Փաշինեանը չի արդարացրել ժողովրդի սպասումները։ 

«alikonline.ir» - «Փաստ»-ը գրում է. «Չպէտք է տարօրինակ համարել, որ այս օրերին իշխանութեան վարկանիշը կտրուկ անկում է գրանցում, քանի որ Փաշինեանը չի արդարացրել ժողովրդի սպասումները։ 

Շարժման օրերին վերջինս ինչ խոստում ասես, որ չէր տալիս՝ պայծառ ապագայ խոստանալով ժողովրդին, թէ երկրում իրավիճակն այնքան է լաւանալու, որ երկրից արտագաղթած հայութեան ներգաղթը դառնալու է անխուսափելի։ 

Սակայն իր պաշտօնավարման արդիւնքում երկրի սոցիալ-տնտեսական վիճակում դրական փոփոխութիւններ չկան, մարդիկ դրանք առանձնապէս չեն զգում իրենց մաշկի վրայ, եւ այդ է պատճառը, որ մամուլում արդէն տեղեկութիւններ են շրջանառւում, որ նոր սոցհարցումների արդիւնքում պարզւել է, որ վարչապետի վարկանիշը տարբեր հաշւարկներով տատանւում է 20-30 %-ի սահմաններում:  Տեւական ժամանակ է, ինչ իշխանութեան կողմից ճիգեր են գործադրւում վարկանիշը տարբեր միջոցներով պահելու համար։ 

Յարուցւում են բազմաթիւ քրէական գործեր, մեծ աղմուկ է բարձրացւում, ձերբակալւում են մարդիկ, իշխանաւորները յայտարարում են, թէ կոռուպցիայի դէմ անողոք պայքար են սկսել, մեծ գումարներ են վերադարձնում պետական բիւջէ, բայց որոշ ժամանակ անց պարզւում է, որ քրէական գործերի մեծ մասը անհիմն էր, ձերբակալւած մարդիկ ազատ են արձակւում, որոշ ժամանակ յետոյ նոյն մարդկանց նորից մեղադրանք է առաջադրւում՝ այս անգամ արդէն մէկ այլ քրէական գործով եւ այսպէս շարունակ։ 

Սակայն հնարաւոր չէ անընդհատ հանրութեան աջակցութիւնը պահպանել արդէն հնդկական սերիալ դարձած ձերբակալութիւնների ու կալանաւորումների միջոցով, քանի որ դրանից հանրութիւնը գրեթէ ոչինչ չի ստանում, բացի արհեստական աղմուկից։ 

Դրա համար էլ վարչապետ Փաշինեանը գործի է դնում իր լայւերը եւ սելֆիները։ Վարչապետը ամէն մի սովորական եւ որեւէ կողմից աչքի չընկնող իրադարձութիւն ցանկանում է ժողովրդին ներկայացնել որպէս մի մեծ ձեռքբերում, այնինչ այդ հարցերի կարեւորութիւնը այնքան ցածր է եղել, որ նախկինում ոչ էլ խօսել են դրանց մասին։

Փաշինեանն իրեն դիրքաւորում է որպէս ժողովրդի սիրելի, ով շարունակում է մնալ ժողովրդի սրտի ղեկավարը, սակայն այնպիսի խնդիրների վերաբերեալ, ինչպէս կառավարութեան կողմից արւող ճոխ ծախսերն են, պարզաբանումներ չի տալիս, թէ ինչով է դրանց անհրաժեշտութիւնը պայմանաւորւած մի երկրում, որը հազար ու մի սոցիալական խնդիր ունի։ 

Եթէ սրան էլ գումարում ենք իշխանութեան աջակցութեան պայմաններում ազգային ինքնութեան դէմ սկսւած արշաւը տարբեր նախաձեռնութիւնների տեսքով եւ Արցախեան պատերազմի հերոսների անւանարկումը, ապա պարզ կը դառնայ, թէ ինչու է ժողովրդի վերաբերմունքը փոխւել Փաշինեանի եւ նրա կառավարութեան նկատմամբ։ 

Դժգոհութիւնների կուտակման մասին են վկայում նաեւ վերջին շրջանում ինտենսիւ բողոքի ակցիաները, սակայն այս պրոցեսը դեռեւս անհրաժեշտ հիմք չէ Փաշինեանի համար իր կողմից տարւող քաղաքականութեան ուղեգիծը վերանայելու համար։ 

Այդուհանդերձ, վերջինս հասկանում է, որ չի կարող այսպէս երկար պաշտօնավարել, քանի որ հեռու չէ այն օրը, երբ իր վարկանիշը կարող է գետնին հաւասարւել։ 

Դրա համար էլ արշաւ է սկսել այն գործիչների դէմ, որոնք հանրութեան շրջանում շարունակում են բարձր վարկանիշ վայելել։ 

Եւ բացառւած չէ նաեւ, որ Փաշինեանը ձեռնամուխ լինի նոր քաղաքական բեմադրութեան կազմակերպմանը՝ նոր «կոռուպցիոն» գործերի բացայայտման, աղմկայարոյց ձերբակալութիւնների եւ այլնի տեսքով, որտեղ իր կերպարը նորից «կը հերոսանայ»»:

Յարակից լուրեր

  • «Փաշինեանի յայտարարութիւններն անհետեւողական են եւ հակասական». Կիրօ Մանոյեան
    «Փաշինեանի յայտարարութիւններն անհետեւողական են եւ հակասական». Կիրօ Մանոյեան

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւնները առնւազն Արցախի հարցում անհետեւողական են եւ հակասական. ըստ Yerkir.am-ի՝ այս մասին յայտարարել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավար Կիրօ Մանոյեանը մամուլի ասուլիսում։

  • Հակադաշնակցական արշաւի ներքին ու արտաքին պատւիրատուները
    Հակադաշնակցական արշաւի ներքին ու արտաքին պատւիրատուները

    Պատմութիւնը կրկնւելու «խասիաթ» ունի, եթէ այն չես իւրացնում կամ դրան իրաւաքաղաքական գնահատական չես տալիս։

    ՀՅԴ-ի դէմ Նիկոլ Փաշինեանն արշաւ է սկսել։ Նա այդ առումով օրիգինալ չէ։ Քանզի նորանկախ Հայաստանում ՀՅԴ-ի դէմ արշաւ տեղի է ունեցել նաեւ Նիկոլի քաղաքական «պապա» հանդիսացող ՀՀ 1-ին նախագահի կողմից։

  • «Իշխանութիւնը գայթակղո՞ւմ է ընդդիմութեանը». «168 ժամ»
    «Իշխանութիւնը գայթակղո՞ւմ է ընդդիմութեանը». «168 ժամ»

    «168 ժամ»-ը գրում է. «Ինչպէս յայտնի է` վերջին օրերին հանրային ուշադրութեան կենտրոնում են յայտնւել Հայ Յեղափոխական Դաշնակցութեան շուրջ տեղի ունեցող զարգացումները։ Օրերս յայտնի դարձաւ, որ ՀՅԴ ԳՄ որոշմամբ` երեք հոգի արտաքսւել են ՀՅԴ շարքերից։

  • Մէկ տարի անց ԱԺ-ն դարձել է հանրային անհամերաշխութեան խորհրդանիշը
    Մէկ տարի անց ԱԺ-ն դարձել է հանրային անհամերաշխութեան խորհրդանիշը

    Այսօր (դեկտեմբերի 9-ԽՄԲ.) լրացաւ 7-րդ գումարման ՀՀ Ազգային ժողովի ընտրութիւնների մէկ տարին: 12 ամիս անց ցաւալիօրէն պէտք է նշենք, որ քւէարկողների շուրջ 70 %-ի ձայները ստացած գործող ԱԺ-ն հանրութեան մէջ ունի ընդամենը 8.1 տոկոս լիարժէք վստահութիւն: Լինելով երկրի թիւ 1 հաստատութիւնը,պետական այլ օղակների հետ համեմատ՝ ԱԺ-ն, ցաւալիօրէն, ամենաքիչ վստահութիւն ունեցող օղակներից մէկն է:

  • «Դրա համա՞ր է վարչապետը ցայտնոտի մէջ, եւ ամէն օր պէտք է ձերբակալութիւններ լինեն». Կիրօ Մանոյեան
    «Դրա համա՞ր է վարչապետը ցայտնոտի մէջ, եւ ամէն օր պէտք է ձերբակալութիւններ լինեն». Կիրօ Մանոյեան

    ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը «Ա1+»-ի հետ զրոյցում ասաց, որ Բրատիսլաւայում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից յետոյ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների տարածած յայտարարութեան տակ երկու նախարարները չէին ստորագրել այն պատճառով, որ այդ փաստաթուղթը մերժել էր Էլմար Մամեդեարովը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։