ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականեանն ու իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդեարովը դեկտեմբերի 4-ին կը հանդիպեն Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլաւայում:
«alikonline.ir» - ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականեանն ու իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդեարովը դեկտեմբերի 4-ին կը հանդիպեն Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլաւայում: Այս մասին ասւած է ՀՀ ԱԳՆ տարածած յայտարարութիւնում:
«Դեկտեմբերի 4-ին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Զոհրաբ Մնացականեանն ու Էլմար Մամեդեարովի հանդիպումը տեղի կունենայ ԵԱՀԿ 26-րդ Նախարարների հանդիպման ժամանակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդութեամբ եւ մասնակցութեամբ».- նշւած է ՀՀ ԱԳՆ յայտարարութեան մէջ: