Հա

Քաղաքական

03/12/2019 - 09:40

««Հեռուստամարաթոն-2019»-ին հանգանակւած քիչ գումարի պատճառը հիմնադրամի նախկին տնօրէնի մեծ աղմուկով ձերբակալումն էր». ՀՅԴ ԳՄ անդամ

Իմ կարծիքով «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրէն Արա Վարդանեանին մեծ աղմուկով ձերբակալումն է պատճառը, որ հիմնադրամը վարկաբեկւեց եւ «Հեռուստամարաթոն-2019»-ին հանգանակւած գումարը կազմեց 9.8 մլն. դոլար, ինչը ամենացածր ցուցանիշն է 2006 թւականից ի վեր: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արմէն Գրիգորեանը` անդրադառնալով «Հեռուստամարաթոն-2019»-ին հանգանակութեան այս տարւայ արդիւնքին:

«alikonline.ir» - Իմ կարծիքով «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրէն Արա Վարդանեանին մեծ աղմուկով ձերբակալումն է պատճառը, որ հիմնադրամը վարկաբեկւեց եւ «Հեռուստամարաթոն-2019»-ին հանգանակւած գումարը կազմեց 9.8 մլն. դոլար, ինչը ամենացածր ցուցանիշն է 2006 թւականից ի վեր: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արմէն Գրիգորեանը` անդրադառնալով «Հեռուստամարաթոն-2019»-ին հանգանակութեան այս տարւայ արդիւնքին:

«Դրանով ցոյց տւեցինք աշխարհին, որ ձեր փոխանցած գումարները այստեղ նաեւ «ուտում» են: Դա ազդեց հիմնադրամի հեղինակութեան վրայ, քանի որ համահայկական հիմնադրամը մեր ազգի միասնականութեան, միաւորման ատրիբուտներից մէկն էր, նպատակն էր հաւաքել ազգին մէկ գաղափարի շուրջ եւ պէտք էր այդտեղ շատ զգոյշ վարւել: Ես չեմ ասում, որ պէտք է յանցանքը թաքցնել, ուղղակի պէտք չէր այդ աստիճանի աղմուկ հանել, որը կը վարկաբեկէր հիմնադրամը»,- ասաց  Արմէն Գրիգորեանը եւ նշեց, որ հիմնադրամը պէտք է առանձնացնել նախորդ տնօրէնի վարքագծից:

ՀՅԴ ԳՄ անդամը ցաւալի համարեց այն, որ այս տարի քիչ գումար հաւաքւեց, քանի որ կարելի էր շատ մեծ գործեր անել: «Յայտարարւեց, որ այս իշխանութիւնները հետեւելու են, որ ամէն կոպեկ իր նպատակին ծառայի, շատ լաւ է, ես որեւէ խնդիր չեմ տեսնում, բայց փաստը այն է, որ հիմա հաւաքւեց տասը միլիոնից պակաս գումար, մինչդեռ 2008 թւականին եղել է 35 միլիոն: Եթէ հիմնադրամը չվարկաբեկւէր եւ իշխանութիւններն ունենային բարձր վստահութիւն, կունենայինք շատ աւելի լաւ պատկեր»,- ասաց նա:

Արմէն Գրիգորեանը համոզմունք յայտնեց, որ եթէ աւելի շատ գումար հաւաքւէր քան նախորդ տարի, ապա իշխանութեան ներկայացուցիչները կը թմբկահարէին, որ սա իշխանութեան բարձր վստահութեան արդիւնք է:

Յիշեցնենք, որ 2019 թւականի հոկտեմբերի 9-ին Արա Վարդանեանի մեղադրանքը փոխւել էր եւ նա կալանաւորւել էր՝ հիմնադրամի գումարներից աւելի քան 146 մլն. դրամ իւրացնելու մեղադրանքով։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։