Հա

Քաղաքական

04/12/2019 - 10:10

«Ինչո՞վ է զբաղւած ԿԳՄՍ նախարարը, որ աւելի կարեւոր է, քան երիտասարդներին հանդիպելը. նրանք պայքարում են ոչ թէ ուսման վարձը նւազեցնելու, բանակ չգնալու, այլ «Հայոց լեզւի» ու «Պատմութեան» համար». «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Երկու հրաժարականի պահանջ կայ այսօր օդում կախւած՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարութեանի եւ կրթութեան, գիտութեան, մշակոյթի ու անգամ սպորտի նախարար Արայիկ Յարութիւնեանի։ Երկուսն էլ այս իշխանութիւնների կարկառուն ներկայացուցիչներն են, Նիկոլ Փաշինեանի աջ ու ձախ ձեռքերը, եւ նա, ինչպէս նաեւ ողջ թիմը, ատամներով պաշտպանում են իրենց թիմակիցներին։

«alikonline.ir» - «Հրապարակ»-ը գրում է. «Երկու հրաժարականի պահանջ կայ այսօր օդում կախւած՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարութեանի եւ կրթութեան, գիտութեան, մշակոյթի ու անգամ սպորտի նախարար Արայիկ Յարութիւնեանի։ Երկուսն էլ այս իշխանութիւնների կարկառուն ներկայացուցիչներն են, Նիկոլ Փաշինեանի աջ ու ձախ ձեռքերը, եւ նա, ինչպէս նաեւ ողջ թիմը, ատամներով պաշտպանում են իրենց թիմակիցներին։ «Պաշտպանել» ասւածը մեղմ է՝ ամէն ինչի պատրաստ են նրանց «չյանձնելու» համար։ Երէկ, կարելի է ասել, անգամ ռուբիկոնը հատեցին՝ ուժ գործադրելով եւ բերման ենթարկելով երիտասարդ ցուցարարներին, որոնք ընդամենը պահանջում են բուհերից չհանել «Հայոց լեզւի» եւ «Պատմութեան» դասաւանդումը։

Թւում է՝ մենք՝ մեծահասակներս, պէտք է միայն հպարտանայինք, որ նման սերունդ է աճում մեր երկրում։ Սերունդ, որը պայքարում է ոչ թէ, ասենք, ուսման վարձը նւազեցնելու, բանակ չգնալու, ասպիրանտուրայում ուսման քւոտաները մեծացնելու եւ այլ մերկանտիլ պահանջների համար, այլ «Հայոց լեզւի» ու «Պատմութեան» դասաւանդման։

Ի՞նչ խնդիր կայ այդ պայծառ, հայրենասէր, պահանջատէր երիտասարդներին ընդունելու հարցում։ Եւ ինչո՞վ է զբաղւած նախարարը, որ աւելի կարեւոր է, քան այս երիտասարդներին հանդիպելը, լսելը։ Ի վերջոյ, 2018 թւականին նրանց իշխանութեան բերած ամենամեծ ուժը հէնց ուսանողութիւնն էր, որի աջակցութեամբ միայն հնարաւոր եղաւ յեղափոխութիւնը։

Նիկոլ Փաշինյեանի քայլարշաւն այդպէս էլ քայլարշաւ կը մնար, եթէ նա չմտնէր բուհեր, եւ բուհերը չմիանային նրան։ Հիմա, փաստօրէն, այդ երիտասարդների դէմ իշխանութիւնները կիրառում են այն նոյն մեթոդները, որոնք կիրառւում էին իրենց դէմ նախկին՝ մերժւած իշխանութիւնների կողմից։ Շատ կարճ չէ՞ր ժամանակը՝ անցեալը մոռանալու եւ նախկին համախոհներին ուրանալու համար»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։