Հա

Քաղաքական

04/12/2019 - 10:20

«Արձանագրւած է՝ ԿԳՄՍ նախարարը կառչած է իր աթոռից եւ ընդունակ ամէն ինչի». Նարեկ Մալեանը՝ ՀՀ ԿԳՄՍՆ-ի դիմաց տեղի ունեցածի մասին

«ՎԵՏՕ» շարժումը վաղուց միացել է այս նախաձեռնութեանը։ Այս մասին լրագրողների հետ զրոյցում ասաց ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալեանը, որը նոյնպէս եկել էր ՀՀ աստիկանութեան Կենտրոնի բաժանմունքի դիմաց, բերման ենթարկւածներին աջակցելու համար:

«alikonline.ir» - «ՎԵՏՕ» շարժումը վաղուց միացել է այս նախաձեռնութեանը։ Այս մասին լրագրողների հետ զրոյցում ասաց ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալեանը, որը նոյնպէս եկել էր ՀՀ աստիկանութեան Կենտրոնի բաժանմունքի դիմաց, բերման ենթարկւածներին աջակցելու համար. յայտնում է Tert.am-ը:

Նա նշեց, որ շատ ակտիւ չեն մասնակցել, որպէսզի զերծ մնան աւելորդ քաղաքական շահարկումներից։ «Սա երիտասարդների պայքարն է, օրակարգն իրենցն է։ Այսօր շատ կարեւոր արձանագրումներ եղան»,- ասաց նա։

Մալեանը նշեց, որ առաջին արձանագրումն այն էր, որ իշխանութեան յենարանն այլեւս ժողովուրդը չէ։ Նա նաեւ պաշտօնապէս յայտարարեց, որ նոյնիսկ ապրիլեան ցոյցերին այս քանակի ոստիկանանական ուժեր չեն կիրառւել։

«Ինձ համար անհասկանալի էր այդքան մեծ ոստիկանական ուժերի ներգրաււածութիւնը։ Յաջորդ արձանագրումն այն է, որ ԿԳՄՍ նախարարը կառչած է իր աթոռից, եւ ամէն ինչի ընդունակ է, միայն թէ այդ աթոռից նրան չբաժանեն, նոյնիսկ երիտասարդ աղջիկներին փողոցով քարշ տալ․ վստահ եմ՝ շատ աւել բաների են պատրաստ»,- նշեց Մալեանը։

Մալեանի խօսքով՝ սորոսական իրաւապաշտպաններն այս դէպքում քար լռութիւն պահպանեցին։ «Արձանագրւեց, որ այսօր իրւապաշտպանները մեռած են, գոյութիւն չունեն»,- ասաց նա եւ յաւելեց, որ նրանք միայն իրենց շահի համար են արձագանքում։

Յիշեցնենք, որ երէկ՝ դեկտեմբերի 3-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարութեան շէնքի մօտ տեղի ունեցաւ բախում ՀՅԴ երիտասարդների եւ ոստիկանների միջեւ։ ՀՅԴ երիտասարդները փորձում էին հանդիպել նախարար Արայիկ Յարութիւնեանի հետ, սակայն արդիւնքում մի քանիսին բռնի ուժով բերման ենթարկեցին։

Յարակից լուրեր

  • Երեւանում բերման է ենթարկւել հասարակական ակտիւից Նարեկ Մալեանը. ոստիկանները դիմակաւորւած են եղել
    Երեւանում բերման է ենթարկւել հասարակական ակտիւից Նարեկ Մալեանը. ոստիկանները դիմակաւորւած են եղել

    «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալեանը բերման է ենթարկւել ՀՀ ոստիկանութեան կազմակերպւած յանցաւորութեան դէմ պայքարի գլխաւոր վարչութեան կողմից (6-րդ վարչութիւն)։ Այս մասին լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսէն Բաբայեանը:

  • ՀՅԴ ՀԵՄ-ը կը վերսկսի արշաւը ԿԳՄՍ նախարարի պաշտօնավարման դէմ
    ՀՅԴ ՀԵՄ-ը կը վերսկսի արշաւը ԿԳՄՍ նախարարի պաշտօնավարման դէմ

    ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութիւնը վերսկսելու է պայքարն ընդդէմ ԿԳՄՍ նախարար Արայիկ Յարութիւնեանի պաշտօնավարման. 168.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ ՀԵՄ անդամ Գոռ Սարգսեանը: 2019-ի դեկտեմբերի 19-ին ՀՅԴ երիտթեւը այդ տարւայ իր ակցիաները եզրափակեց Կառավարութեան շէնքի առջեւ: Նրանք նամակ էին բերել կառավարութիւն, որում նշում էին, որ «Կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի ոլորտներում վերջին մէկ տարում կայացւել են որոշումներ, որոնք խնդրայարոյց են, եւ, որ նախարարն իր պահւածքով մսխում է իշխող թիմի քաղաքական կապիտալը»:

  • Քաղաքացիներն ամենացածրը գնահատել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Յարութիւնեանի աշխատանքը
    Քաղաքացիներն ամենացածրը գնահատել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Յարութիւնեանի աշխատանքը

    Gallup International Association-ի Հայաստանում լիիրաւ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ի անցկացւած հարցումների արդիւնքում պարզւել է, որ քաղաքացիները նախարարներից ամենաշատը գոհ են ՀՀ պաշտպանութեան նախարարի աշխատանքից:

  • Ինչպէս է գործում Սորոսի գործակալական ցանցը
    Ինչպէս է գործում Սորոսի գործակալական ցանցը

    «Վետօ» շարժման հիմնադիր Նարեկ Մալեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է. «Ուրեմն մէկ օրինակով քայլ առ քայլ բացատրեմ ինչպէս է աշխատում Սորոսի գործակալական ցանցը:

  • «Իշխանութիւնները մեծ վտանգ են տեսնում ՀՅԴ-ի ուժից». Արմենուհի Կիւրեղեան
    «Իշխանութիւնները մեծ վտանգ են տեսնում ՀՅԴ-ի ուժից». Արմենուհի Կիւրեղեան

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը, անդրադառնալով ՀՅԴ-ական երիտթեւի ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջին, ԱԺ ամբիոնից յայտարարեց, որ նախարարի հրաժարականը չի կարող լինել քաղաքական զրօ ազդեցութիւն ունեցող քաղաքական ուժի քմահաճոյքի արդիւնք: Յիշեցնենք, որ այս յայտարարութեանը նախորդած օրը տեղի էր ունեցել բախում ՀՅԴ-ական ակտիւիստների եւ ոստիկանութեան միջեւ ԿԳՄՍ նախարարութեան առջեւ: Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Իրաւունք»-ը պարզեց ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամ, ԱԺ վեցերորդ գումարման նախկին պատգամաւոր Արմենուհի Կիւրեղեանի տեսակէտը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։