Հա

Քաղաքական

04/12/2019 - 10:25

«Հիւանդանոցի ու հիւրանոցի համար պատրաստ էինք ներդնել 300-400 մլն. դոլար, մետրոյի նոր կայարանների համար՝ մի քանի մլրդ.»․ արաբ թագաժառանգի ներկայացուցիչները հիասթափւած են Երեւանի քաղաքապետի հետ հանդիպումից

Երեւանի քաղաքապետի հետ մեր հանդիպումը շատ հիասթափեցնող էր. այս մասին Կենտրոն TV- ի եթերում ասել են Աբու Դաբիի թագաժառանգի ներկայացուցիչները, ովքեր ներկայ են եղել Հայկ Մարութեանի հետ հանդիպմանը:

«alikonline.ir» - Երեւանի քաղաքապետի հետ մեր հանդիպումը շատ հիասթափեցնող էր. այս մասին Կենտրոն TV- ի եթերում ասել են Աբու Դաբիի թագաժառանգի ներկայացուցիչները, ովքեր ներկայ են եղել Հայկ Մարութեանի հետ հանդիպմանը: Տեղեկացնում է Tert.am-ը:

Յիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում ԱԺ «Բարգաւաճ Հայաստան» խմբակցութեան ղեկավար Գագիկ Ծառուկեանը յայտարարել էր, թէ իր ընկերները, որոնց թւում է Աբու Դաբիի թագաժառանգն ու  «Ռոտանա» ցանցի տէրը ցանկանում էին Երեւանում անվճար հիւանդանոց եւ հիւրանոցներ հիմնել, բայց քաղաքապետի ու գլխաւոր ճարտարապետի հետ հանդիպումից հիասթափւած հեռացել են:

Ջաբէր եւ Ադէլ ալ Մարզուքի եղբայրները  նշել են, որ չնայած բազմաթիւ նախագահների ու պաշտօնեաների հետ են հանդիպել, քաղաքապետարանում կայացած հանդիպումն իրենց համար վիրաւորական է եղել, նախ իրենց շարք են կանգնեցրել, որ սպասեն քաղաքապետին, իսկ վերջինս ուշացել է:

Քաղաքապետի ժամանումից յետոյ իրենք ներկայացրել են իրենց ծրագրերը՝ անվճար հիւանդանոցի կառուցում, հիւրանոցի հիմնադրում Երեւանի Կենտրոնում եւ մետրոպոլիտենի կայարանների վերանորոգում ու նոր կայարանների կառուցում:

Հայկ Մարութեանը, սակայն, յայտարարել էր, թէ նրանց ոչինչով օգնել չի կարող: «Նա բառացի ասաց հետեւեալը՝ մենք հողեր չունենք եւ որպէս քաղաքապետարան չենք կարող օգտակար լինել, գնացէք եւ փնտրէք մասնաւորի մօտ, եթէ կը լինի՝ գնէք: Այսինքն՝ եթէ մենք պէտք է փնտրենք, գտնենք, էլ ինչի՞ ենք գնացել քաղաքապետի հետ հանդիպման»:

Հանդիպման ընթացքում արաբ հիւրերից մէկին է զանգահարել Հայաստանում գտնւող թագաժառանգը, եւ նա, բացատրելով զանգի կարեւորութեան մասին, ներողութիւն է խնդրել ու պատասխանել: Դրանից յետոյ քաղաքապետն ընդհատել է հանդիպումը՝ այն աննպատակ համարելով: 

«Միայն հիւանդանոցի եւ հիւրանոցի կառուցման համար մենք պատրաստ էինք 300-400 մլն. դոլար ներդնել, իսկ մետրոյի կայարանները նորոգելուն եւ նոր կայարաններ կառուցելու դէպքում ներդրումները մի քանի միլիարդ դոլարի էին հասնելու»,- ասաց նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։