Յայտարարութեան մէջ մասնաւորապէս նշւած էր. «Բրատիսլաւայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Սլովակիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականեանը դեկտեմբերի 4-ին հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրու Շոֆէրի (ԱՄՆ), ինչպէս նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջէյ Կասպրչիկի հետ:
«alikonline.ir» - ՀՀ ԱԳՆ-ն յայտարարութիւն է տարածել երէկ Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլաւայում տեղի ունեցած Մնացականեան-Մամեդեարով հանդիպման վերաբերեալ: Թէ կոնկրետ ինչ է քննարկւել հանդիպման ընթացքում՝ ԱԳՆ-ն չի մանրամասնում: 3 ժամից աւել տեւած հանդիպումից յետոյ նմանատիպ յայտարութիւնը կասկածելի է, քանզի այնտեղ խօսւում է արդէն երկար ժամանակ նոյն ձեւակերպումների, յայտարարութիւնների մասին: Այսպիսով թէ կոնկրետ որն է եղել բանակցութիւնների առարկան, կամ արդեօք Աւստրիայում, Սլովակիայում, Սլովենիայում Ադրբեջանի դեսպանատան տարածած յայտարարութիւնը (աւելի շատ նման էր վերջնագիր Հայաստանին եւ Արցախին) եղել է սեղանին, մնում է հարցական: Տեղեկացնում է Yerkir.am-ը:
Յայտարարութեան մէջ մասնաւորապէս նշւած էր. «Բրատիսլաւայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Սլովակիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականեանը դեկտեմբերի 4-ին հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրու Շոֆէրի (ԱՄՆ), ինչպէս նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջէյ Կասպրչիկի հետ:
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգաւորման գործընթացի շուրջ վերջին զարգացումների համատեքստում առանձնայատուկ ընդգծեց խաղաղութեանը նպաստող միջավայրի ձեւաւորման ուղղութեամբ քայլերի ձեռնարկումը, այդ թւում նախորդ հանդիպումների ժամանակ ձեռքբերւած պայմանաւորւածութիւններին հաւատարիմ մնալու միջոցով:
Ժողովուրդներին խաղաղութեան նախապատրաստելու պայմանաւորւածութեան առումով դրական գնահատւեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենեակի համակարգմամբ լրագրողական փոխանակման ծրագրի իրականացումը, որին մասնակցեցին լրագրողներ Հայաստանից, Արցախից եւ Ադրբեջանից»։