Հա

Քաղաքական

08/12/2019 - 10:20

«Հակամարտութեան վերաբերեալ Ադրբեջանի կողմից ծայրայեղ դիրքորոշման պնդումը կը յանգեցնի բանակցութիւնների դադարեցման, միջնորդները պէտք է կանխեն»․ Տիգրան Աբրահամեան

Արցախեան հարցի շուրջ բանակցութիւններն աւելի շատ վտանգներ են պարունակում, քան՝ դրական դինամիկա։ Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում նշեց Արցախի Հանրապետութեան նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամեանը՝ յաւելելով, որ դրանք արդիւնաւէտ փուլ կը տեղափոխւեն Արցախի ուղղակի ներգրաւածութեան պարագայում։

«alikonline.ir» - Արցախեան հարցի շուրջ բանակցութիւններն աւելի շատ վտանգներ են պարունակում, քան՝ դրական դինամիկա։ Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում նշեց Արցախի Հանրապետութեան նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամեանը՝ յաւելելով, որ դրանք արդիւնաւէտ փուլ կը տեղափոխւեն Արցախի ուղղակի ներգրաւածութեան պարագայում։

 

- Պարոն Աբրահամեան, պաշտօնական Բաքուն ԵԱՀԿ նախարարների խորհրդի անդամներին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման վերաբերեալ իր դիրքորոշումը, որում հիմնախնդրի կարգաւորումը հնարաւոր է համարում միայն միջազգային իրաւունքի նորմերի ու սկզբունքների հիման վրայ՝ յարգելով Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնն ու ինքնիշխանութիւնը: Այսպիսի դիրքորոշման պարագայում բանակցութիւնները կարո՞ղ են արդիւնաւէտ լինել: Արդեօք փաստաթղթով Ադրբեջանը չի՞ պատասխանում նաեւ Նիկոլ Փաշինեանի կողմից առաջ քաշւած մօտեցումներին:

- Ադրբեջանի պաշտօնական դիրքորոշման տարածումը երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումից առաջ արդէն իսկ խօսում էր այն մասին, որ կառուցողական երկխօսութիւն կառուցելու հնարաւորութիւնները կտրուկ նւազում են:

Միջնորդները կամ պէտք է կանխէին, կամ դրանից յետոյ պէտք է հրապարակային արձագանքէին Ադրբեջանի այդ քայլին, հակառակ դէպքում նրանց լուռ համաձայնութեամբ իրականացւեց մի քայլ, որը հակասում է նոյնիսկ համանախագահների համատեղ յայտարարութիւններին:

Այս ձեւով քաղաքական շփումները չեն կարող էական ազդեցութիւն ունենալ բանակցութիւնների վերսկսման կամ դրանք բնականոն հուն տեղափոխելու վրայ:

 

- ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլաւ Լայչակը ԵԱՀԿ նախարարական խորհրդի նիստի ժամանակ յայտարարել է, որ ԼՂ հակամարտութեան էսկալացիայի իրական սպառնալիք կայ։ Այս փուլում պատերազմի վերսկսման վտանգ տեսնո՞ւմ էք:

- ԵԱՀԿ գործող նախագահի այս գնահատականը լաւագոյն ձեւով ի ցոյց է դնում այն ռազմաքաղաքական իրադրութիւնը, որը գոյութիւն ունի եւ այն ռիսկերը, որոնք կարող են տարածաշրջանային ցնցումների յանգեցնել:

Որքան էլ միջնորդներն իրենց ամփոփիչ յայտարարութիւնում փորձել էին նաեւ դրական դինամիկան ցոյց տալ՝ հրադադարի ռեժիմի խախտումների նւազման կամ լրագրողական փոխայցերի կտրւածքով, այնուամենայնիւ, ընդհանուր մակարդակում, բանակցային գործընթացում առկայ վիճակն աւելի շատ վտանգներ է պարունակում, քան դրական դինամիկա:

 

- ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդութեամբ եւ մասնակցութեամբ կայացաւ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականեանի եւ Էլմար Մամեդեարովի հանդիպումը: 3.5 ժամ տեւած հանդիպումից որեւէ դրական տեղաշարժ կարո՞ղ ենք սպասել:

- Այդ հանդիպման ամենադրական հանգամանքը յաջորդ հանդիպման ուրւագծումն է, որը նախատեսում է նաեւ ամենաբարձր մակարդակով հանդիպման կազմակերպում:

Սակայն այս ամէնի ամենաառանցքային հարցն այն է, որ համանախագահներն իրենց յայտարարութեան մէջ, որպէս բանակցութիւնների հիմք ներկայացնում են մի փաստաթուղթ, որի վերաբերեալ կողմերն այդպէս էլ վերջնական դիրքորոշում չեն արտայայտել:

Յայտնի երեք սկզբունքներն ու տարրերը պարունակող առաջարկի 2009-12 թւականների տարբերակի վերաբերեալ գոնէ հրապարակային գնահատականներ չկան: Անուղղակի ձեւով կողմերը դրանց անդրադառնում են իրենց պաշտօնական դիրքորոշումներում, Հայաստանի վարչապետն էլ մի քանի առիթով նշել է, որ տարընթերցումներ չլինելու համար այդ առաջարկների շուրջ անհրաժեշտ են լրացուցիչ պարզաբանումներ:

Բանակցութիւններում առաջ շարժւելու համար անհրաժեշտ է, որպէսզի կողմերը պաշտօնապէս արձագանքեն՝ պատրա՞ստ են եղած առաջարկների փաթեթով շարժւել, թէ՞ պէտք է նոր առաջարկների ուղղութեամբ աշխատել: Թէ չէ հումանիտար բնոյթի պայմանաւորւածութիւնները, փոխայցերը եւ այլն, դրանք զուգահեռ ընթացող պրոցեսներ են:

 

- Ստացւում է, որ համանախագահներն առաջարկում են առաջ ընթանալ այն փաստաթղթով, որը դրւած է եղել նախորդ իշխանութիւնների առա՞ջ:

- Այդպէս է ստացւում, համանախագահներն արդէն որերորդ անգամ իրենց յայտարարութիւններում նոյնիսկ այդ առաջարկների ժամանակահատւածն են ֆիքսել, որովհետեւ տասը տարի առաջ ընդունւած Մադրիդեան փաստաթուղթը տարբեր ժամանակահատւածներում տարբեր մշակումներ է ունեցել, միջնորդներն առաջարկում են դրա նախնական մշակումների տեքստը:

 

- ՌԴ արտգործնախարար Լաւրովը Բաքւում խօսել էր փոխզիջումների հնարաւորութիւնների առկայութեան մասին, առանց Արցախին բանակցութիւններում ներգրավելու այս առումով կարո՞ղ է քննարկում լինել:

- Փոխզիջում ասւածը շատ յարաբերական ձեւակերպում է: Ի դէպ, Ադրբեջանն իր յայտարարութիւններում պարզորոշ ձեւով ցոյց է տալիս, որ բանակցութիւններում իր մասով փոխզիջման տեղ չի տեսնում: Այս պարագայում միջնորդները պէտք է ակտիւացնեն աշխատանքն Ադրբեջանի հետ, որովհետեւ նրա արտայայտած դիրքորոշումը ծայրայեղ բնոյթ է կրում, իսկ այդ դիրքորոշման պնդումը կը բերի բանակցութիւնների դադարեցման, որովհետեւ առաջ շարժւելու տեղ չի թողնում:

Այս ողջ թեմայում ամենակարեւոր հարցը հէնց Արցախի ուղիղ ներգրաււածութիւնն է, որի հարցն Ադրբեջանն ամէն կերպ փորձում է շրջանցել: Սակայն որքան էլ խուսափի, նւազագոյնը միջնորդների համար պարզ է, որ առանց Արցախի ցանկացած պայմանաւորւածութիւն որեւէ արդիւնքի չի կարող յանգեցնել: Որքան շուտ Արցախն ուղղակի ներգրաււածութիւն ունենայ բանակցութիւններում, այնքան արագ հնարաւոր կը լինի շփումներն ու բանակցութիւններն առաւել արդիւնաւէտ փուլ տեղափոխել:

Յարակից լուրեր

  • Երկխօսութեան, համագործակցութեան եւ Սփիւռքի հետ յարաբերութեան մասին
    Երկխօսութեան, համագործակցութեան եւ Սփիւռքի հետ յարաբերութեան մասին

    Երբ 1992-ին օրին ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխեան անարդարօրէն եւ վատաբար Հայաստանէն վտարուեցաւ ՀՀ նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի կողմէ, իր հրապարակային առաջին ելոյթին ընթացքին Դաշնակցութեան ղեկավարը, հակառակ ամէն ինչի, յայտարարեց որ կուսակցութիւնը իր ձեռքը երկարած կը պահէ հայրենի իշխանութիւններուն եւ պատրաստ կը մնայ համագործակցութեան:

  • «Տարածաշրջանում հասունանում է շատ վտանգաւոր իրավիճակ»․ Արման Աբովեան
    «Տարածաշրջանում հասունանում է շատ վտանգաւոր իրավիճակ»․ Արման Աբովեան

    Մինչեւ մեր երկրում բոլորը բոլորի «միսն են ուտում» ներքին քաղաքական դաշտում, տարածաշրջանում հասունանում է շատ վտանգաւոր իրավիճակ, կապւած` իրանեան միջուկային ծրագրի հետ։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է «Բարգաւաճ Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արման Աբովեանը։

  • «Հայրենիք»-ի խմբագրական. «Արմենոֆոպիա» մոլուցքը
    «Հայրենիք»-ի խմբագրական. «Արմենոֆոպիա» մոլուցքը

    Քաղաքակիրթ աշխարհը, սկսեալ մարդկային իրաւունքներու պաշտպանութեան համար պայքարող ոչ-կառավարական հիմնարկներէն, մինչեւ Միացեալ Ազգերու Կազմակերպութեան հովանիին տակ գտնուող ենթայանձնախումբերը տեղեակ չեն, թէ որքան մտահոգիչ է Ատրպէյճանի մէջ եւ առ հասարակ ատրպէյճանցիի մօտ գոյութիւն ունեցող հակահայ ատելութիւնն ու մոլուցքը։

  • Հ.Հ. յուշարձաններուն ապագան... Քարակո՞յտ կա՞մ
    Հ.Հ. յուշարձաններուն ապագան... Քարակո՞յտ կա՞մ

    Հայաստանի Հանրապետութեան տարածքին կը գտնուին հայկական պատմամշակութային յուշարձաններու զգալի մէկ մասը: Սկզբնական բաժանում մը կատարելով՝ կրնանք զանոնք տեղաւորել ըստ՝ պատմական ժամանակաշրջանի, ոճային առանձնայատկութեան, եւ ներկայ վիճակի գնահատութեան, որ հիմք կը հանդիսանայ ապագայ կատարուելիք վերականգնողական ու վերաօգտագործման ձեռնարկներու կամ պահպանման ուղղուած գործընթացներու:

  • «Տարածաշրջանում խաղաղութեան եւ կայունութեան ապագայի պատասխանատւութիւնն անձնապէս կրում ենք՝ Արցախի Հանրապետութեան նախագահը, ՀՀ վարչապետը եւ Ալիեւը». Նիկոլ Փաշինեան
    «Տարածաշրջանում խաղաղութեան եւ կայունութեան ապագայի պատասխանատւութիւնն անձնապէս կրում ենք՝ Արցախի Հանրապետութեան նախագահը, ՀՀ վարչապետը եւ Ալիեւը». Նիկոլ Փաշինեան

    Այս պահին հանդիպման պայմանաւորւածութիւն չկայ, բայց բացառել հանդիպում չի կարելի, որովհետեւ քննարկումների փուլում է: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը՝ պատասխանելով լրագրողներից մէկի հարցին, թէ Միւնխէնում պլանաւորւած է Ադրբեջանի նախագահի հետ հանդիպում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։