Հա

Քաղաքական

08/12/2019 - 14:10

«Դաշնակցութիւնը ծաւալուն տեղեկատւական գրոհի է ենթարկւում պրոիշխանական անցողիկ ուժերի կողմից». Ռուբէն Մելիքեան

Վերջին օրերին նկատում եմ, որ Դաշնակցութիւնը ծաւալուն տեղեկատւական գրոհի է ենթարկւում պրոիշխանական անցողիկ ուժերի կողմից՝ ըստ Yerkir.am-ի՝ ընդգծել է իրաւագէտ, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբէն Մելիքեանը։

«alikonline.ir» - Վերջին օրերին նկատում եմ, որ Դաշնակցութիւնը ծաւալուն տեղեկատւական գրոհի է ենթարկւում պրոիշխանական անցողիկ ուժերի կողմից՝ ըստ Yerkir.am-ի՝ ընդգծել է իրաւագէտ, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբէն Մելիքեանը։

«Շատ ցաւալի է տեսնել, որ տարբեր գործիչներ եւ անգործիչներ անւանարկում ու չարաբանում են Դաշնակցութեանը։ Երեւի ամէնից անվնասը կուսակցութեան շարքերից հեռացնելու համար օգտագործւած «արտաքսում» բառի՝ սրամիտ եւ բթամիտ «քննադատութիւնն» էր։

Ես էլ էի առաջին անգամ լսում, որ շարքերից հեռացնելու համար Դաշնակցութեան կանոնագիրն օգտագործում է «արտաքսում» բառը։ Բայց ի տարբերութիւն «սրամիտների»՝ ինձ այն շատ դուր եկաւ։ Այդ բառը հետաքրքիր համատեքստ է ստեղծում՝ ունկնդրին ենթագիտակցօրէն յիշեցնելով Ադամի եւ Եւայի՝ դրախտից «արտաքսման» պատմութիւնը։ Հէնց այդ բառն է օգտագործում Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դրախտից հեռացւելու պատումի համար, նաեւ այդ խորհուրդը կրող օրւայ համար («Արտաքսման կիրակի»՝ Մեծ Պահքի առաջին կիրակին)։

Ու 120 եւ աւել տարի առաջ, երբ այդ բառը գրում էին ՀՅԴ կանոնագրում, բիբլիական համատեքստը վստահաբար պէտք է ակնյայտ լինէր այդ ժամանակւայ մարդկանց։

Մեր ժամանակւայ մարդկանցից շատերին, ցաւօք, բոլորովին ուրիշ համատեքստեր են հետաքրքրում, իսկ հին ու բարի համատեքստերը նրանց այլեւս հասու չեն, ուստի հարիւրամեայ «հնեցման» գեղեցիկ սիմւոլիզմը գնահատելու փոխարէն՝ իրենց արեւին սրամտում են։ Կամ բթամտում»,- ֆէյսբուքում գրել է նա։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։