Հա

Քաղաքական

10/12/2019 - 12:00

«ԼՂ հարցում ՌԴ-ն լուրջ շտապողականութիւն է դրսեւորում». «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թէ ղարաբաղեան խնդրում Ռուսաստանը լուրջ շտապողականութիւն է դրսեւորում, եւ որ արտգործնախարարների «նոնստոպ» հանդիպումների շարքը յատկապէս այդ հանգամանքով է պայմանաւորւած:

«alikonline.ir» - «Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թէ ղարաբաղեան խնդրում Ռուսաստանը լուրջ շտապողականութիւն է դրսեւորում, եւ որ արտգործնախարարների «նոնստոպ» հանդիպումների շարքը յատկապէս այդ հանգամանքով է պայմանաւորւած: Դրանով է պայմանաւորւած նաեւ Սերժ Սարգսեանի նկատմամբ գործի յարուցումը, այն «նոր» տարրերով «յագեցնելու» իշխանական տարփողումը:

Ի դէպ, Սերժ Սարգսեանը մի նեղ միջավայրում ասել է` ինչ Նիկոլն անում է «իմ, մնացեալի, անգամ Հայաստանի նկատմամբ, այնքան էլ չի մտահոգում ինձ, որքան մտահոգում են Ղարաբաղի խնդրում նրա արածները։ Ժամանակի ընթացքում որեւէ կերպ հնարաւոր կը լինի վերականգնել թէ՛ Հայաստանի, թէ՛ մնացեալ խնդիրների հետ կապւած կազուսները, անվերականգնելին Ղարաբաղն է»: Թէ կոնկրետ ինչ է նկատի ունեցել երրորդ նախագահը, չի ասւում, սակայն տեսակթտ կայ, որ «չխօսկան» նախագահը երբեք նման բան չէր ասի առանց լուրջ հիմքերի»:

Յարակից լուրեր

  • Վիտալի Բալասանեանը նշանակւել է Արցախի անվտանգութեան խորհրդի քարտուղար
    Վիտալի Բալասանեանը նշանակւել է Արցախի անվտանգութեան խորհրդի քարտուղար

    Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեանի՝ դեկտեմբերի 2-ին ստորագրած հրամանագրի համաձայն՝ Վիտալի Միխայիլի Բալասանեանը նշանակւել է ԱՀ Անվտանգութեան խորհրդի քարտուղար:

  • Խմբագրական. Ապաշրջափակումէն անդին
    Խմբագրական. Ապաշրջափակումէն անդին

    Եռակողմ յայտարարութեան մէջ կը թուի, որ ամէնէն աշխարհաքաղաքական հնչեղութիւն ունեցող կէտը Թուրքիա-Ազրպէյճան ցամաքային կամրջումի վերաբերող համաձայնութիւնն է:

  • Մասնագէտները դժգոհ են Հայաստան-Ադրբեջան սահմանագծման աշխատանքներից
    Մասնագէտները դժգոհ են Հայաստան-Ադրբեջան սահմանագծման աշխատանքներից

    Արցախեան պատերազմի աւարտն ազդարարող նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութիւնից յետոյ Հայաստանի բնակչութեանը մտահոգող միւս հարցը Հայաստան-Ադրբեջան նոր սահմանագիծն է: Պատերազմում պարտւած Հայաստանը մեծ թւով տարածքներ է զիջելու Ադրբեջանին: Պաշտօնական մարմինները չեն արձագանքում հանրութեան մտահոգութիւններին՝ մինչեւ վերջին պահը անորոշութեան մէջ թողնելով Արցախի Հանրապետութիւնից տարհանւող բնակչութեանը:

  • Արցախը կորցրել է էլեկտրաէներգետիկ ռեսուրսների աւելի քան 80 տոկոսը
    Արցախը կորցրել է էլեկտրաէներգետիկ ռեսուրսների աւելի քան 80 տոկոսը

    Պատերազմի եւ նոյեմբերի 9–ին կնքւած համաձայնագրի արդիւնքում Արցախը կորցրել է իր էլեկտրաէներգետիկ ռեսուրսների աւելի քան 80 տոկոսը։ Այս մասին News.am-ին յայտնեց տնտեսագէտ Սուրէն Պարսեանը՝ անդրադառնալով նոյեմբերի 9-ին ստորագրւած համաձայնագրից յետոյ առաջացած՝ Արցախի էներգետիկ անվտանգութեան խնդիրներին։

  • Եւ սեւ վարագոյրը իջաւ…
    Եւ սեւ վարագոյրը իջաւ…

    Մենք շրջապատւած ենք դարաւոր թշնամիներով, թուրքերը՝ արեւմուտքից, Ազերի-թուրքերը արեւելքից անվստահելի ու չարակամ վրացիները հիւսիսից-հիւսիս արեւմուտքից, հարաւից մի փոքր պատուհան բացւած դէպի դարաւոր բարեկամ Իրանը եւ տարօրինակ այն էլ ուզում են առնել մեզանից եւ կամ մենք մեր ձեռքով ու կամքով տանք իրենց։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։