Հա

Քաղաքական

10/12/2019 - 12:10

Ապրել եւ գործել յանուն այն խրախճանքի, որի համար արժէր խաբել. Աւետարան` ըստ Հայկոյի

Այսօր սոցցանցերում շրջանառւեց Երեւանի ներկայիս քաղաքապետ Հայկ Մարութեանի՝ 2013 թ. գրառումը, որով նա քննադատում նախկին քաղաքապետ Տարօն Մարգարեանին՝ Երեւանի տօնին 500.000 դոլար ծախսելու համար՝ այն պայմաններում, երբ, իր բառերով ասւած, Երեւանը կիսաքանդ, փոշոտ, ծառերից զուրկ, տգեէտ եւ տգեղ շինութիւններով պատւած մի քաղաք էր:

«alikonline.ir» - Այսօր սոցցանցերում շրջանառւեց Երեւանի ներկայիս քաղաքապետ Հայկ Մարութեանի՝ 2013 թ. գրառումը, որով նա քննադատում նախկին քաղաքապետ Տարօն Մարգարեանին՝ Երեւանի տօնին 500.000 դոլար ծախսելու համար՝ այն պայմաններում, երբ, իր բառերով ասւած, Երեւանը կիսաքանդ, փոշոտ, ծառերից զուրկ, տգեէտ եւ տգեղ շինութիւններով պատւած մի քաղաք էր:

Արդէն յայտնի է՝ այս Ամանորի տօնին Հայկ Մարութեանը պետական բիւջէից ծախսում է շուրջ 750.000 դոլար: 

Յիշեցնենք, որ Երեւանը կրկին կիսաքանդ, փոշոտ, ծառերից զուրկ, տգէտ եւ տգեղ շինութիւններով պատւած մի քաղաք է, տրանսպորտը՝ աղէտալի վիճակում, անցնող ամռանը՝ բազմաթիւ այգիներ անապատացան քաղաքային տնտեսութեան վատ կառավարման եւ բիւջէի պակասի պայմաններում, նոյն պատճառներով ողջ տարւայ ընթացքում քաղաքը կորած էր աղբի մէջ: Քաղաքային մաքրութիւնն իրականացնող աշխատակիցների կրճատման պատճառով էլ քաղաքի բակերն ու փողոցները շարունակում են աչքի ընկնել իրենց հակասանիտարական տեսքով: Քաղաքում օր-օրի աւելանում է այն շէնքերի թիւը, որոնց մէջ ապրելը խիստ վտանգաւոր է, իսկ հազարաւոր վերելակներից օգտւելն արդէն համարւում է քաջութիւն:

Այսպիսի «յեղափոխական» պայմաններում քաղաքապետն ու իր անձնակազմը, ինչպէս անցեալ տարի, այս տարի եւս կը պարգեւատրւեն աստղաբաշխական թւերով:

Իսկ քաղաքապետը փորձում է մարդկանց ուշադրութիւնը շեղել «փուչիկներով եւ յոգնած լոգոներով»՝ առաւել մեծ թափով շարունակելով նախորդների՝ իր կողմից անխնայ քննադատւած խրախճանքը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։