Հա

Քաղաքական

10/12/2019 - 14:30

«Իշխանութիւնը գայթակղո՞ւմ է ընդդիմութեանը». «168 ժամ»

«168 ժամ»-ը գրում է. «Ինչպէս յայտնի է` վերջին օրերին հանրային ուշադրութեան կենտրոնում են յայտնւել Հայ Յեղափոխական Դաշնակցութեան շուրջ տեղի ունեցող զարգացումները։ Օրերս յայտնի դարձաւ, որ ՀՅԴ ԳՄ որոշմամբ` երեք հոգի արտաքսւել են ՀՅԴ շարքերից։

«alikonline.ir» - «168 ժամ»-ը գրում է. «Ինչպէս յայտնի է` վերջին օրերին հանրային ուշադրութեան կենտրոնում են յայտնւել Հայ Յեղափոխական Դաշնակցութեան շուրջ տեղի ունեցող զարգացումները։ Օրերս յայտնի դարձաւ, որ ՀՅԴ ԳՄ որոշմամբ` երեք հոգի արտաքսւել են ՀՅԴ շարքերից։ Այս փաստն իշխանական քարոզչամեքենայի աչքից չէր վրիպել, եւ Դաշնակցութիւնից հեռացւածներին շատ «կազմակերպւած» հիւրընկալեցին Հանրայինի տաղաւարում։

«168 Ժամ» թերթին ուշագրաւ մանրամասներ են յայտնի դարձել այս հեռացման վերաբերեալ։ Մեր աղբիւրի փոխանցմամբ՝ յիշեալ ՀՅԴ-ականների՝ կուսակցութեան շարքերը լքելու գայթակղութիւնը տեղի է ունեցել իշխանական մատոյցներից, իսկ աւելի կոնկրետ նրանց կուսակցութեան շարքերը լքելու եւ կուսակցութեան ներսում այլախոհ գաղափարներ բարձրաձայնելու համար պետական ապարատում աշխատանք են խոստացել՝ բաւական բարձր աշխատավարձով։ Աղբիւրի փոխանցմամբ՝ սրանով իշխանութիւնները փորձել են ՀՅԴ ներսում բեւեռացումներ ստեղծել, որպէսզի հետագայում ամբողջական թիմը սկսի հատւածական գործել եւ կորցնի իր արդիւնաւէտութիւնը։

Ըստ էութեան, այսօր ունենք մի իրավիճակ, երբ պետական մակարդակով, փաստօրէն, խրախուսւում է դաւաճանութիւնը, իշխանութիւնները փաստացի չեն հասկանում, որ նման կերպ հարցերին իրավիճակային լուծումներ տալով՝ ռումբ են դնում սեփական իշխանութեան տակ։

Ի դէպ, մեր տեղեկութիւններով՝ իշխանութիւնները փորձել են սեպ խրել նաեւ Դաշնակցութեան հայաստանեան եւ Սփիւռքի որոշ կառոյցների միջեւ, սակայն ջանքերն ապարդիւն են անցել»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։