Հա

Քաղաքական

12/12/2019 - 09:10

«Իրանի ներքին գործերին միջամտելը մեզ համար անհանդորժելի է». Մուսաւին արձագանքել է Մակրոնի յայտարարութեանը

Իրանի ներքին գործերին միջամտելը մեզ համար անհանդուրժելի է: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գերլ է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին՝ արձագանքելով նախօրէին Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի կատարած յայտարարութեանը:

«alikonline.ir» - Իրանի ներքին գործերին միջամտելը մեզ համար անհանդուրժելի է: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գերլ է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին՝ արձագանքելով նախօրէին Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի կատարած յայտարարութեանը:

«Ֆրանսիացիները թող չմոռանան, որ Իրանն անկախ ինքնիշխանութիւն է, ոչ մեր կառավարութիւնը, ոչ էլ մեր դատական համակարգը որեւէ մէկից թէկուզ խորհուրդ չեն ընդունում:

Իրանի ներքին գործերին միջամտելը մեզ համար անհանդուրժելի է»,- գրել է ԱԳՆ մամլոյ խօսնակը:

Յիշեցնենք, որ նախօրէին Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը կոչ էր արել անյապաղ ազատ արձակել Իրանում ձերբակալւած Ֆրանսիայի երկու քաղաքացիների՝ Ֆարիբա Ադէլ Խահին եւ Ռոլան Մարշալին:

«Մարդու իրաւունքների պաշտպանութեան օրը, ես մտածում եմ Իրանում ձերբակալւած երկու հայրենակցի՝ Ֆարիբա Ադէլ Խահի եւ Ռոլան Մարշալի, ինչպէս նաեւ՝ նրանց ընտանիքների մասին: Նրանց ազատազրկումն անհանդուրժելի է: Նրանք պէտք է անմիջապէս ազատ արձակւեն: Ես դա ասել եմ նախագահ Ռոհանիին, եւ կրկնում եմ այստեղ»,- Twitter-ի իր միկրոբլոգում գերլ է Ֆրանսիայի նախագահը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։