Հա

Քաղաքական

12/12/2019 - 09:50

«Արցախի՝ արհեստածին եւ գոյութիւն չունեցող ադրբեջանական համայնքի ներգրաւածութիւնը բանակցային գործընթացին շատ լուրջ մտահոգութիւնների առիթ է տալիս». ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ

Վերջին շրջանում ակտիւութիւն է նկատւում Ղարաբաղի հիմնհահարցի բանակցային գործընթացը վերսկսելու եւ որոշ առաջընթաց ակնկալելու առումով:

«alikonline.ir» - Վերջին շրջանում ակտիւութիւն է նկատւում Ղարաբաղի հիմնհահարցի բանակցային գործընթացը վերսկսելու եւ որոշ առաջընթաց ակնկալելու առումով: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանը` անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցութեան պատգամաւոր Յովհաննէս Իգիթեանի յայտարարութեանը, ըստ որի` վարչապետը նշել է, թէ խնդիր չի տեսնում, որ բանակցութեանն Ալիեւի հետ գան նաեւ իրենց ԼՂ ադրբեջանական համայնք համարող մարդիկ:

Դաւիթ Իշխանեանը յատկանշական համարեց 2 երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը: «Անկեղծ ասած Հայաստանի արտաքին գործերի նախարարի հրապարակած սկզբունքները ամբողջացումն էր նախորդ տասնամեակների ընդհանուր բանակցային գործընթացի: Ինչ-որ տեղ անակնկալ էր ադրբեջանական համայնքի ներգրաււածութեան մասին լուրերի շրջանառումը եւ տեղեկատւական դաշտում համապատասխան տեղեկութիւնների հրապարակումը, որը իր մէջ լուրջ թէ՛ վտանգներն է պարունակում, թէ՛ նաեւ բանակցային գործընթացի մէջ արցախեան կողմի լիարժէք ներգրաււածութեան հարցը հարցականի տակ է դրւում»,- ասաց նա:

Դաւիթ Իշխանեանը նշեց, որ Արցախեան կողմի լիարժէք մասնակցութեան եւ ձեւաչափի վերականգնման մասին սկսած 1997 թւականից անընդհատ բարձրաձայնւում է: «Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխութիւնից յետոյ իշխանութիւնները օրակարգ բերեցին այդ հարցը, ինչը ակտիւութիւն առաջացրեց Արցախի իշխանական շրջանակներում: Այնուհանդերձ այսպէս կոչւած ղարաբաղա-ադրբեջանական համայնքի ներգրաււածութիւնը բանակցային գործընթացին իր մէջ պարունակում է շատ լուրջ մտահոգութիւններ, թերեւս մենք խօսում ենք մի «սուբիեկտի» մասին, որը իրականութեան մէջ արհեստածին է եւ գոյութիւն չունի»,-ասաց նա:

Դաւիթ Իշխանեանը նշեց, որ պէտք է իրականութիւնը, հնարաւորութիւնները ճիշտ գնահատել եւ, ընդհանուր ռազմավարութիւնը ունենալով հանդերձ, մարտավարական քայլեր ձեռնարկել: «Ես կարծում եմ, որ պէտք է ունենանք մեր յստակ ռազմավարութիւնը եւ այդ ռազմավարութեան մէջ մեր մարտավարական քայլերը: Ես Հայաստանի ներկայ իշխանութիւնների կողմից տեսնում եմ վարւող բանակցային գործընթացին միտւած եւ Ղարաբաղի հիմնահարցի հետ կապւած տարբեր յայտարարութիններ, ընդհանուր հայեցակարգի բացակայութիւն»,- ասաց նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։