Հա

Քաղաքական

18/12/2019 - 13:20

Վերաբնակեցման ուղղութեամբ ՀՅԴ աշխատանքները շարունակական են

2020 թւականի նախագահական ընտրութիւններում ՀՅԴ առաջադրած նախագահի թեկնածու, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանը դեկտեմբերի 16-ին, այցելել է Քաշաթաղի շրջանի Աղաւնօ համայնք՝ վերաբնակեցւող համայնքի խնդիրներին ծանօթանալու եւ վերաբնակեցման համակարգւած, լայնածաւալ եւ հետեւողական իրականացման ուղղութեամբ Դաշնակցութեան մօտեցումները ներկայացնելու:

«alikonline.ir» - 2020 թւականի նախագահական ընտրութիւններում ՀՅԴ առաջադրած նախագահի թեկնածու, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանը դեկտեմբերի 16-ին, այցելել է Քաշաթաղի շրջանի Աղաւնօ համայնք՝ վերաբնակեցւող համայնքի խնդիրներին ծանօթանալու եւ վերաբնակեցման համակարգւած, լայնածաւալ եւ հետեւողական իրականացման ուղղութեամբ Դաշնակցութեան մօտեցումները ներկայացնելու: Տեղեկացնում է «Ապառաժ»-ը:

Դաւիթ Իշխանեանին ուղեկցել են ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, Քաշաթաղի վարչակազմի տեղակալ Մարինէ Պետոյեանը եւ ԱՀ ԱԺ «Դաշնակցութիւն» խմբակցութեան պատգամաւոր Ալեոշա Գաբրիէլեանը:

Աղաւնօ կատարած այցի շրջանակներում դաշնակցական գործիչները հանդիպում են ունեցել դպրոցի ղեկավար կազմի հետ, այցելել են գիւղում կառուցւող նոր թաղամաս, դպրոցի շինհարթակ:

Աղաւնոյի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Դաւիթ Իշխանեանը նշել է, որ ՀՅԴ աշխարհասփիւռ կառույցները Արցախում վերաբնակեցման քաղաքականութեանն աջակցող եւ իրագործող հիմնական դերակատարներից են:

«Վերաբնակեցման ուղղութեամբ ՀՅԴ աշխատանքները շարունակական են՝ ամրագրւած ՀՅ Դաշնակցութեան Արցախի Շրջանային ժողովների որոշումներում: Մենք կարծում ենք, որ վերաբնակեցման յաջող ծրագրի հեռանկարը հնարաւոր է ճիշտ քաղաքականութեան մշակման եւ վարման դէպքում»,- ասել է Իշխանեանը, նշելով, որ վերաբնակեցման քաղաքականութեան վերաբերեալ ՀՅԴ տեսլականները արտացոլւելու են ՀՅ Դաշնակցութեան նախընտրական ծրագրում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։