Հա

Քաղաքական

21/12/2019 - 10:05

Քաղաքացիներն ամենացածրը գնահատել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Յարութիւնեանի աշխատանքը

Gallup International Association-ի Հայաստանում լիիրաւ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ի անցկացւած հարցումների արդիւնքում պարզւել է, որ քաղաքացիները նախարարներից ամենաշատը գոհ են ՀՀ պաշտպանութեան նախարարի աշխատանքից:

«alikonline.ir» - Gallup International Association-ի Հայաստանում լիիրաւ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ի անցկացւած հարցումների արդիւնքում պարզւել է, որ քաղաքացիները նախարարներից ամենաշատը գոհ են ՀՀ պաշտպանութեան նախարարի աշխատանքից. տեղեկացնում է Yerkir.am:

Ներկայացնելով տւեալները՝ ՍՊԸ տնօրէն Արամ Նաւասարդեանն ասաց, որ 0-5 բալանոց սանդղակով ամենաբարձր ցուցանիշն ունեն ՀՀ պաշտպանութեան եւ արտակարգ իրավիճակների նախարարութիւնները:

Այսպէս՝ Դաւիթ Տօնոյեանի գործունէութիւնը քաղաքացիները գնահատել են 4 բալ, Ֆելիքս Ցոլակեանինը՝ 3.7 բալ: Քաղաքացիներն ամենացածրը գնահատել են ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարար Արայիկ Յարութիւնեանի աշխատանքը:

Մարզպետներից ամենաբարձրը քաղաքացիները գնահատել են Շիրակի եւ Գեղարքունիքի մարզպետների աշխատանքները, ամենացածրը՝ Վայոց ձորի, Սիւնիքի եւ Լոռու մարզպետներինը.

«Վայոց ձորի մարզպետի ցուցանիշը վերաբերում է նախկին մարզպետին, որովհետեւ նոր մարզպետը վերջերս է նշանակւել, եւ չեմ կարծում, որ ճիշտ կը լինի այս ցուցանիշը նրա վրայ տարածել»,- ասաց Նաւասարդեանը:

Հարցումներն անցկացւել են նոյեմբերի 9-ից դեկտեմբերի 1-ը Երեւանի բոլոր համայնքներում, ՀՀ 10 մարզերում, մարզկենտորններում, գիւղական համայնքներում: Իրականացւել է 1517 հարցում: Երեւանից հարցումների մասնակցածների թիւը կազմել է՝ 33, մարզերից՝ 67 տոկոս:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։