Հա

Քաղաքական

21/12/2019 - 09:00

Այսուհետ Անին տեսնելն աւելի հեշտ կը լինի

Յաջորդ տարւանից Հայաստանի 11-րդ մայրաքաղաք Անին տեսնելն աւելի դիւրին կը դառնայ: Ռուսական սահմանապահների կողմից պահպանւող սահմանային Նորշէն (Խարկով) գիւղ մուտք գործելու համար յատուկ թոյլտւութիւն էր պէտք:

«alikonline.ir» - Յաջորդ տարւանից Հայաստանի 11-րդ մայրաքաղաք Անին տեսնելն աւելի դիւրին կը դառնայ: Ռուսական սահմանապահների կողմից պահպանւող սահմանային Նորշէն (Խարկով) գիւղ մուտք գործելու համար յատուկ թոյլտւութիւն էր պէտք:

«ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսեանը մարզխորհրդի տարեվերջեան նիստի ժամանակ յայտարարել է, որ ՀՀ վարչապետի, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցւածքների նախարարի, Շիրակի մարզպետարանի եւ պատասխանատու մի շարք կառոյցների հետ համատեղ ամիսներ շարունակ ձգւող աշխատանքի շնորհիւ պատմական Անի մայրաքաղաքի հարեւանութեամբ գտնւող տարածքի մուտքի ռեժիմը փոփոխւելու է եկող տարւանից, որի արդիւնքում հայ մարդը եւ երկիր եկող զբօսաշրջիկները հնարաւորութիւն կունենան հայկական կողմից աւելի հեշտութեամբ մուտք գործել տարածք»,- ըստ Yerkir.am-ի՝ յայտնում է Շիրակի մարզպետարանի ֆէյսբուքեան էջը:

Արցախի հերոս Արկադի Տէր-Թադէոսեանի հայրենի գիւղը պատմական Անի քաղաքից բաժանւած է ձորով, եւ այնտեղից հրաշալի տեսարան է բացւում դէպի «հազար ու մի եկեղեցիների» քաղաք:

ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսեանը մարզխորհրդի տարեվերջեան նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից «հայրենի հողին անմնացորդ նւիրումի եւ երկարամեայ անխոնջ աշխատանքի համար» Շիրակի մարզի Նորշէն գիւղի միակ բնակչուհի Վահանդուխտ Մխիթարի Մելքոնեանին յանձնեց շնորհակալագիր եւ 500 հազար դրամ դրամական պարգեւ։

Վահանդուխտ Մելքոնեանը սահմանային Նորշէն բնակավայրում ապրում է 60 տարուց աւել, վերջին տարիներին Նորշէնի միակ բնակիչն է, սակայն իրեն մենակ չի զգում, ամենապաշտպանւածն է համարում եւ չնայած արդէն 83 տարեկան է՝ զբաղւում է հողագործութեամբ եւ մեղւապահութեամբ: Պարգեւը ստանալուց տիկին Վահանդուխտը յուզւեց ու նշեց՝ այսպիսի ուշադրութեան առաջին անգամ է արժանանանում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։