Հա

Քաղաքական

23/12/2019 - 12:30

Նիկոլ Փաշինեանի թղթէ վագրը. ո՞ւմ են մանիպուլացնում

Ամերիկեան «Time» շաբաթաթերթն իր գովազդային բաժնում «Հայաստան. կովկասյան վագր» վերտառութեամբ յօդւած է հրապարակել, ուր դրա հեղինակը հայաստանեան իրականութիւնը գունազարդել է բաւական վառ, բայց անիրական երանգներով. այն ընթերցելիս տպաւարութիւն է ստեղծւում, թէ երկիրը, որի մասին խօսք է գնում, ոչ թէ Հայաստանն է՝ իր խորացող պրոբլեմներով ու անլուծելի թւացող խնդիրներով, այլ՝ ինչ-որ եւրոպական երկիր, որին կատարեալ Շւէյցարիա դառնալու համար պակասում է ընդամենը կէս քայլ:

Ամերիկեան «Time» շաբաթաթերթն իր գովազդային բաժնում «Հայաստան. կովկասյան վագր» վերտառութեամբ յօդւած է հրապարակել, ուր դրա հեղինակը հայաստանեան իրականութիւնը գունազարդել է բաւական վառ, բայց անիրական երանգներով. այն ընթերցելիս տպաւարութիւն է ստեղծւում, թէ երկիրը, որի մասին խօսք է գնում, ոչ թէ Հայաստանն է՝ իր խորացող պրոբլեմներով ու անլուծելի թւացող խնդիրներով, այլ՝ ինչ-որ եւրոպական երկիր, որին կատարեալ Շւէյցարիա դառնալու համար պակասում է ընդամենը կէս քայլ: Ի դէպ՝ յօդւածում տեղ գտած բազմաթիւ տւեալներ ակնյայտօրէն կեղծւած են՝  հեռու լինելով իրականութիւնից (յօդւածում, օրինակ, նշւում է, որ Հայաստանը «Doing Business»-ի վարկանշային ցուցակում 41-րդ տեղում է, մինչդեռ իրականաում մեր եկիրը հանգրւանել է միայն 47-րդ հորիզոնականում…): Յօդւածն ակնյայտօրէն պատւիրւած է այնպիսի մէկի կամ մի քանիսի կողմից, ովքեր իրենց առաջ խնդիր են ունեցել՝ փաստարկելու Նիկոլ Փաշինեանի՝ հետյեղափոխական Հայաստանում «կերտած յաղթանակներն» ու ընթերցողին համոզելու, որ եթէ յեղափոխութիւն տեղի չունենար, ապա Հայաստանը վաղուց կործանւած կը լինէր:

Յատկանշական է, որ յօդւածն իրենց ֆէյսբուքեան էջում են զետեղել թէ՛ Նիկոլ Փաշինեանը եւ թէ՛ Աննա Յակոբեանը՝ փորձելով, ըստ էութեան, գովազդել նորհայաստանեան տնտեսական չեղած թռիչքաձեւ ձեռքբերումները՝ 7%-անոց տնտեսական աճից մինչեւ հարիւրաւոր միլիոնների հասնող օտարերկրեայ ուղղակի ներդրումներ:

Ամենաուշագրաւը, սակայն, յօդւածի վերնագիրն է, որը, փաստացի երկրորդում է 2007-ին համաշխարհային բանկի կողմից տպագրւած գրքի վերնագիրն, ուր ՀԲ-ը Հայաստանն անւանել էր «Կովկասեան վագր»՝ նկատի ունենալով «վագրի թռիչքը», որն արել էր Հայաստանի տնտեսութիւնն այդ ժամանակահատւածում՝ պայմանաւորւած արձանագրւած «շինարարաական բումով»։ Այդ ժամանակահատւածում երկիրը երկնիշ տնտեսական աճ էր գրանցել՝ 13.8%: Հայաստանն այդ տարի մտել էր աշխարհի ամենաարագ եւ կայուն զարգացող տնտեսութիւններ ունեցող երկրների առաջին եռեակի մէջ:

Հիմա, փաստօրէն, իշխանութիւնները փորձում են ցոյց տալ, որ այնաստիճան յաջողակ են, որ կարճ ժամանակահատւածում Հայաստանը դարձրել են «կովկասեան վագր»: Դրանով, նրանք, ըստ էության, փորձում են քողարկել այն բարդոյթը, որից ոչ մի կերպ չեն կարողանում ազատւել, եւ որի արմատը Նիկոլ Փաշինեանի՝ Ռոբերտ Քոչարեանի հետ հեռակայ մրցակցութիւնն է՝ կենացմահու մրցավազքը. ամէն ինչ անում են, որ հանրութեանն ու իրենք իրենց ապացուցեն՝ կարող են ու գերազանցելու են:

Մրցակցութիւնը յատկապէս կապիտալիստական սիստեմում, իհարկէ, ողջունելի երեւոյթ է, բայց միայն այն դէպքում, եթէ այն առողջ է. այս պարագայում, ցաւօք, գործ ունենք ինչ-որ բարդոյթներից ծնունդ առած երեւոյթի հետ, որը ոչ միայն կառուցողական չէ, այլեւ խայտառակում է ինչ-որ մէկի տկարութիւնն ու հոգեկան տառապանքը: Վերջիվերջոյ, մեղր ասելով դեռ ոչ մէկի բերանը չի քաղցրացել, եւ եթէ իսկապէս իշխանութիւնները ցանկանում են տեղեկանալ կամ տեղեկացնել, թէ ինչ վիճակում է երկրի տնտեսութիւնն իրականում, ապա այդ անելու համար հարկաւոր է ընդամենը խնդրել ԱՎԾ-ին գոնէ ժամանակ առ ժամանակ ներկայացնել ոչ թէ գեղանկարչութեան արդիւնք հանդիսացող մանիպուլատիւ թւեր, այլ իրական ցուցանիշներ: Այ դրանք հազիւ թէ ինչ-որ մէկը ցանկանայ զետեղել սեփական ֆէյսբուքեան էջում:

Եթէ միայն յօդւածներ պատւիրելով լինէր…

 

Արմէն Կարէյեան

Tert.am

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։