Հա

Քաղաքական

24/12/2019 - 09:30

Ես 2019-ը կանւանէի որպէս տնտեսական հիասթափութեան տարի

«Ես 2019-ը կանւանէի որպէս տնտեսական հիասթափութեան տարի»,- երէկ՝ դեկտեմբերի 23-ին, «Յօդւած 3» ակումբում կարծիք յայտնեց ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրեանը՝ 2019 թւականի տնտեսական արդիւնքների մասին քննարկմանը:

«alikonline.ir» - «Ես 2019-ը կանւանէի որպէս տնտեսական հիասթափութեան տարի»,- երէկ՝ դեկտեմբերի 23-ին, «Յօդւած 3» ակումբում կարծիք յայտնեց ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրեանը՝ 2019 թւականի տնտեսական արդիւնքների մասին քննարկմանը:

«Որովհետեւ տարւայ սկզբին յայտարարւեց տնտեսական յեղափոխութիւն իրականացնելու ծրագրերի մասին, սակայն տարւայ աւարտին մնացել է ընդամենը մէկ շաբաթ ժամանակ եւ տնտեսական յեղափոխութիւն մենք չենք տեսնում»,- ասաց նա:

Արթուր Խաչատրեանը որպէս դրական զարգացում նշեց հարկային վարչարարութեան բարելաւումը, որի շնորհիւ բիւջէի մուտքերն աւելացել են. «Մնացած բնագաւառներում ունենք աճի դանդաղում: Մեզ համար յստակ չի, տնտեսական աճը գրանցւել է, որովհետեւ ստւե՞րն է կրճատւել, թէ իրօք ունենք տնտեսական աճ: Որպէս յաջողութիւն ներկայացւում է մոնոպոլիաների կազմաքանդումը: Հիմա ես կը ցանկանայի, որ նշւէին օրինակ 5 ընկերութիւններ, որոնք զբաղեցրել են մոնոպոլ դիրքեր ՀՀ-ում, եւ որոնք կազմաքանդւել են այս պահի դրութեամբ: Մէկ յայտարարում են՝ կոռուպցիա չկայ, յետոյ փոխում են, թէ համակարգային կոռուպցիա չկայ: Ես որպէս ՀՀ քաղաքացի ուզում եմ հասկանալ, կոռուպցիայի եւ համակարգային կոռուպցիայի 3-5 տարբերակիչ յատկանիշները»,- ասաց ՀՅԴ-ական գործիչը:

Անդրադառնալով բիւջէի աննախադէպ աճին, նա ասաց. «Այստեղ աննախադեպութիւնն էլ կարող ենք հարցականի տակ դնել, որովհետեւ եթէ չլինէր 145 մլրդ. դրամով դեֆիցիտի աճը, կարծում եմ՝ աճն աննախադէպ չէր լինի: Պրոֆիցիտով փակել եւ սկսել դեֆիցիտով, դա մտահոգութիւնների տեղիք է տալիս: Մասնաւորապէս, այդ ի՞նչ ծախս էր, որ պէտք է փոխհատուցւեն այդ դեֆիցիտի պատճառով է: Ամենայն հաւանականութեամբ դա կը լինի գազի գինը»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։