Հա

Քաղաքական

25/12/2019 - 09:40

Սրանք սրբութիւն չունեն. կարծիք՝ ներկայիս իշխանութիւնների մասին

Ֆէյսբուքեան օգտատէր Արմէն Գրիգորեանն, ըստ Yerkir.am-ի` իր ֆէյսբուքեան էջում գրում է.

«alikonline.ir» - Ֆէյսբուքեան օգտատէր Արմէն Գրիգորեանն, ըստ Yerkir.am-ի` իր ֆէյսբուքեան էջում գրում է.

«Փաստօրէն, թէ՛ Հենրիխ Մխիթարեանի մօր վրայ վերջին գրոհը, թէ՛ Հենրիխին ամէն ձեւով ընկճացնելը, թէ դիւանագիտական անձնագրից զրկելը իրականում պայմանաւորւած է նրանով, որ Հենրիխը 2018 թւականի գարնան իրադարձութիւնների ժամանակ մեծն առաջնորդի կողքը կանգնելու առաջարկին չի արձագանքել։

Հէնց այդ նոյն պրիզմայով է պէտք նայել շախմատի ֆեդերացիան գրոհելու եւ Մխիթար Հայրապետեանին կասկածելի պայմաններում Երեւանի ֆեդերացիայի նախագահ ընտրելու հանգամանքը։ Սրանք մուռ են հանելու բոլոր նրանցից, ովքեր աւելի բարձր եղան, քան րոպէական իրադարձութիւնները։ Եւ իրենց չի հետաքրքրում ոչ Մխիթարեանի ներդրումը, ոչ շախմատիստների օլիմպիական յաղթանակները։ Մարզիկներ, մշակոյթի գործիչներ, գիտնականներ... շատերը գերադասեցին մնալ ողջ ժողովրդի սեփականութիւն, այլ ոչ թէ կիսագրագէտ լակոտների ծառա։ Եւ դրա համար նրանք պատժւելու են ճղճիմ իշխանութեան կողմից։ Որովհետեւ սրանց համար սրբութիւններ չկան։

Բայց մեր` երկրի իսկական քաղաքացիների պարտքն է պաշտպանել այն մարդկանց, որոնք ծառայել են ողջ պետութեանը, բերել ու բերում են փառք ու պատիւ մեր հայրենիքին։ Մենք ուրախանում ու հպարտանում էինք նրանցով, իսկ այսօր եկել է նրանց անհայրենիք բաշիբոզուկներից պաշտպանելու պահը։

Յ.Գ. Համոզւած եմ, որ եթէ Շառլ Ազնաւուրը չմահանար, սրանք մուռ կը հանէին նաեւ Շառլից` վերջինիս զուսպ պահւածքի ու Նիկոլին միանալու կոչին չարձագանքելու համար։ Սրանք սրբութիւն չունեն»:

Յիշեցնենք՝ հանրայայտ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարեանի մայրը` Մարինա Թաշչեանը, որն աւելի քան մէկ տասնամեակ աշխատում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում եւ մի քանի ընտրութիւններում նաեւ ՀՖՖ գործկոմի անդամ է ընտրւել, ՀՖՖ նախագահի ընտրութեան օրը դուրս էր մնացել գործկոմի անդամների ցուցակից եւ ընտրութիւններից յետոյ չէր կարողացել զսպել զայրոյթը:

Նա, մասնաւորապէս, նշել էր.

«Այսքան տարի է` ես աշխատում եմ ֆուտբոլում, եւ կարելի է ասել, որ կեանքիս հիմնական մասը ֆուտբոլում եմ անցկացրել, նման խայտառակ ընտրութիւններ չեմ տեսել: Ամէն ինչ պլանաւորւած ու ծրագրւած էր, ու արեցին այն, ինչ ուզում էին: Կոնկրետ իմ դէմ յատուկ աշխատանք էր տարւել, որպէսզի ես չյայտնւեմ ՀՖՖ գործկոմում: Երեւի ես իրենց խանգարում էի»:

Մխիթարեանի մօր խօսքերից յետոյ էլ սկսւել էր նրա նկատմամբ «գրոհը»:

Yerkir.am-ն աւելի վաղ տեղեկացրել էր, որ օրերս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահ ընտրւեց ՀՖՖ գլխաւոր քարտուղար Արմէն Մելիքբեկեանը։ Միւս թեկնածուն ՀՖՖ գործկոմի անդամ Թովմաս Գրիգորեանն էր։ Մելիքբեկեանը ստացաւ 13, Թովմաս Գրիգորեանը` 7 քւէ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։