Հա

Քաղաքական

26/12/2019 - 10:10

«Միթէ՞ վարչապետը կարծում է, որ երբ բղաւում է՝ «կը կտրենք թաթիկները, կը պառկըցնենք ասֆալտին, կը ծեփենք պատերին», նպաստում է հանրային համերաշխութեան մթնոլորտին». «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Անգամ այս նախատօնական օրերին բարութիւնն ու հանդուրժողականութիւնը չեն համակում մեր հասարակութեանը՝ ատելութեան, չարութեան, միմեանց հայհոյելու եւ վիրաւորելու չափաքանակն այլեւս անտանելի է դարձել: Բայց յատկապէս անտանելի է այն, որ ատելութիւնից բողոքում են հէնց իրենք՝ ատելութիւն ու չարութիւն տարածողները: Գուցէ մարդիկ չեն գիտակցում, թէ ինչ է նշանակում ատելութեան խօսքը: Առաւել տարօրինակ է, որ դա չի գիտակցում երկրի ղեկավարը՝ վարչապետը:

«alikonline.ir» - «Հրապարակ»-ը գրում է. «Անգամ այս նախատօնական օրերին բարութիւնն ու հանդուրժողականութիւնը չեն համակում մեր հասարակութեանը՝ ատելութեան, չարութեան, միմեանց հայհոյելու եւ վիրաւորելու չափաքանակն այլեւս անտանելի է դարձել: Բայց յատկապէս անտանելի է այն, որ ատելութիւնից բողոքում են հէնց իրենք՝ ատելութիւն ու չարութիւն տարածողները: Գուցէ մարդիկ չեն գիտակցում, թէ ինչ է նշանակում ատելութեան խօսքը: Առաւել տարօրինակ է, որ դա չի գիտակցում երկրի ղեկավարը՝ վարչապետը:

Երէկ Նիկոլ Փաշինեանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Շատ է բարձրացւում այն հարցը, որ սոցիա­լական ցանցերում, այսպէս ասած, ատելութեան խօսքի զոհ են դառնում լրատւամիջոցները եւ լրագրողները, ինչը, իհարկէ, լուրջ խնդիր է, բայց ես ուզում եմ ասել, որ այս առումով կառավարութիւնը եւ ես՝ անձամբ, գտնւում եմ ճշգրիտ նոյն իրավի­ճակում, ինչ լրատւամիջոցները»:

Ի վերջոյ, ո՞վ է մեղաւոր այս իրավիճա­կի համար: Միթէ՞ վարչապետ Նիկոլ Փաշինեանը կարծում է, որ երբ դէմքի չարացած արտայայտութեամբ բղաւում է՝ «կը կտրենք թաթիկները, կը պառկըցնենք ասֆալտին, կը ծեփենք պատերին», երբ խօսում է «վնգստացող ու տէր փնտրող դատաւորնե­րի» մասին, նպաստում է հանրային համերաշխութեան մթնոլորտին:

Երբ ատելութիւնից աղաւաղւած դէմքով խօսում է Քոչարեանի, Սերժ Սարգսեանի, ՀՀԿ-ականների մասին, ոչ թէ ատելութիւն է տարածում, այլ՝ բարութիւն: Երբ դատարանով չդա­տապարտւած մարդկանց հասցէին «յանցագործներ» տերմինն է կիրա­ռում եւ կառավարութեան նիստում քննարկում չապացուցւած մե­ղադրանքը, անմեղութեան կանխա­վարկածի դէմ չի գնում: Երբ իրեն քննադատողներին թշնամի, հա­կայեղափոխական ու սեւ է անւա­նում, համազգային միասնութիւնն է ամրապնդում: Երբ հրահանգում է բանտերը լցնել իր հա­կառակորդներով, ամանորեայ նւէր է մատուցում հանրութեանը»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։