«Հրապարակ»-ը գրում է. «Անգամ այս նախատօնական օրերին բարութիւնն ու հանդուրժողականութիւնը չեն համակում մեր հասարակութեանը՝ ատելութեան, չարութեան, միմեանց հայհոյելու եւ վիրաւորելու չափաքանակն այլեւս անտանելի է դարձել: Բայց յատկապէս անտանելի է այն, որ ատելութիւնից բողոքում են հէնց իրենք՝ ատելութիւն ու չարութիւն տարածողները: Գուցէ մարդիկ չեն գիտակցում, թէ ինչ է նշանակում ատելութեան խօսքը: Առաւել տարօրինակ է, որ դա չի գիտակցում երկրի ղեկավարը՝ վարչապետը:
«alikonline.ir» - «Հրապարակ»-ը գրում է. «Անգամ այս նախատօնական օրերին բարութիւնն ու հանդուրժողականութիւնը չեն համակում մեր հասարակութեանը՝ ատելութեան, չարութեան, միմեանց հայհոյելու եւ վիրաւորելու չափաքանակն այլեւս անտանելի է դարձել: Բայց յատկապէս անտանելի է այն, որ ատելութիւնից բողոքում են հէնց իրենք՝ ատելութիւն ու չարութիւն տարածողները: Գուցէ մարդիկ չեն գիտակցում, թէ ինչ է նշանակում ատելութեան խօսքը: Առաւել տարօրինակ է, որ դա չի գիտակցում երկրի ղեկավարը՝ վարչապետը:
Երէկ Նիկոլ Փաշինեանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Շատ է բարձրացւում այն հարցը, որ սոցիալական ցանցերում, այսպէս ասած, ատելութեան խօսքի զոհ են դառնում լրատւամիջոցները եւ լրագրողները, ինչը, իհարկէ, լուրջ խնդիր է, բայց ես ուզում եմ ասել, որ այս առումով կառավարութիւնը եւ ես՝ անձամբ, գտնւում եմ ճշգրիտ նոյն իրավիճակում, ինչ լրատւամիջոցները»:
Ի վերջոյ, ո՞վ է մեղաւոր այս իրավիճակի համար: Միթէ՞ վարչապետ Նիկոլ Փաշինեանը կարծում է, որ երբ դէմքի չարացած արտայայտութեամբ բղաւում է՝ «կը կտրենք թաթիկները, կը պառկըցնենք ասֆալտին, կը ծեփենք պատերին», երբ խօսում է «վնգստացող ու տէր փնտրող դատաւորների» մասին, նպաստում է հանրային համերաշխութեան մթնոլորտին:
Երբ ատելութիւնից աղաւաղւած դէմքով խօսում է Քոչարեանի, Սերժ Սարգսեանի, ՀՀԿ-ականների մասին, ոչ թէ ատելութիւն է տարածում, այլ՝ բարութիւն: Երբ դատարանով չդատապարտւած մարդկանց հասցէին «յանցագործներ» տերմինն է կիրառում եւ կառավարութեան նիստում քննարկում չապացուցւած մեղադրանքը, անմեղութեան կանխավարկածի դէմ չի գնում: Երբ իրեն քննադատողներին թշնամի, հակայեղափոխական ու սեւ է անւանում, համազգային միասնութիւնն է ամրապնդում: Երբ հրահանգում է բանտերը լցնել իր հակառակորդներով, ամանորեայ նւէր է մատուցում հանրութեանը»։