Լրագրող եւ հրապարակագիր Հրաչուհի Փալանդուզեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է. «Որքան կուզենայի գար այն օրը, որ դեկտեմբերի 28-ը մեր մտքից անհետանար: Չյիշէինք, թէ նախագահ Լեւոն ՏՊ-ն ինչպէս ուղիղ եթերում թեւքերը քշտեց ու ոխակալութիւն ժայթքող իր ելոյթով ամբողջ Հանրապետութիւնում սարսափի մթնոլորտ տարածեց:
«alikonline.ir» - Լրագրող եւ հրապարակագիր Հրաչուհի Փալանդուզեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է. «Որքան կուզենայի գար այն օրը, որ դեկտեմբերի 28-ը մեր մտքից անհետանար: Չյիշէինք, թէ նախագահ Լեւոն ՏՊ-ն ինչպէս ուղիղ եթերում թեւքերը քշտեց ու ոխակալութիւն ժայթքող իր ելոյթով ամբողջ Հանրապետութիւնում սարսափի մթնոլորտ տարածեց:
Յաջորդեց անկախութեանը բացարձակապէս չյարիրւող բռնութիւնների շղթան՝ յայտնի Դաշնակցականները նետւեցին բանտեր, փակւեց տասնեակից աւելի լրատւամիջոց:
Դժոխքը ձգւեց մինչևեւ 1998-ի իշխանափոխութիւն:
Այլ տարւայ դեկտեմբերի 28՝ գնդակահարւեց յայտնի հեռուստալրագրող Տիգրան Նաղդալեանը: Միայն նրա համար, որ գլուխը բարձր պահած իր աջակցութիւնն էր յայտնում երկիրը դժոխքից փրկող նախագահ Քոչարեանին: Երկրորդ ստոր նպատակն էլ կար՝ այդ յանցագործութիւնը եւս փաթաթել իրենց տրամագծօրէն հակադիր նախագահի վզին:
Հնարաւոր չեղաւ սեւ օրը մոռանալ, եկան ոչ պակաս սարսափելի օրեր՝ մեր օրերը, բացայայտ ատելութեան, անխնայ վրէժխնդրութեան, կամայականութեան ու անբարտաւանութեան ժամանակները, երբ ամէն ոչնչութիւն ցեխ է շպրտում ազնիւ ու վաստակաշատ մարդկանց վրայ:
Մի փոքրիկ տարբերութիւն կայ՝ հիմա արժանաւորներին գնդակահարում են դատական թխովի գործերով ու համացանցային վայրահաչութիւններով:
Չեմ ուզում հաւատալ, որ առաջ գնալու փոխարէն ազգովին դառնում ենք մեծամոլութեան ու մաղձի տեղատարափի զոհը: Սրան չենք արժանի, սա չէ մեր ճանապարհը: Հայը պէտք է հային սատարի, խրախուսի, ուրախանայ նրա յաջողութիւններով: Միայն այդպէս կապահովենք մեր անխոցելիութիւնն ինչպէս թշնամիների, այնպէս էլ ճակատագրի ոտնձգութիւններից:
Մինչ այդ աղօթքս ուղղեմ երկու հրաշալի հայերի հոգիներին՝ ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ եւ ՏԻԳՐԱՆ ՆԱՂԴԱԼԵԱՆ:
ՀՓ, 28.12.2019
Յ.Գ. Չկայ մէկը, ով կարողանայ ինձ հաւատացնել, թէ Վահանի վաղաժամ մահը բանտային գեհենի հետեւանք չէր»: