Հա

Քաղաքական

29/12/2019 - 10:00

«Պարգեւավճարներ, գաղտնի աշխատավարձեր, արտօնութիւններ, ծառայողական մեքենաներ, ճամփորդութիւններ, թիկնապահներ, առանձնատներ, նորոգումներ, հիմնադրամներ». Աւետիք Իշխանեան

Աւետիք Իշխանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է. «Ուրեմն, սկսել ես հասկանալ...

«alikonline.ir» - Աւետիք Իշխանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է. «Ուրեմն, սկսել ես հասկանալ...

2018 թ. ապրիլ-մայիսեան «ոչ բռնի, թաւշեայ(՞), ոչ վենդետային(՞) յեղափոխութեան» ողջ ընթացքում եւ դրանից յետոյ բաւական երկար ժամանակ, իմ վաղեմի բարեկամներից մէկը, հաւանաբար յեղափոխութեան ամենանւիրեալներից էր։

Նրա դէմքը երջանկութիւնից փայլում էր եւ որեւէ քննադատութիւն, էլ չեմ ասում թթու խօսք յեղափոխութեան հասցեին, ոչ միայն չէր ընդունում, այլեւ թունդ հակադարձում էր, կրծքով պաշտպանելով յեղափոխութիւնն ու յեղափոխականներին։

Երկարատեւ ընդմիջումից յետոյ, այսօր նրան փողոցում պատահաբար հանդիպեցի։ Ողջագուրւելուց յետոյ իրավիճակի մասին մի քանի խօսք փոխանակեցինք։

Նշեմ, որ հիմնականում ինքն էր խօսում՝ պարգեւավճարներ, գաղտնի աշխատավարձեր, արտօնութիւններ, ծառայողական մեքենաներ, ճամփորդութիւններ, թիկնապահներ, առանձնատներ, նորոգումներ, հիմնադրամներ եւ այլն։ Ես ժպտում էի։ Հրաժեշտին՝ նա այլայլւած դէմքով ասաց.

- Արդէն չեմ հասկանում, թէ ինչ է կատարւում...

Արձագանքեցի․

- Ուրեմն, սկսել ես հասկանալ...»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։