Հա

Քաղաքական

29/12/2019 - 14:20

Արտաշէս Շահբազեանը՝ «օրինական» կոռուպցիայի մասին

ՀՅԴ անդամ Արտաշէս Շահբազեանը ֆէյսբուքեան գրառմամբ անդրադառնում է ՀՀ ԱՆ մէջմէջ արած պարգեւավճարների թեմային։

«alikonline.ir» - ՀՅԴ անդամ Արտաշէս Շահբազեանը ֆէյսբուքեան գրառմամբ անդրադառնում է ՀՀ ԱՆ մէջմէջ արած պարգեւավճարների թեմային։

«Մի հին սովետական անեկդոտ կայ, հայրը որդուն խրատում է. «Տղայ ջան դու դպրոցից ոչինչ մի գողացիր, ինչ որ քեզ պէտք է ես գործարանից կը բերեմ»: Էս անեկդոտը յիշեցի հերթական, այս անգամ Առողջապահութեան նախարարութիւնում մէջ-մէջ արւած պարգեւավճարների մասին կարդալով: Դատելով իշխանութեան գործելակերպից ենթադրում էս, որ պարոն վարչապետն իր թիմին ասել է. «Դուք մի գողացէք, ինչքան որ պրտք է ես կը դասաւորեմ՝ աշխատավարձերի ու պարգեւավճարների ձեւով կը ստանաք: Ինչ էլ որ պակասեց գործուղում է, բան է՝ մի ձեւով կը լրացնենք»: Հիմա եթէ սրա անունը կոռուպցիա չէ, ապա ի՞նչ է: Չաշխատելու դիմաց մօտ 800.000 դրամ աշխատավարձ ստանալու պետական հովանաւորութիւն ունեցող Սահմանադրական դատարանի անդամի վարքն ի՞նչ է, եթէ կոռուպցիա չէ: Հետաքրքիր է, ըստ ներկայ իշխանութիւնների հաշւարկի, հները մէկ տարում հնարաւորութիւն ունէի՞ն խորհրդարանում, ոչ բացայայտօրէն, ուտելու այնքան, որքան նորերը ուտում են «օրինականօրէն»: Իսկ իմ նշած օրինակների կողքին իւրաքանչիւր ՀՀ քաղաքացի ուրիշ շատ բաներ կարող է աւելացնել: Մի բան կարծես թէ անվիճելի է՝ տղերքը լափամանը քաշել են դեմները: Հիմա մի ուրիշ կարեւոր հարց, տեղեակ չէ՞ք կառավարութիւնից ինչ են ասում, նոր տարւայ տնական օղու հետ, ի՞նչ ուտելն է աւելի ճիշտ: Ամէն պարագայում ճիշտ է այնքան ուտել, որ կոկորդիդ չմնայ՝ նոր տարւայ սեղանի մօտ եւ առհասարակ: Շնորհաւոր նոր տարի»,- գրում է նա:

Յարակից լուրեր

  • Մօտիկ կամ հեռու տանող հետեւութիւններ
    Մօտիկ կամ հեռու տանող հետեւութիւններ

    Համացանցում աչքիս ընկաւ նոյեմբերի 14-ին լոյս տեսած մի հրապարակում, որի վերնագիրն էր. «Կորուստի ահաւորութեան անհամաչափ ընդվզումի լոյսին տակ»: Այս նիւթի հրապարակման օրւանից որոշակի ժամանակ է անցել, բայց, ինչպէս ասում են, արծարծւած խնդիրները արդիականութիւնը չեն կորցրել եւ որոշեցի արձագանքել:

  • Դաշնակցականի ճանապարհը
    Դաշնակցականի ճանապարհը

    Հայ ժողովուրդն անցաւ դժոխքի միջով: Արցախին ու ողջ հայութեանը պարտադրւած պատերազմի հրդեհի մէջ այրւեց ազգի ծաղիկը, նրա սերուցքի մի մասը: Բազմաթիւ են անկրկնելի սխրանքների եւ անձնազոհ վարքի օրինակները, որոնք ակնառու վկայութիւններն են հայ ժողովրդի հերոսական ոգու, որ հպարտութիւն է ներշնչում նման որդիներ ծնող ժողովրդին պատկանելուդ համար:

  • Նիկոլ Փաշինեանի ընտրութիւնը
    Նիկոլ Փաշինեանի ընտրութիւնը

    Նիկոլ Փաշինեանի իշխանութիւնը բարոյապէս սպառւած է: Եթէ Փաշինեանը պիտի նստի ու ամէն անգամ հաշւի, թէ քանի հոգի է իր դէմ ցոյցի դուրս գալիս, ըստ այդմ որոշելու համար գահընկեց լինելու համար այդ թիւը սպառնալիք է, թէ՝ ոչ, ապա նա չարաչար սխալւում է: 

  • Սեփական շահերի մինչեւ վերջ պաշտպանութիւնը այլընտրանք չունի
    Սեփական շահերի մինչեւ վերջ պաշտպանութիւնը այլընտրանք չունի

    Ինչո՞ւ է երկրի ղեկը փաստացի տնօրինող անձը ցանկացել այս մութ գործարքն իրականացրել միանձնեայ, գաղտագողի եւ հապճեպ ձեւով: Պատասխանը բխում է պարզ տրամաբանութիւնից. Նա շատ լաւ հասկացել է ինչ հայակործան փաստաթուղթ է ստորագրում:

  • Սթափութեամբ կայացւելիք վճռի ժամանակը
    Սթափութեամբ կայացւելիք վճռի ժամանակը

    Գրում եմ փորձելով առաջնորդւել տրամաբանութեամբ եւ առանց յոյզերի, հետեւաբար խուսափելով անձի դէմ որակումներից: Չգիտեմ հասկացաւ, ընկալեց արդեօք Նիկոլ Փաշինեանը այն ահաւոր ու ցնցող ազդեցութիւնը, որ ունեցաւ ստորագրւած յայտարարութիւնը հայ ժողովրդի վրայ: Եթէ ընդունենք, որ նրա տարիների համոզումն է, թէ Հայաստանը պիտի զիջումների գնով լեզու գտնի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ եւ գործընկերային փոխառընչութիւնններով բարելաւի եղած յարաբերութիւնները, ապա իր արձագանքներից էլ հաւանական է թւում, որ նա չի ընկալում իր եւ ժողովրդի բացարձակ մեծամասնութեան դիրքորոշումների ու տրամադրութիւնների տարբերութիւնը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։