Հա

Քաղաքական

30/12/2019 - 12:00

Հրաժարւէ´ք պարգեւավճարներից յօգուտ դիրքապահների. Գագիկ Համբարեանի կոչը Նիկոլ Փաշինեանին

Կոչ Նիկոլ Փաշինեանին. հրաժարւէ´ք պարգեւավճարներից յօգուտ դիրքապահների, այս մասին Ֆէյսբուքի իր էջում գրել է քաղաքագէտ Գագիկ Համբարեանը.

«alikonline.ir» - Կոչ Նիկոլ Փաշինեանին. հրաժարւէ´ք պարգեւավճարներից յօգուտ դիրքապահների, այս մասին Ֆէյսբուքի իր էջում գրել է քաղաքագէտ Գագիկ Համբարեանը:

«ԱԺ պատգամաւորներից մէկը գրառում է կատարել եւ տեղեկացրել, որ Ամանորին ընդառաջ մեր սահմանի անառիկութիւնն ապահովող դիրքապահները եւ պայմանագրային զինծառայողները ստացել են ընդամենը 4000 դրամ պարգեւավճար… Այո՛, 4000 դրամ…

Եթէայս տեղեկութիւնը համապատասխանում է իրականութեանը, ապա սա գործող իշխանութիւնների խայտառակութիւնն ու անամօթութիւնն է…

Ես վաղուց էի հասկացել, որ, այսպէս կոչւած, «թաւշեայ յեղափոխութիւնը» հասարակութիւնն իրականացրեց, որ իշխանութեան եկած Նիկոլ Փաշինեանի դիլետանտ եւ անգրագէտ թիմը մեր հաշւին վայելի կեանքը, բայց ես չէի պատկերացնում, որ պետական բիւջէի թաւշեայ «թալանն» այն մակարդակի է հասնելու, որ իշխանութիւններն ընդամենը գրոշներ են նետելու իրենց կեանքը մեր անվտանգութեան համար վտանգող զինւորականներին… Ազգովի յեղափոխութիւն արեցինք, որ Փաշինեանի թաւշեայ նախարարները ստանան 1.5 միլիոն դրամ աշխատավարձ, թաւշոտ փոխնախարարները եւ մարզպետները՝ 1 միլիոն դրամ… Էլ չեմ ասում պարգեւավճարների մասին… Հետաքրքիր է, վերը նշւած անձինք կամ, ասենք, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյեանը, ով միայն 2019 թ.-ի դեկտեմբերին ստացել է 2 միլիոն 976 հազար 300 դրամ պարգեւավճար, կամ, ժամանակին Մեծամօրում բնակւող միայնակ զինւորական հօր խնդիրների մասին ՊՆ ղեկավար Դաւիթ Տօնոյեանին հարց տւող ԱԺ փոխխօսնակ Լենա Նազարեանը եւ նրա կուսակից ընկեր Ալէն Սիմոնեանը, ովքեր նոյն դեկտեմբերին ստացել են 2 միլիոն 222 հազար 304 դրամ պարգեւավճար, ինչպէ՞ս են հանգիստ քնում` իմանալով, որ իրենց եւ իրենց ընտանիքների հանգիստ քունն ապահովող մարդիկ ստացել են 4000 դրամ պարգեւավճար… Սա անընդունելի է…

Կոչ եմ անում Հայաստանի վարչապետ պարոն Փաշինեանին՝ իր կուսակից ընկերների կողմից ստացւած պարգեւավճարների 50 տոկոսն ուղղել մեր դիրքապահների եւ պայմանագրային զինծառայողներին մարդավայել պարգեւավճարներ տրամադրելուն…

Կոչս վերաբերում է նաեւ ԱԺ-ում այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին եւս, ովքեր այս մէկ տարւայ մէջ իշխանական երեսփոխանների հետ հաւասար պարգեւավճարներ են ստացել…

Յ.Գ. Բանակը չեն սիրում յայտարարութիւններով, նախորդների պայմանագրերի արդիւնքում ստացւած զինտեխնիկայով հպարտանալով, այլ՝ գործով…

Այս պահին այդ «գործը» մարդուն նսեմացնող 4000 դրամ պարգեւավճար տալն է… Իսկ նսեմացւողը մեր դիրքապահներն ու պայմանագրային զինծառայողներն են, որոնք մեր երկրի համար հազարապատիկ աւելի բան են անում, քան պարոն Փաշինեանի 90 տոկոս թիմակիցները, ովքեր յարմարաւէտ դիրքաւորւել են երկրի կառավարման բոլոր օղակներում եւ շատ դէպքերում տարրական ձրիակերութեան համար ահռելի գումարներ են ստանում…»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։