Հա

Քաղաքական

05/01/2020 - 08:40

Ադրբեջանական ԶԼՄ-ներն օգտւում են գեներալ Սոլէյմանիի սպանութիւնից՝ տարածելով հերթական ապատեղեկատւութիւնը

Ադրբեջանական լրատւամիջոցներն, օգտւելով գեներալ Ղասեմ Սոլէյմանիի սպանութիւնից, ակտիւօրէն տարածում են հերթական ապատեղեկատւութիւնը՝ փորձելով վնասել Հայաստանի եւ Իրանի բարեկամական յարաբերութիւններին։

«alikonline.ir» - Ադրբեջանական լրատւամիջոցներն, օգտւելով գեներալ Ղասեմ Սոլէյմանիի սպանութիւնից, ակտիւօրէն տարածում են հերթական ապատեղեկատւութիւնը՝ փորձելով վնասել Հայաստանի եւ Իրանի բարեկամական յարաբերութիւններին։ Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, այս մասին գրում է Տեղեկատւութեան ստուգման կենտրոնի infocheck.am-ը: 

Օգտւելով այս օրերին Իրանում ստեղծւած իրավիճակից` ադրբեջանական քարոզչամեքենան տեղեկութիւններ է տարածում, թէ վարչապետ Նիկոլ Փաշինեանը շնորհաւորական նամակ է յղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին` ԻՅՊԿ «Ղոդս» յատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլէյմանիի սպանութեան կապակցութեամբ։

Հարկ է նշել, որ սա ադրբեջանցիների հերթական փորձն է՝ վնասելու հայ-իրանական բարեկամական յարաբերութիւնները։ ՀՀ վարչապետ Փաշինեանը նմանօրինակ բովանդակութեամբ որեւէ նամակ չի ուղարկել ԱՄՆ նախագահին։

Յատկանշական է, որ «սկզբնաղբիւր» ադրբեջանական մամուլը յղում է կատարում Դիանա Յարութիւնեան անունով ֆէյսբուքեան կեղծ օգտատիրոջը, որը զբաղւում է սուտ տեղեկութիւնների տարածմամբ։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։