Հա

Քաղաքական

09/01/2020 - 08:30

«Յեղափոխական ընտրեալները»՝ բարձրաստիճանները եռապատկեցին իրենց վարձատրութիւնը

2019 թւականը բացասական իմաստով նաեւ աննախադէպ էր աշխատավարձերի չափերի փոփոխութեան առումով: Օրւայ իշխանութիւնները շարունակեցին իրենց հերթական խոստումը. «առաջին հերթին եւ միջինից առաւել բարձր տեմպերով ապահովելու են աշխատող աղքատների՝ ցածր եկամուտ ունեցողների վարձատրութեան աճը»:

2019 թւականը բացասական իմաստով նաեւ աննախադէպ էր աշխատավարձերի չափերի փոփոխութեան առումով: Օրւայ իշխանութիւնները շարունակեցին իրենց հերթական խոստումը. «առաջին հերթին եւ միջինից առաւել բարձր տեմպերով ապահովելու են աշխատող աղքատների՝ ցածր եկամուտ ունեցողների վարձատրութեան աճը»:

Իսկ պաշտօնական վիճակագրութեամբ արձանագրւեց ճիշտ հակառակ պատկերը:

Մասնաւորապէս, 2019 թւականին մեր երկրում միջին աշխատավարձը նախորդ տարւայ համեմատ աճել է ընդամենը 5.9 տոկոսով, ընդ որում՝ առաջին անհրաժեշտութեան ապրանքների գնաճից աւելի քիչ չափով: Իսկ 2020 թւականի պետական բիւջէում կանխատեսւող միջին աշատավարձի աճը հաւասար է գնաճին:

Նւազագոյն ամսական աշխատավարձի չափը 2019 թւականին չի բարձրացւել: Եւ սա այն դէպքում, երբ մեր երկրում աշխատողների շուրջ 25 տոկոսն աղքատ են: 2020 թւականին նւազագոյն ամսական աշխատավարձը կը բարձրանայ 23 տոկոսով, սակայն շուրջ 10 տոկոսի չափով կունենանք նաեւ առաջին անհրաժեշտութեան ապրանքների իրական գնաճ:

Միւս կողմից էլ՝ 2020 թւականին չի նւազելու մինչեւ 150000 դրամ ամսական աշխատավարձ ստացող՝ աշխատողների 65 տոկոսի եկամտային հարկի բեռը: Այս աշխատողների շուրջ 40 տոկոսն աշխատող աղքատներ են:

Փոխարէնը՝ 2020 թւականին էապէս նւազելու է բարձր վարձատրութեամբ աշխատողների հարկային բեռը: Օրինակ՝ ամսական շուրջ 2.2 միլիոն դրամ վարձատրութիւն ունեցող նախարարի եկամտային հարկի բեռը կը նւազի շուրջ 35 տոկոսով:

Պետական համակարգի վարձատրութեան ընդհանուր չափերը որոշող բազային աշխատավարձը չի բարձրացւել եւ 2020 թւականին եւս մնալու է նոյնը: Այսինքն՝ կրտսեր եւ միջին պաշտօններ զբաղեցնող աշխատողների աշխատավարձը չի բարձրանալու եւ նրանց իրական եկամուտները կրճատւելու են սպասւող գնաճի հաշւին:

Փոխարէնը՝ գոնէ այս պահին հանրութեանը յայտնի տեղեկատւութեամբ 2019 թւականին բարձրաստիճան պաշտօնեաների (նախարար, մարզպետ, նախարարի եւ մարզպետի տեղակալներ, աշխատակազմի քարտուղարներ եւ այլն) վարձատրութիւնը եռապատկւել է խնդրայարոյց պարգեւատրումների եւ ինքնապարգեւատրումների հաշւին:

Իսկ 2020 թւականին բարձրաստիճանների իրական եկամուտները կաճեն եւս 35 տոկոսով՝ եկամտային հարկի հակասոցիալական փոփոխութիւնների հետեւանքով:

Պատկերն աւելի առարկայական կը դառնայ բարձրաստիճան պաշտօնեաների համար պետական բիւջէից կատարւող ընդհանուր ծախսերի ներկայացման պարագայում:

Ասենք նախարարի օրինակով՝ ամսական աշխատավարձը կազմում է 794 հազար դրամ, ամսական միջինը ստանում է շուրջ 1.4 միլիոն դրամի չափով պարգեւատրում, նրան սպասարկող վարորդի ամսական միջին վարձատրութիւնը կազմում է շուրջ 140 հազար դրամ, իսկ նրա ծառայողական աւտոմեքենայի պահպանման ծասսը՝ ամսական շուրջ 120 հազար դրամ:

Փաստօրէն, իւրաքանչիւր նախարարի համար պետական բիւջէից ծախսւում է ամսական շուրջ 2 միլիոն 450 հազար դրամ՝ նւազագոյն ամսական աշխատավարձի շուրջ 30-ապատիկը: Ընդ որում՝ ներկայացւած հաշւարկում ներառւած չեն գործուղումների ծախսերը:

Ակնյայտ խնդիր են նաեւ բարձրաստիճան այդ «ընտրեալների» աշխատանքի պահպանւող ցածր որակն ու անպատժելիութիւնը, որի մասին պարբերաբար ներկայացնում ենք բազմաթիւ կոնկրետ փաստեր եւ մասնագիտական գնահատումներ:

 

Թադէոս Աւետիսեան

ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի

ծրագրերի համակարգող

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։