Հա

Քաղաքական

14/01/2020 - 14:10

«Սոլէյմանիի սպանութեանը պէտք էր ցաւակցել հէնց առաջին օրը». իրանագէտ

«Իրան-ԱՄՆ լարւած քաղաքականութիւնը նոր չի սկսւել եւ այս փուլով էլ չի աւարտւի, պարզապէս կողմերն այս պահին մի փոքր հանդարտւել են, ոչ աւելին: Ըստ իս՝ այս յարաբերական անդորրը կարող է տեւել մինչեւ ընտրութիւնները, որն սպասւում է ե՛ւ Իրանում, ե՛ւ ԱՄՆ-ում: Դրանից յետոյ միայն կարելի է պարզութիւն մտցնել այս համտեքստում»,- Yerkir.am-ի հետ զրոյցի ժամանակ, անդրադառնալով իրանաամերիկյան հակամարտութեանը, ասաց իրանագէտ, ԵՊՀ Իրանագիտութեան ամբիոնի դասախօս Ահարոն Վարդանեանը:

«alikonline.ir» - «Իրան-ԱՄՆ լարւած քաղաքականութիւնը նոր չի սկսւել եւ այս փուլով էլ չի աւարտւի, պարզապէս կողմերն այս պահին մի փոքր հանդարտւել են, ոչ աւելին: Ըստ իս՝ այս յարաբերական անդորրը կարող է տեւել մինչեւ ընտրութիւնները, որն սպասւում է ե՛ւ Իրանում, ե՛ւ ԱՄՆ-ում: Դրանից յետոյ միայն կարելի է պարզութիւն մտցնել այս համտեքստում»,- Yerkir.am-ի հետ զրոյցի ժամանակ, անդրադառնալով իրանաամերիկյան հակամարտութեանը, ասաց իրանագէտ, ԵՊՀ Իրանագիտութեան ամբիոնի դասախօս Ահարոն Վարդանեանը:

Իրանագէտի կարծիքով՝ ԱՄՆ-ի վերջին ագրեսիւ գործողութիւնները միտւած էին տարածաշրջանում Իրանի՝ օր օրի մեծացող ազդեցութիւնը նւազեցնելուն. «Նրանց բոլոր գործողութիւնները հէնց այդ ելակէտից են բխում: Բայց, հակառակ ԱՄՆ-ի ցանկութիւնների, Իրանի դիրքերն աւելի ամրապնդւեցին, քանի որ Մերձաւոր Արեւելքի շիաական կազմակերպութիւնները համախմբւեցին Իրանի շուրջ: Այդ համախմբումն նախկինում էլ կար, բայց ամէն ինչ աւելի ամրապնդւեց»:

Ադրնադառնալով Հայաստանի Հանրապետութեան դիրքորաշմանն ու այն յայտնելու ձեւին, իրանագէտը նշեց, որ Իրանում ըմբռնումով են մօտեցել Հայաստանի վարած քաղաքականութեանը՝ յաւելելով, որ, այնուամենայնիւ, Սոլէյմանիի սպանութեանը պէտք էր ցաւակցել հէնց առաջին օրը:

«Ոչ մի իշխանութիւն, բացի սեփական ժողովրդից, որեւէ մէկին ոչինչ պարտաւոր չէ, բայց բնական է, որ հարեւան, բարեկամ երկրում տեղի ունեցող նման դէպքի ժամանակ, ինչպիսին Սոլէյմանիի սպանութիւնն էր, պէտք է ցաւակցութիւն յայտնեն: Ես եւ մի շարք իրանագէտներ նշել ենք, որ ցաւակցութիւնը պէտք է, եւ ամենբարձր մակարդակով: Ցաւակցութիւնն ինչքան շուտ լինէր, այնքան աւելի լաւ կը լինէր», - նշեց իրանագէտը:

Ահարոն Վարդանեանն անդրադարձաւ նաեւ հարեւան Ադրբեջանի՝ պղտոր ջրում ձուկ որսալու ձախողւած քաղաքականութեանը՝ ընդգծելով, որ նրանք ձախողել են իրենց առաջադրանքը.

«Ադրբեջանն այդ դաշտում յաջողութեան չհասաւ, որովհետեւ հայ իրանագէտներիս միջամտութեամբ նաեւ, այդ սադրանքը կանխւեց, եւ ներկայումս Ադրբեջանն՝ ինքը գտնւում է ծիծաղելի վիճակում, որովհետեւ ցանկացած տեղեկատւութիւն, ինչպէս նշում են իմ իրանցի գործընկերները, որն ստացւում է Ադրբեջանից, Իրանում շատ մանրակրկիտօրէն ուսումնասիրւում է, նոր հաւատի արժանանում»:

 

Գէորգ Գիւլումեան

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։