Հա

Քաղաքական

15/01/2020 - 11:50

«Երկրի անվտանգութեանն սպառնացող վտանգներին առնչւող իմ զգուշացումը նաեւ ՍԴ շուրջ իրադարձութիւններին էր առնչւում»․ Արթուր Վանեցեան

ԱԱԾ նախկին տնօրէն Արթուր Վանեցեանը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ նշելով, որ նախկինում արած իր զգուշացումը՝ երկրի անվտանգութեանը սպառնացող վտանգների մասին, առնչւում էր նաեւ ՍԴ շուրջ ծաւալւող իրադարձութիւններին։

«alikonline.ir» - ԱԱԾ նախկին տնօրէն Արթուր Վանեցեանը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ նշելով, որ նախկինում արած իր զգուշացումը՝ երկրի անվտանգութեանը սպառնացող վտանգների մասին, առնչւում էր նաեւ ՍԴ շուրջ ծաւալւող իրադարձութիւններին։

«Ամիսներ առաջ իմ զգուշացումը երկրի անվտանգութեանը սպառնացող վտանգների վերաբերեալ առնչւում էին նաեւ Սահմանադրական դատարանի շուրջ այն օրերից սկսած եւ մինչ օրս շարունակւող իրադարձութիւններին»,- գրել է նա:

Յիշեցնենք, որ անցեալ տարւայ սեպտեմբերին Արթուր Վանեցեանը հրաժարւել էր ԱԱԾ տնօրէնի պաշտօնից։ Նա հաղորդագրութիւն էր տարածել, որում, մասնաւորապէս, ասւած էր․ «Պետականաշինութիւնն իր տրամաբանութիւնն ունի` որոշումների տարերայնութիւնը, գործողութիւնների հախուռնութիւնը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դէպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատւութեան հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կը յաղթանակի հայրենիքի հանդէպ պարտքը»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։