Հա

Քաղաքական

15/01/2020 - 14:10

«Շւէյցարական Berner Zeitung թերթի յօդւածը արժեցել է 6 մլն 900 հազար դրամ». Politik.am

Politik.am-ը յունւարի 14-ին գրել է. «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինեանն իր ֆէյսբուքեան էջում տեղեկացրել էր, որ շւէյցարական յայտնի թերթերից մէկը դրական յօդւած է գրել Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխութեան մասին․ «Շւէյցարական Berner Zeitung թերթը յունւարի 7-ի համարում մեր երկրի մասին յօդւած է տպագրել՝ «Հայաստանը քաղում է յեղափոխութեան պտուղները» վերնագրով՝ Ոչ բռնի, թաւշեայ, ժողովրդական յեղափոխութեան արդիւնքները գնահատելով դրական»:

«alikonline.ir» - Politik.am-ը յունւարի 14-ին գրել է. «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինեանն իր ֆէյսբուքեան էջում տեղեկացրել էր, որ շւէյցարական յայտնի թերթերից մէկը դրական յօդւած է գրել Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխութեան մասին․ «Շւէյցարական Berner Zeitung թերթը յունւարի 7-ի համարում մեր երկրի մասին յօդւած է տպագրել՝ «Հայաստանը քաղում է յեղափոխութեան պտուղները» վերնագրով՝ Ոչ բռնի, թաւշեայ, ժողովրդական յեղափոխութեան արդիւնքները գնահատելով դրական»:

Politik.am-ը կառավարութեան իր աղբիւրներից ճշտել է, որ յօդւածն իրականում պատւիրւած է եւ բաւական թանկ է արժեցել։ Կառավարութեան մեր աղբիւրի պնդումը ստիպեց փոքրիկ հետաքննութիւն իրականացնել եւ համացանցի բաց աղբիւրներից պարզել իրականութիւնը։

Շւէյցարական Berner Zeitung թերթը հիմնականում հէնց պատւիրւած յօդւածներ է հրապարակում։ Prnews.io կայքում առկայ են տւեալներ թերթի պատւէրով յօդւածի արժէքի եւ ծառայութիւնների մասին։ Գնային առումով «erner Zeitung-ը կարելի է համարել  միջին թանկութեան ծառայութիւններ մատուցող։ Մէկ յօդւածի պատւիրման համար նւազագոյնը անհրաժեշտ է վճարել 6 մլն 660 հազար 199 դրամ։ Բայց առկայ են յաւելեալ ծառայութիւններ, որոնց գինը կարող են հասցնել մինչեւ 6 940 000 դրամ։ Այդ ծառայութիւններն են՝ թեմատիկ բաժին 2 մլն 758 հազար 199 դրամ, անգլերէն թարգմանութիւն 74 572 դրամ, SEO գրառում 99 430 դրամ, 1000 եւ աւել դիտում 99 430 դրամ, յօդւածի պատրաստում փորձագէտի կողմից 248 575 դրամ։

Մեր աղբիւրների փոխանցմամբ, կառավարութեանը գովաբանող յօդւածի դեէպքում պատւիրատուն օգտւել է նաեւ հյաւելեալ ծառայութիւններից։ Յօդւածի հեղինակը յայտնի լրագրող FRANK NIENHUYSEN, ով գրում է քաղաքական եւ տնտեսական թեմաներով։ Եթէ հաշւի առնենք նաեւ այս հանգամանքը, ապա կառավարութեանը գովաբանող յօդւածը պատւիրատուի վրայ նստել է աւելի քան 6 մլն 900 հազար դրամ։

Այս պահին դեռեւս յստակ չեն տեղեկութիւնները, թէ յօդւածի համար ով է վճարել։ 

Յիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինեանն այսօր (յունւարի 14-ԽՄԲ.) ֆէյսբուքեան իր էջում գրառում էր կատարել՝ կից ներկայացնելով նաեւ թերթի այդ հրապարակման լուսանկարը։

«Շւէյցարիական Berner Zeitung թերթը յունւարի 7-ի համարում մեր երկրի մասին յօդւած է տպագրել՝ «Հայաստանը քաղում է յեղափոխութեան պտուղները» վերնագրով՝ Ոչ բռնի, թաւշեայ, ժողովրդական յեղափոխութեան արդիւնքները գնահատելով դրական»,- գրել էր Փաշինեանը»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։